20:43 07.11.2018
Կառավարությունը դրական եզրակացություն է տալու օրենքի նախագծի, որով նախատեսվում է բանակից ապօրինի խուսափածներին ևս մեկ տարի ժամանակ տալ, որ նրանք կարողանան ամեն խուսափած զորակոչի համար վճարել 200 հազար դրամ ու դրանով իսկ ազատվել քրեական հետապնդումից՝ առանց բանակում ծառայելու։ Սա կարելի է եզրակացնել կառավարության վաղվա նիստի օրակարգի փաստաթղթերից։
Բուն առաջարկն այն է, որ վերջնաժամկետը, որ մինչ այս գրեթե ամեն տարի հետաձգվել է, հիմա նորից հետաձգվի մեկ տարով՝ 2017 թվականի դեկտեմբերի 1-ի փոխարեն սահմանելով 2018 թվականի դեկտեմբերի 31-ը։ Սրա հետևանքով ծառայությունից խուսափածները կարող են թաքնվել հետապնդումից մինչև լրանա իրենց 27 տարին, ու եթե 18 տարեկանից են խուսափել ծառայությունից, ապա ընդամենը 3․6 միլիոն դրամ վճարելով, ազատվել հետապնդումից։
«… Օրենքի ընդունումից հետո մինչ այժմ ութ անգամ կատարվել է փոփոխություն, որը մեծ խթան է հանդիսացել հազարավոր երիտասարդների վերադարձը հայրենիք ապահովելու գործում»,- նախագծի հիմնավորման մեջ նշել է Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Գորգիսյանը («Ելք» խմբակցություն, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն), որն էլ դրա հեղինակն է։
Այս օրենքի հիմնավորման ժամանակ հատկապես հղում են անում սփյուռքից երիտասարդների հետդարձին։ Ըստ օրենքի կողմնակիցների՝ եթե այս մարդկանց հնարավորություն տրվի գումար տալով ազատվել քրեական պատասխանատվությունից, ապա նրանք կվերադառնան Հայաստան։
SHANTNEWS.am-ի հետ զրույցում, սակայն, Գորգիսյանը չասաց, թե կոնկրետ քանի քաղաքացի է մինչև հիմա վերադարձել այս օրենքի կիրառման շրջանակներում։
Պաշտպանության նախարարությունը ավանդաբար դեմ է լինում այս հետաձգումներին։ Գործող նախարարը (ներկայում՝ պաշտոնակատար) համարում է, որ ինչ-որ պահի այդ գործընթացը պետք է կանգնի, որովհետև դա խրախուսում է բանակից խուսափումը։ Այս հունիսին Դավիթ Տոնոյանն ասել էր, որ ամեն անգամ այս օրենքի ժամկետը երկարաձգելու հետևանքով ստացվում է, որ «մենք անընդհատ խրախուսում ենք՝ գնացեք 27 տարին կլրանա, կվերադառնաք և հնարավորություն կունենաք որոշ մուծումներ անելով՝ ազատվել բանակից»։
Օրենքն ավելի ռադիկալ քննադատության էր արժանացրել նախկին նախարար Վիգեն Սարգսյանը՝ համարելով, որ դրանով բանակից խուսափածները, վերադառնալով «թուլափայ» են տալիս ու համարում, որ իրենք էլ են կատարել իրենց սահմանադրական պարտքը։ «Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում նա ասել էր, որ այդ օրենսդրությունը հայրենիքից դեպի սփյուռք մղելու օրենսդրություն է, որովհետև 13-14 տարեկանում տղա երեխաներին փորձում են դուրս տանել, իմանալով, որ 27 տարին լրանալուց հետո կվճարեն գումարը և կվերադառնան: Իրականում շատ քչերը, կամ գրեթե ոչ ոք չի վերադառնում:
«Սովորաբար այդ գումարը վճարում են Հայաստանում մեկ անգամ կնունք, մեկ անգամ հարսանիք անելու իրավունք ձեռք բերելու համար: Ես չեմ կարծում, որ դա այն արդյունքն է, որի համար արժե նման քաղաքականություն ունենալ»,- ասել էր Վիգեն Սարգսյանը։
Պատճառն այն է, որ այս օրենքը միանշանակ չէր ընդունվում նաև նախկին իշխանության ներսում։ 2017 թվականին դրա ժամկետի լրանալու մոտ ժամանակ ժամկետի երկարաձգումը նորից դրվել էր շրջանառության մեջ, ինչին դեմ էր ՊՆ ղեկավարությունը։ Նախարարությունն առաջարկում էր գոնե այդ դեպքում նախ` մեծացնել տուրքը, որ պետք է վճարել քրեական հետապնդումից ազատվելու համար, և հետո՝ պայմանավորվել ու սահմանել մի ժամկետ, որից հետո այդ օրենքն այլևս չի գործելու։
