17:59 09.11.2018
ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որին մի շարք զանգվածային լրատվության միջոցներ արդեն իսկ անդրադարձել են՝ նշելով, որ այսպիսով դատավորների կենսաթոշակն իջեցվում է:
Արդարադատության նախարարությունը հայտարարում է, որ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում՝ www.e-draft.am–ում, գործընկեր նախարարության կողմից զետեղված նախագիծն արդարադատության նախարարությունը դեռևս չի ստացել:
Այդուհանդերձ, արդարադատության նախարարությունն ընդգծում է, որ պաշտոնաթող դատավորների համար բարձր կենսաթոշակի սահմանումը ոչ թե նրանց տրվող արտոնություն է, այլ հանրային և, առաջին հերթին՝ արդարադատության շահերի պաշտպանության միջոց, նրանց անկախության սոցիալական երաշխիք:
Այս մոտեցումն ընկած է 1998 թվականին ընդունված՝ «Դատավորների կարգավիճակի մասին» եվրոպական խարտիայի 6.4-րդ կետում, որի համաձայն՝ «Կարգավիճակը, մասնավորապես, դատավորներին ապահովում է ծերության թոշակով, որի չափը պետք է հնարավորինս մոտ լինի դատական համակարգում ստացած նրա վերջին աշխատավարձին»:
Նշված պահանջին համահունչ է նաև ՀՀ Դատական օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն.
«Դատավորի կենսաթոշակի չափը չի կարող պակասեցվել, բացառությամբ այն դեպքերի, երբ համարժեք պակասեցում կատարվում է բոլոր բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար»:
21:39 10.04.2025
Քննարկվել են Ճանապարհային դեպարտամենտի ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանն այսօր անցկացրել է առաջին գործակարգավարական խորհրդակցությունը։ Հիմնադրամի պատասխանատուների հետ քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել Ճանապարհային դեպարտամենտի ընթացիկ ծրագրերին, առաջիկա անելիքներին։ Ընդգծվել է, որ պետք է արվի առավելագույնը՝ աշխատանքները լավագույնս կազմակերպելու և հիմնադրամի առջև դրված խնդիրները արդյունավետորեն լուծելու համար։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի կողմից […] ...
21:27 10.04.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16։00 Նորագավիթ թաղ. 1, 7, 8, 9, 10, 12 փողոցներ, Նորագավիթ թաղ. 1-ին փող. 2-րդ, 3-րդ նրբանցքներ, Նորագավիթ թաղ. 9-րդ փողոց 1-ին նրբանցք և 2-րդ նրբանցքի առանձնատներ, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորագավիթ թաղ. […] ...
21:12 10.04.2025
Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը դեռ կարող են պայքարել ԵԱ մեդալների համարՀունաստանում ավարտվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են 9-րդ տուրի պարտիաները։ Լիլիթ Մկրտչյանը սև խաղաքարերով պարտվել է մրցաշարի միանձնյա առաջատար, սերբ Տեոդորա Ինյացին։ Մկրտչյանը մնացել է 6,5 միավորով և երրորդից նահանջել 6-րդ տեղ։ Ինյացը միավորների քանակը հասցրել է 8-ի։ Էլինա Դանիելյանը սևերով հաղթել է Ադելա Վելիկիչին (Սերբիա) և 6,5 միավորով 5-րդն է։ Էլինան ու […] ...
20:58 10.04.2025
ՊԵԿ-ը Խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքերՊետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակում է հսկողական աշխատանքները ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման և աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Իրավախախտումների կանխարգելումը և դրանց նկատմամբ հանրային վերահսկողությունը կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու, ինչպես նաև օրինական դաշտում գործող բիզնեսի կայուն զարգացման համար։ Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում՝ նպաստելով վստահելի բիզնեսի իր վարկանիշի պահպանմանը։ Պետական եկամուտների կոմիտեն […] ...
20:44 10.04.2025
Լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներինԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների համար նախատեսվող լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառման մանրամասները ներկայացնում է ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը: Այս մասին հայտնել են Կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:31 10.04.2025
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ԵԱ-ի թիմային հաշվարկում 5-րդն էԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալներով Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում գրավել է 5-րդ տեղը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը առաջնությանը մասնակցել է 7 ըմբիշով։ Եվրոպայի փոխչեմպիոն են դարձել Արման Անդրեասյանը (70 կգ) և Արսեն Հարությունյանը (61 կգ), բրոնզե մեդալ է նվաճել Վազգեն Թևանյանը (65 կգ): ...