Աշխարհում 246 ինքնաթիռների մոտ կարող են առաջանալ Ինդոնեզիայում կործանված Boeing 737 Max-ի խնդիրները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+18.09 oC

Աշխարհում 246 ինքնաթիռների մոտ կարող են առաջանալ Ինդոնեզիայում կործանված Boeing 737 Max-ի խնդիրները

11:28 08.11.2018

Ինդոնեզիայում ավիավթարի ենթարկված Boeing 737 Max ինքնաթիռի մոտ առաջացած խնդիրները կարող են առաջանալ նաև նույն մոդելի 246 այլ ինքնաթիռների մոտ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA): РИА Новости-ի փոխանցմամբ՝ գերատեսչությունը Boeing 737 Max ինքնաթիռներ ունեցող ավիափոխադրողներին նախազգուշացրել է, որ «հորիզոնական կայունացուցիչները ինքնաթիռի քիթը թեքում են ներքև, ինչն էլ ինքնաթիռի կառավարման բարդություններ է առաջացնում»:

Մի քանի ռուսական ավիաընկերություններ ավելի վաղ հայտնել էին Boeing 737 Max ինքնաթիռների ձեռքբերման հնարավորության մասին: Ռուսական S7 ավիաընկերությունն արդեն ունի Boeing 737 Max մոդելի ինքնաթիռ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ինդոնեզական Lion Air ավիաընկերությանը պատկանող Boeing 737 Max ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Ջակարտայից թռիչք կատարելուց 13 րոպե անց և ընկել ծովը: Ավիավթարը 189 մարդու կյանք էր խլել: Ավիավթարի պատճառներն առայժմ չեն բացահայտվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օմանում Հայաստանը դեսպանություն կունենա

11:21 10.04.2025

Օմանում Հայաստանը դեսպանություն կունենա

Կառավարության որոշմամբ՝ Օմանի Սուլթանությունում (նստավայրը՝ Մասկատ) Հայաստանի Հանրապետության դեսպանություն կստեղծվի: Հիմնավորման մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետության և Ծոցի արաբական երկրների միջև հարաբերությունները վերջին տարիներին զարգանում են դինամիկ կերպով: Նկատվում է ակտիվություն թե՛ քաղաքական երկխոսության, թե՛ առևտրատնտեսական համագործակցության, թե՛ կրթամշակութային և հումանիտար ոլորտներում կապերի տեսանկյունից: «Հայկական կողմը ցանկություն է հայտնել Մասկատում ռեզիդենտ դեսպանություն բացել, ինչին ի պատասխան, […] ...

ՊՍԺ-ի կամային հաղթանակը «Ստադ դե Ֆրանսում»

11:15 10.04.2025

ՊՍԺ-ի կամային հաղթանակը «Ստադ դե Ֆրանսում»

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում ՊՍԺ-ն «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում 3-1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Ասթոն Վիլայի» նկատմամբ։ Հյուրերին 35-րդ րոպեին առաջ Է մղել Մորգան Ռոջերսը։ 4 րոպե անց հեռվից հարվածով գոլ է խփել 19-ամյա Դեզիրե Դուեն ու հավասարեցրել հաշիվը։ Լուիս Էնրիկեի թիմի երկրորդ գոլը 49-րդ րոպեին խփել է Խվիչա Կվարացխելիան, իսկ հանդիպման վերջակետը […] ...

Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավորից բռնագանձել 15 անշարժ գույք, ավելի քան 6 միլիարդ դրամ

11:09 10.04.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավորից բռնագանձել 15 անշարժ գույք, ավելի քան 6 միլիարդ դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 3-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 5 անշարժ գույք՝ Երևանում, 6 անշարժ գույք՝ Ավշար […] ...

Սիսիանցի տղամարդու տանը կից խորդանոցում մեծ քանակությամբ մարիխուանա է հայտնաբերվել

11:00 10.04.2025

Սիսիանցի տղամարդու տանը կից խորդանոցում մեծ քանակությամբ մարիխուանա է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Սիսիան քաղաքի բնակիչ 51-ամյա տղամարդը տանը մեծ քանակությամբ մարիխուանա տեսակի թմրամիջոց է պահում: Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ապրիլի 8-ին 51-ամյա տղամարդու տանը կից խորդանոցում կատարված զննությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող 250 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված: Տղամարդը հայտնել է, որ […] ...

Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունները ժամանել են Ստամբուլ՝ բանակցությունների վայր

10:53 10.04.2025

Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունները ժամանել են Ստամբուլ՝ բանակցությունների վայր

Ռուսաստանից և ԱՄՆ-ից պատվիրակություններ են ժամանել Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության շենք։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ռուս բանակցողները ժամանել են տեղական ժամանակով 09:25-ի սահմաններում: Ամերիկյան կողմը ժամանել է 5 րոպե անց։ Սպասվում է, որ բանակցությունները կսկսվեն ժամը 10:00-ին։ ...

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսված է իր այցը տարածաշրջան, որը կծառայի խաղաղության և անվտանգության օրակարգին

10:41 10.04.2025

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսված է իր այցը տարածաշրջան, որը կծառայի խաղաղության և անվտանգության օրակարգին

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում Տաշքենդում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում խաղաղությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ չնայած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտին՝ Ադրբեջանը լրացուցիչ նախապայմաններ է առաջադրում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ գործունեության դադարեցման վերաբերյալ: Արհեստական […] ...

BACK_TO_TOP