Նախարարությունն առաջարկում էր այն ժամանակ գործող «սակագնի»՝ ամեն զորակոչի համար տրվող 100 հազար դրամի փոխարեն (նվազագույն աշխատավարձի 100-ապատիկ) սահմանել 500 հազար դրամ (500-ապատիկ)։ Ազգային ժողովում քննարկումների արդյունքում ընդունվեց միջանկյալ տարբերակ՝ ամեն զորակոչի համար 200 հազար դրամ։ Այսինքն, եթե մարդը 18 տարեկանից խուսափել է ծառայությունից, ապա 27 տարին լրանալուց հետո պետք է վճարի այդ 9 տարվա մեջ անցկացված 18 զորակոչի համար 3․6 միլիոն դրամ։
Օրենքի դրույթների մեջ, սակայն, ավելացվեց ևս մեկը՝ օրենքը գործելու է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը։
20:28 01.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում00:16 02.04.2025
Վատիկանը սրբադասել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ հոգևարականի․ ի՞նչ է դա նշանակումՀռոմի կաթոլիկ եկեղեցին որոշել է սրբադասել ազգությամբ հայ հոգևորականի, ով մինչ այդ երանելիների դասին էր պատկանում: Խսոքը հայ կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի մասին է։ Ի՞նչ է հայտնի սրբադասված հայի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վատիկանի պաշտոնական տեղեկատվական կայքն այսօր հաստատել է այն, որ մարտի 28-ին Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը որոշում է […] ...
23:59 01.04.2025
Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահը այցելեց Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԱպրիլի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց Հայաստան պաշտոնական այցով ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահ Շտայնմայերին և նրա մեծազնիվ տիկին Էլկե Բուդենբենդերին ողջունեց Միածնաէջ Մայր Տաճարում՝ ներկայացնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սուրբ Էջմիածնի մեծ դերակատարությունը հայ ժողովրդի ազգային ու քրիստոնեական ինքնության կերտման […] ...
23:56 01.04.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. ապրիլի 1-ի դրությամբՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...
23:44 01.04.2025
Բոլորի աշխատանքի նպատակը պետք է լինի մեկը՝ ամբողջական և անզիջում պայքար կոռուպցիոն երևույթների դեմ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Կոմիտեի ղեկավար կազմի և ծառայողների հետ՝ նրանց ներկայացնելով կառույցի գործունեությանն առնչվող իր մոտեցումներն ու սկզբունքները: Կոմիտեի նախագահն ընդգծել է՝ բոլորի աշխատանքի նպատակը պետք է լինի մեկը՝ ամբողջական և անզիջում պայքար կոռուպցիոն երևույթների դեմ։ Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից: «Հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող […] ...
23:36 01.04.2025
13-ամյա շախմատիստ Մանվել Առաքելյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի վարպետի կոչումՖԻԴԵ-ն 13-ամյա շախմատիստ Մանվել Առաքելյանին շնորհել է ՖԻԴԵ-ի վարպետի կոչում: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: «Շնորհավորում ենք Մանվելին՝ մաղթելով նոր ձեռքբերումներ»,- նշվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ: ...
23:22 01.04.2025
«Մաքուր և խնամված քաղաք ունենալը միայն տեսողական գեղեցկության մասին չէ»․ Տիգրան ԱվինյանՄաքուր և խնամված քաղաք ունենալը միայն տեսողական գեղեցկության մասին չէ. դա նաև երևանցիների առողջության, հարմարավետության և արժանապատիվ միջավայրի ապահովման մասին է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Այդ գաղափարի հիման վրա էլ մենք կառուցում ենք մեր ամենօրյա աշխատանքը՝ կատարելագործելով գործիքակազմը և ներգրավելով ժամանակակից տեխնիկա։ Փողոցների մաքրման 12 նոր բազմաֆունկցիոնալ մեքենաները […] ...