08:36 08.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին բոլոր կուսակցությունները բանակցում են կամ ցուցակներ են կազմում։ Հատկապես բուռն է վիճակը իշխող «Քաղպայմանագրում», որտեղ հույս ունեն 100-ի կարգի մանդատ ունենալ, ուստի ցուցակում տեղ զբաղեցնելու համար դաժան պայքար է գնում։ Ցուցակը կազմում է «ՔՊ» վարչությունը, որի անդամները հնարավորություն ունեն թեկնածուներ ներկայացնելու։ Թեկնածուների ընտրությունը վարչությունում, կարելի է ասել, «քաստինգի» է վերածվել։ Օրերս «քաստինգը» չանցած թեկնածուներից մեկը մեզ պատմեց, որ իրեն հրավիրել են նիստին, ուսումնասիրել կենսագրությունը, հարցեր տվել։
Իսկ իր հեռանալուց հետո, ինչպես տեղեկացել է վարչության անդամներից մեկից, քննարկել ու ջախջախել են իր թեկնածությունը՝ այն համարելով ԱԺ գնալու համար ոչ պիտանի։ Շատ ավելի դյուրին է կանանց հարցը, քանի որ ՔՊ-ում կին գործիչների պակաս կա, իսկ օրենքի պահանջով յուրաքանչյուր 4-րդ թեկնածուն պետք է կին լինի։ Մեզ ասացին, որ բոլոր պաշտոնյաները պետք է առաջադրվեն, այդ թվում՝ ռեյտինգայինով, որ հասկացվի՝ «ով ինչ արժե»։
Այս առումով բարդ է լինելու, ասենք՝ մշակույթի, առողջապահության, տրանսպորտի և էլի մի քանի նախարարի գործը, որոնց մարդիկ գրեթե չեն ճանաչում։ Հիմա որոշվում է, թե ով որ ընտրատարածքից է առաջադրվելու։ Հայտնի է, որ Երևանի Կենտրոն և Էրեբունի տարածքներում առաջադրվելու են Դավիթ Սանասարյանը, Ալեն Սիմոնյանը, Արսեն Թորոսյանը։ Մալաթիա-Սեբաստիայում՝ Արարատ Միրզոյանը, Արայիկ Հարությունյանը, Նոր Նորքում՝ «Լուսավորից» «փախած» Հայկ Կոնջորյանը։
«ՔՊ»-ն ռեյտինգային թեկնածուների պակաս ունի Վայոց ձորում և Սյունիքում։ Իսկ դատելով Կապանի քաղաքապետի ընտրություններից՝ Սյունիքում հեշտ չի լինելու»:
21:17 22.11.2024
Սալահը Goal-ի վարկածով հաջորդ «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն է20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին21:05 22.11.2024
Կայացել է ՀԸԳՀ ստորագրման յոթամյակին նվիրված միջոցառումՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը Երևանում համատեղ հյուրընկալեցին բարձր մակարդակի միջոցառում՝ նվիրված Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման յոթամյակին: Միջոցառմանը հրավիրված էին մասնակցելու ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀԸԳՀ քաղաքացիական հասարակության հարթակի ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել […] ...
20:57 22.11.2024
Goal-ը ներկայացրել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտների վարկանիշըGoal.com-ը կազմել է 16 թիմերի վարկանիշային աղյուսակը, որոնք ունեն 2026 թվականի աշխարհի առաջնությունում հաղթելու ամենամեծ հնարավորությունները։ Այս աղյուսակում առաջատարն է Իսպանիայի հավաքականը։ Ցանկն ունի այս տեսքը՝ 1.Իսպանիա 2.Արգենտինա 3.Գերմանիա 4.Անգլիա 5.Ֆրանսիա 6.Պորտուգալիա 7.Իտալիա 8.Նիդեռլանդներ 9.Կոլումբիա 10.Բրազիլիա 11.Մարոկկո 12.Խորվաթիա 13.Կանադա 14.Բելգիա 15.ԱՄՆ 16.Մեքսիկա։ Հիշեցնենք, որ 2022 թվականին աշխարհի առաջնությունում հաղթել է Արգենտինայի հավաքականը: 2024 թվականին Իսպանիայի […] ...
20:52 22.11.2024
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հինգ անդամների ոչնչացման մասինԻսրայելական բանակը Գազայի հատվածի հյուսիսում ոչնչացչել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ խմբավորման հինգ մարտիկի, ուրբաթ օրը հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը իր Telegram ալիքում։ Հինգշաբթի գիշերը իսրայելական հարվածի ժամանակ սպանվել են ՀԱՄԱՍ-ի հրամանատարության երկու ներկայացուցիչներ, մասնավորապես՝ այս խմբավորման էլիտար ստորաբաժանման ղեկավար Նուխբան։ Իսրայելական բանակի տվյալներով՝ նրանք երկուսն էլ մասնակցել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա […] ...
20:45 22.11.2024
Անահիտ Ավանեսյանը եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքինՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին։ Ծննդատունը կառուցվում է գործարար Վարդան Սրմաքեշի ստեղծած հիմնադրամի միջոցներով։ Հիմնադրամը շուտով կավարտի պայմանագրով նախատեսված աշխատանքների իր մասը, ծննդատան շինարարության շարունակությունը կիրականացվի պետական միջոցներով։ Անահիտ Ավանեսյանը շինաշխատանքների ժամկետների վերաբերյալ տվել է հանձնարարականներ։ Շրջայցին մասնակցել է […] ...
20:40 22.11.2024
FourFourTwo-ն կազմել է ՉԼ եզրափակիչիների լավագույն գոլերի վարկանիշային աղյուսակըFourFourTwo հեղինակավոր պարբերականը կազմել է Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչիների լավագույն գոլերի վարկանիշային աղյուսակը։ Առաջին տեղում է Գարեթ Բեյլի շրջադարձ հարվածը «Լիվերպուլի» դեմ 2018 թվականի եզրափակչում: Լավագույն գոլերի հեղինակների տասնյակում ներառվել են. 1.Գարեթ Բեյլ — «Ռեալ Մադրիդ» — «Լիվերպուլ» 2018 թ. 2.Զինեդին Զիդան — «Ռեալ Մադրիդ» — Լևերկուզենի «Բայերի» 2001 թ. 3.Մարիո Մանջուկիչ — «Յուվենտուս» — […] ...
20:36 22.11.2024
Նիկոլ Փաշինյանը կրճատում է ծառայողական մեքենաների թիվըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Կրճատում են ծառայողական մեքենաների թիվը․ ավելի մանրամասն՝ այսօրվա հարցազրույցում»։ ...