14:00 09.11.2018
Նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովում անդամ պետությունների ղեկավարները մերժեցին մինչև 2020թ. մայիս ՀՀ ներկայացուցչին գլխավոր քարտուղար նշանակելու հայկական կողմի առաջարկը՝ նշելով, որ պաշտոնական Երևանն է հետ կանչել իր պաշտոնյային, հետևաբար պետք է այբբենական հերթականությամբ գլխավոր քարտուղարի պաշտոնը հանձնել Բելառուսի ներկայացուցչին:
Այդ մասին հայտարարելով՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երեկ երեկոյան ասաց, որ դեկտեմբերին ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները կհանդիպեն Սանկտ Պետերբուրգում և վերջնականապես կընտրեն նոր գլխավոր քարտուղարին, որը կլինի Բելառուսի ներկայացուցիչը:
Բելառուսը, որպես թեկնածու, ներկայացրել է այդ երկրի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին:
Այդ տարբերակը հավանություն է ստացել Ռուսաստանի, Ղրղզըստանի կողմից, սակայն առավել ոգևորություն է առաջացրել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մոտ:
Ո՞վ է Ստանիսլավ Զասը
1964թ. Ուկրաինայում ծնված Ստանիսլավ Զասը 1985-ին ավարտել է Ադրբեջանի համազորային ռազմական ուսումնարանը, ապա մոտ մեկ տասնամյակ, այդ թվում՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, ապրել է Ադրբեջանում: Ռազմական գիտությունների թեկնածու, գեներալ-լեյտենանտ Ստանիսլավ Զասը 2008թ. նշանակվել է Բելառուսի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնում, իսկ 2015-ի հուլիսի 1-ից՝ գլխավոր քարտուղար:
Գործունեության ընթացքում Զասը երբեք չի թաքցրել իր դրական վերաբերմունքը արևմտյան ռազմական կառույցների, այդ թվում ՆԱՏՕ-ի նկատմամբ՝ այն համարելով միակ կենսունակ կազմակերպությունը ահաբեկչության դեմ պայքարում:
Հայաստանի համար առավել կարևոր է մեկ այլ հանգամանք: Ստանիսլավ Զասը Բելառուսի և Ադրբեջանի սերտ գործակցության ամենաակտիվ գործիչներից է: Դրա ապացույցներից մեկն այն է, որ 2018թ. մարտի 1-ին Բելառուսի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը Մինսկում հանդիպել է Ադրբեջանի նախագահի ռազմական հարցերով օգնական Ֆուադ Ալեսկերովի հետ և քննարկել միջպետական ռազմական գործակցության հարցեր՝ նշելով, որ պաշտոնական Մինսկն ու Բաքուն ունեն ոչ միայն տնտեսական ու քաղաքական ակտիվ կապեր, այլև ռազմական գործակցության մեծ պոտենցիալ:
Ստանիսլավ Զասը և Ֆուադ Ալեսկերովը՝ 2018թ. մարտի 1-ի հանդիպման ժամանակ:
Այդ հանդիպումից մեկ ամիս անց ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հայտնեց, որ Ադրբեջանը Բելառուսի հետ կնքել է բելառուսական արտադրության «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի մատակարարման վերաբերյալ արտահանման առաջին պայմանագիրը:
2018թ. հունիսի 11-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրթիռային զորքերի զորամասի բացման ժամանակ բելառուսական «Պոլոնեզներ»-ն արդեն Ադրբեջանում էին և ներկայացվեցին նախագահ Իլհամ Ալիևին:
Ստացվում է՝ ՀԱՊԿ, այդ թվում նաև Հայաստանի անվտանգության ապահովման համար ստեղծված ռազմական կառույցի ղեկավար է դառնալու մի անձ, որի շնորհիվ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր են վաճառվել Հայաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրի՝ այդ զենքը նախ և առաջ Հայաստանի դեմ կիրառելու համար:
20:28 01.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում17:55 02.04.2025
Ատլանտյան օվկիանոսում 6,5 տոննա կոկաինով սուզանավ են կալանելԻրավապահները Ատլանտյան օվկիանոսում կալանել են սուզանավ, որում եղել է գրեթե 6,5 տոննա կոկաին, ինչպես նաև անձնակազմի հինգ անդամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CBS News պարբերականը։ Գործողությունը տեղի է ունեցել Ազորյան կղզիներից (պատկանում է Պորտուգալիային) 900 կմ դեպի հարավ։ Դրան մասնակցել են Պորտուգալիայի ռազմածովային ուժերի և ռազմաօդային ուժերի զինծառայողներ, ԱՄՆ-ի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության […] ...
17:48 02.04.2025
Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Էլոլա» ՓԲԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Պանիր չանախ» արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ԱՑԽՄ ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին (Սյունիքի մարզ, Գորիս համայնք)։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին […] ...
17:43 02.04.2025
Հայաստանի 2 ներկայացուցիչ Բուլղարիայում կմասնակցի գեղարվեստական մարմնամարզության Աշխարհի գավաթինԱպրիլի 2-8-ը Բուլղարիայի Սոֆիա քաղաքում տեղի կունենա գեղարվեստական մարմնամարզության Աշխարհի գավաթը, որում Հայաստանի ներկայացուցիչներից հանդես կգան Միլենա Ասրիանը և Ջուլիետա Ավետիսյանը: Այս մասին տեղեկացնում է armsport.am-ը: Նրանք հանդես կգան մարզիչ Աննա Աբրահամյանի գլխավորությամբ: Մրցավայր է մեկնել նաև մրցավար Գայանե Ներսիսյանը: ...
17:30 02.04.2025
Վիետնամի ԱԺ խոսնակն այցելել է Հայաստանի պատմության թանգարանԱպրիլի 2-ին Հայաստանի պատմության թանգարանը հյուրընկալել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Չան Թրան Մանի և նրա կնոջ՝ Նգուեն Թի Թան Նգայի գլխավորած պատվիրակությանը։ Հյուրերի թվում էին նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի ղեկավար Հասմիկ Հակոբյանը, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի մի քանի պատգամավոր։ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց են […] ...
17:24 02.04.2025
Այսօր Աուտիզմի իրազեկման միջազգային օրն էԱյսօր Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է: Օրվա շրջանակում «Աուտիզմ» ազգային հիմնադրամը կազմակերպել էր միջոցառում, որին ներկա են եղել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Միջոցառումը կազմակերպվել է «Աուտիզմ» ազգային հիմնադրամի՝ Երևանում գործող «Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնում, որը շահառուների համար ապահովում է […] ...