Անհայտ անձինք կրակել են Քանյե Ուեսթի առանձնատան ուղղությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
9:34:16
Ամսաթիվ
09 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+17.09 oC

Անհայտ անձինք կրակել են Քանյե Ուեսթի առանձնատան ուղղությամբ

22:50 09.11.2018

Բևեռլի Հիլզում անհայտ անձինք կրակել են այն տան վրա, որտեղ Քանյե Ուեսթի և Դանիել Էրնանդեսի (կեղծանունը՝ Tekashi 6ix9ine) մասնակցությամբ տեսահոլովակ էր նկարահանվում: Այս մասին հայտնում է TMZ -ը։

Աղբյուրի տվյալներով՝  մոտ 8 կրակոց է հնչել, գնդակներից առնվազն մեկը դիպչել է ննջասենյակի պատուհանին:

Ինչպես նշվում է, կրակոցների պահին Քանյե Ուեսթն ու Դանիել Էրնանդեսն առանձնատանն են եղել: Միջադեպից հետո տեսահոլովակի նկարահանումները դադարեցվել են։ Ոստիկանությունն ուսումնասիրում է տեսահսկման խցիկների տեսագրությունները:

Նախնական տվյալներով՝ կրակոցներն արձակվել են ավտոմեքենայից:

Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթը ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Կրթական գործընթացների թվայնացմանը պետք է մոտենալ քաղաքացու տեսանկյունից». Ժաննա Անդրեասյան

13:23 09.04.2025

«Կրթական գործընթացների թվայնացմանը պետք է մոտենալ քաղաքացու տեսանկյունից». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացել է կրթական գործընթացների թվայնացման միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Աշխատանքային խումբը ձևավորվել է ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ ի կատարումն Հայաստանի թվայնացման ռազմավարության միջոցառումների ծրագրի: Նիստին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Արաքսիա Սվաջյանը: Միջգերատեսչական աշխատանքային խմբում ներգրավված են տարբեր կառույցների՝ ՀՀ […] ...

Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին

13:16 09.04.2025

Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Ապրիլի 11-12-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Աշխատանքային այցի շրջանակներում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ: Հայտնում են ԱԳՆ-ից։ ...

Բոլորը մեղավոր են պարտությունների համար․ Մելիքբեկյան

13:10 09.04.2025

Բոլորը մեղավոր են պարտությունների համար․ Մելիքբեկյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօրվա մամուլի ասուլիսում անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կրած պարտություններին: «Վրաստանից կրած խոշոր հաշվով պարտությունները շատ ծանր պարտություններ են, հատկապես, որ մենք նախորդ երկու տարիներին խոշոր հաշվով պարտություն չենք կրել: Բոլորը` ֆեդերացիայի ամբողջ անձնակազմը, բոլոր ֆուտբոլիստները, շատ ծանր են տանում այս պարտությունները։ Բոլորը մեղավոր են այս պարտությունների համար` […] ...

Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանով

13:03 09.04.2025

Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանով

Երևանում ապրիլի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։ Մարզերում ապրիլի 9-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 10-14-ին` առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 11-14-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6մ/վ: Առանձին շրջաններում սպասվում […] ...

Ալիևը չի բացառել ապագայում լարվածություն Հայաստանի հետ հարաբերություններում

12:55 09.04.2025

Ալիևը չի բացառել ապագայում լարվածություն Հայաստանի հետ հարաբերություններում

«Դեպի նոր աշխարհակարգ» ֆորումի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին ու չի բացառել ապագայում լարվածությունը։ «Մենք վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և վերահսկեցինք մեր սահմանները: Եվ մեզ համար այս հարցը փակված է: Բայց դա չի նշանակում, որ մենք պարզապես անտեսելու ենք հնարավոր սպառնալիքներն ու պոտենցիալ վտանգը: Մենք միշտ պետք է պատրաստ […] ...

Երևանի և Արմավիրի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

12:42 09.04.2025

Երևանի և Արմավիրի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 10-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 11-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Զ․Անդրանիկի թաղամասի Ա-1, Ա-2, Բ-1, Բ-2, Բ-4 բնակելի զանգվածների, Սեբաստիայի, Մալաթիայի, Ռ․Մելիքյան, Ջիվանի, Քուչակի, Միրաքյան, Օտյան, Մ․Գոշի, Ջամբուլի, Օհանովի, Սվաճյան, Րաֆֆու, Բատիկյան, Ոսկանյան, […] ...

BACK_TO_TOP