ԵԿՄ նախագահի թեկնածուների միջև ընտրությունը՝ կառույցի պառակտման պատճառ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

ԵԿՄ նախագահի թեկնածուների միջև ընտրությունը՝ կառույցի պառակտման պատճառ

17:42 09.11.2018

Երկրապահ կամավորականների միությունը վարչության նոր նախագահ է ընտրելու: Մի քանի թեկնածուի անուն է շրջանառվում, որոնց միջև ընտրությունը պառակտել է երկրապահների շարքերը: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում խոսել են Շիրակի մարզի երկրապահ կամավորականները:

Նրանք նշել են, որ միությունն այսօր ավելի լուրջ խնդիրներ ունի, քան նախագահի ընտրությունն է: Մասնավորապես, խոսքը վերաբերում է այն արտոնություններին, որոնք նախատեսված են երկրապահների համար: Առողջապահական, սոցիալական ու բնակարանային արտոնությունները պարզապես չեն գործում: Դրանց համար պետական ֆինանսավորումը չի բավականացնում:

Երկրապահ կամավորականի վկայականը ոչ միայն փաստաթուղթ է, որը հաստատում է միությանը տվյալ ազատամարտիկի անդամակցությունը, այլև մի շարք արտոնություններ է սահմանում: Մասնավորապես, հաշմանդամության խումբ ունեցող բոլոր երկրապահների բժշկական սպասարկումը պետպատվերով է: Սա արտոնություններից առաջինն է, որը, ըստ ազատամարտիկների, գործում է, բայց ոչ լիարժեք:

Հաշմանդամ և զոհված ազատամարտիկների բնակարանային փոխհատուցման ծրագրով առաջնահերթությունը առաջին կարգի հաշմանդամներինն է: Այդ առաջնահերթությունը 10 տարի առաջ է սահմանվել:  Զոհվածների և առաջին խմբի հաշմանդամների վերջին ընտանիքներն անցած տարվա վերջին փոխհատուցում ստացան: Դրանից հետո բնակարանային ծրագրում դադար է:  Հաշմանդամության մյուս խմբերի ազատամարտիկները պետք է սպասեն անորոշ ժամկետով:

«Բնակարանային փոխհատուցում ստացողներ եղել են: Առաջին կարգի հաշմանդամները, զոհվածների ընտանիքները փոխհատուցում ստացան: Քառօրյայի զոհերի դեպքում էլ արտահերթ էր բնակարանային փոխհատուցումը, ինչը հասկանալի էր, իսկ երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամները դեռ հերթի մեջ են»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Աշոտ Թադևոսյանը:

Երկրապահ կամավորականների միությունը ընտրությունների է պատրաստվում, բայց ոչ թե արտահերթ խորհրդարանական, այլ միության նախագահի: Այս պաշտոնի մի քանի հավակնորդների անուններ են շրջանառվում՝ «Ելք» խմբակցության պատգամավորներ Արամ Սարգսյանի և Սասուն Միքայելյանի, ինչպես նաև ազատամարտիկ Կոռնիձորցի Արայի:

Տեղի է ունենալու ԵԿՄ համագումար, որն ընտրելու է վարչություն, իսկ վարչությունը՝ նախագահ, բայց նախ՝ Երկրապահ կամավորականների միության տարածքային կառույցներն են կողմնորոշվելու թեկնածուների հարցում:

«Համագումարի ժամանակ թեկնածուները կառաջադրվեն, և մենք կքննարկենք: ԵԿՄ-ն այժմ նախագահի տեղակալներն են ղեկավարում: Կառույցը դեռ անտերության մատնված չէ: Մենք ուզում ենք, որ մեր մարտական ընկերները, որոնք, ցավոք, հիմա այստեղ մեզ հետ չեն, հասկանան, որ մենք մեկ ընդհանուր ուժ ենք»,- ասել է ԵԿՄ անդամ  Հարություն Կիրակոսյանը:

Թեկնածուների հարցում կողմնորոշումը պառակտում է երկրապահի շարքերը, իսկ այդ պառակտման հետևանքով անգամ Շիրակի մարզային կառույցի ղեկավարի փոփոխության պահանջ է հնչել: Միության մարզային կառույցների ղեկավարներին փոխելու հարցը տեղի ազատամարտիկների որոշելիք հարցն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

