16:35 07.11.2018
Հայաստանի կառավարության վաղվա նիստում քննարկվելու է ՀՀ ՊՆ ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է հետաձգել «Պատիվ ունեմ» ծրագրին դիմելու վերջնաժամկետը մինչև նոյեմբերի 30-ը, որպեսզի ցանկացողները կարողանան դիմել ծրագրին։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «շատ ուսանողներ և դիմորդներ անտեղյակության պատճառով չեն իմացել նման հնարավորության մասին և սահմանված կարգով ու ժամկետում չեն դիմել իրենց հաշվառման վայրի զինկոմիսարիատ»՝ ծրագրի մաս կազմելու համար։
Կա նաև մեկ այլ հիմնավորում, ըստ որի՝ այս տարվա համար սահմանված 500 տեղերը չեն լրացվել։ 243 պայմանագիր կնքվել է ուսանողների հետ, որոնք հետագայում որպես սպա կծառայեն բանակում։ (Նախագծի՝ ավելի վաղ հրապարակված տարբերակում նշվում էր, որ պայմանագիր է կնքվել 254 դիմորդի հետ)։ Իսկ մյուս 257 տեղերի համար ցանկացողները կարող են դիմել մինչև նոյեմբերի սկիզբ։ 2018/2019թթ. ուսումնական տարվա տեղերը բաշխվել էին այսպես․
Սրանք այն ուսումնական տեղերն են, որոնց կարող են հավակնել ուսանողները, որոնք մտադիր են տարկետում ստանալ ուսման համար, ապա ՀՀ ՊՆ հետ պայմանագրի հիման վրա երեք տարի սպայական ծառայություն անցնել Հայաստանի զինված ուժերում՝ այդ ընթացքում ստանալով աշխատավարձ և օգտվելով ՀՀ ԶՈւ սպաների սոցիալական ապահովության բոլոր հնարավորություններից։
«Պատիվ ունեմ» ծրագրով տարկետում ստացողների ուսման վարձը վճարում է Պաշտպանության նախարարությունը, և նրանք իրենց ուսման ամբողջ ընթացքում ստանում են տարկետման հնարավորություն։ Ուսմանը զուգահեռ՝ ծրագրի մասնակիցները դասընթացներ են անցնում վերը նշված ռազմաուսումնական հաստատություններում՝ սպայի որակավորում ստանալու համար։
Այս ծրագրով փաստացի սահմանափակվեց ուսումնական տարկետում ստացողների թիվը, քանի որ գիտությամբ զբաղվելու հիմնավորմամբ բանակից խուսափող երիտասարդները, ըստ ԿԳՆ տվյալների, այսպես թե այնպես, զորակոչային տարիքից դուրս գալուց հետո չէին զբաղվում գիտությամբ։
20:28 01.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում00:16 02.04.2025
Վատիկանը սրբադասել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ հոգևարականի․ ի՞նչ է դա նշանակումՀռոմի կաթոլիկ եկեղեցին որոշել է սրբադասել ազգությամբ հայ հոգևորականի, ով մինչ այդ երանելիների դասին էր պատկանում: Խսոքը հայ կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի մասին է։ Ի՞նչ է հայտնի սրբադասված հայի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վատիկանի պաշտոնական տեղեկատվական կայքն այսօր հաստատել է այն, որ մարտի 28-ին Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը որոշում է […] ...
23:59 01.04.2025
Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահը այցելեց Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԱպրիլի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց Հայաստան պաշտոնական այցով ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահ Շտայնմայերին և նրա մեծազնիվ տիկին Էլկե Բուդենբենդերին ողջունեց Միածնաէջ Մայր Տաճարում՝ ներկայացնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սուրբ Էջմիածնի մեծ դերակատարությունը հայ ժողովրդի ազգային ու քրիստոնեական ինքնության կերտման […] ...
23:56 01.04.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. ապրիլի 1-ի դրությամբՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...
23:44 01.04.2025
Բոլորի աշխատանքի նպատակը պետք է լինի մեկը՝ ամբողջական և անզիջում պայքար կոռուպցիոն երևույթների դեմ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Կոմիտեի ղեկավար կազմի և ծառայողների հետ՝ նրանց ներկայացնելով կառույցի գործունեությանն առնչվող իր մոտեցումներն ու սկզբունքները: Կոմիտեի նախագահն ընդգծել է՝ բոլորի աշխատանքի նպատակը պետք է լինի մեկը՝ ամբողջական և անզիջում պայքար կոռուպցիոն երևույթների դեմ։ Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից: «Հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող […] ...
23:36 01.04.2025
13-ամյա շախմատիստ Մանվել Առաքելյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի վարպետի կոչումՖԻԴԵ-ն 13-ամյա շախմատիստ Մանվել Առաքելյանին շնորհել է ՖԻԴԵ-ի վարպետի կոչում: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: «Շնորհավորում ենք Մանվելին՝ մաղթելով նոր ձեռքբերումներ»,- նշվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ: ...
23:22 01.04.2025
«Մաքուր և խնամված քաղաք ունենալը միայն տեսողական գեղեցկության մասին չէ»․ Տիգրան ԱվինյանՄաքուր և խնամված քաղաք ունենալը միայն տեսողական գեղեցկության մասին չէ. դա նաև երևանցիների առողջության, հարմարավետության և արժանապատիվ միջավայրի ապահովման մասին է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Այդ գաղափարի հիման վրա էլ մենք կառուցում ենք մեր ամենօրյա աշխատանքը՝ կատարելագործելով գործիքակազմը և ներգրավելով ժամանակակից տեխնիկա։ Փողոցների մաքրման 12 նոր բազմաֆունկցիոնալ մեքենաները […] ...