00:00 28.11.2024

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

Ամերիկյան Lunar Outpost ընկերությունը, որը 2024 թվականի գարնանը պայմանագիր է կնքել ՆԱՍԱ-ի հետ՝ տիեզերագնացների համար լուսնային փոխադրամիջոց մշակելու համար, պայմանագիր է ստորագրել SpaceX-ի հետ՝ Starship-ն օգտագործելու իր Lunar Outpost Eagle ամենագնացը Երկրի բնական արբանյակին հասցնելու համար: «Պատճառը, որ մենք ընտրեցինք Starship-ը, նրա տեխնոլոգիական հասունությունն է, զարգացման տեմպերը և որակը»,-ասել է Lunar Outpost-ի գործադիր տնօրեն Ջասթին […] ...

Պուտինն ու Տոկաևը նացիստների գործողություններն անվանել են ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն

23:52 27.11.2024

Պուտինն ու Տոկաևը նացիստների գործողություններն անվանել են ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն

Նացիստների գործողությունները պետք է համարել ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն, ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի համատեղ հայտարարության մեջ։ «Միջազգային հարթակներում, այդ թվում՝ ԱՊՀ-ում և ՀԱՊԿ-ում, կողմերն ընդգծում են, որ նացիստների և նրանց հանցակիցների գործողությունները, որոնք հաստատվել են Նյուրնբերգի Միջազգային ռազմական տրիբունալի դատավճռով, պետք է համարվեն Խորհրդային Միության ժողովուրդների ցեղասպանություն»,- ասվում է […] ...

Հարավային Կորեայում ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվել

23:44 27.11.2024

Հարավային Կորեայում ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվել

Նոյեմբերի եղանակային դիտարկումների պատմության մեջ ամենաառատ ձյունը Հարավային Կորեայում երեք մահվան պատճառ է դարձել, չորեքշաբթի հաղորդում են հարավկորեական լրատվամիջոցները: Տեղեկություններ են ստացվում նաև տուժածների մասին, սակայն նրանց թիվը չի նշվում։ Օդերևութաբանների տվյալներով՝ Սեուլում տեղումներն ավելի քան 24 սմ են, Գյոնգիում՝ 22 սմ, Ինչհոնում՝ 14 սմ։ Եղանակային վատ պայմանների պատճառով ավելի քան 330 տնտեսություն մնացել է […] ...

ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցում

23:36 27.11.2024

ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցում

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ նոր ԵՀ-ն աշխատելու է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ։ «Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան դառնա մեր Եվրամիության մաս, մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – ասել է նա։ Ֆոն դեր Լայենը խոստացել է, որ ԵՀ-ն կօգնի Ուկրաինային, Մոլդովային և Արևմտյան Բալկանների երկրներին պատրաստվել ԵՄ անդամակցությանը […] ...

Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

23:28 27.11.2024

Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

Եվրոպական Stellantis խումբը 2024 թվականից հետաձգում է էլեկտրական Ram փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կես և շարունակում է մեքենայի փորձարկումը, հայտնում է CNBC-ն։ Ընկերության ղեկավար Կառլոս Տավարեսը հրաժարվել է հայտնել հետաձգման ստույգ պատճառները։ «Մենք պարզապես շատ աշխատանք ունենք անելու, և մենք ցանկանում ենք շատ ուշադիր փորձարկել արտադրանքը, այնպես որ մենք չենք շտապում»,-ասել է […] ...

Վրաստանի խորհրդարանում կարծում են, որ ԵՄ-ին անդամակցելու դեպքում երկիրը կկործանի տնտեսությունը

23:20 27.11.2024

Վրաստանի խորհրդարանում կարծում են, որ ԵՄ-ին անդամակցելու դեպքում երկիրը կկործանի տնտեսությունը

Վրաստանի տնտեսությունը անկում կունենա, եթե երկիրն այսօր անդամակցի Եվրամիությանը, և նա ստիպված կլինի անհապաղ կատարել ԵՄ-ում գործող բոլոր սահմանափակումները։ Այս մասին վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Մենք պետք է պատրաստվենք Եվրամիության անդամ դառնալու այն ժամանակ, երբ մենք կհաղթենք, այլ ոչ թե կպարտվենք և կվնասենք ինքներս մեզ։ եթե […] ...

BACK_TO_TOP