Աշխուժացել եք, կարոտե՞լ էիք իրար. վերսկսվել է ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+15.09 oC

Աշխուժացել եք, կարոտե՞լ էիք իրար. վերսկսվել է ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունը

12:51 24.05.2018

Ամբաստանյալ Կարո Եղնուկյանն ունի զարկերակային հիպերտենզիա, ողնաշարային, պարանոցային միջողային սկավառակների խնդիր, լեղաքարային հիվանդություն, շագանակագեղձի գերաճ, արյան մեջ խոլեստերինի բարձր պարունակություն, որոնք կարող են ունենալ տարիքային բնույթ: Այսպիսի եզրակցություն է տվել փորձաքննությունը ամբաստանյալ Կարո Եղնուկյանի առողջական վիճակը գնահատելիս:

ՊՊԾ գնդի տասնմեկ ամբաստանյալների գործով դատաքննության ժամանակ եզրակացությունը ներկայացրեց դատավոր Արտուշ Գաբրիելյանը: Եզրակացության վերջում նշվում է, որ այդ առողջական խնդիրները չեն կարող խոչընդոտող հանգամանք լինել դատական նիստերին մասնակցելու համար: 

Պաշտպան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ Եղնուկյանին մեղադրում են քաղաքական դրդապատճառներով, քանի որ մեղադրանքն «անհիմն է ու անհեթեթ»: Նա կրկին միջնորդեց փոխել Կարո Եղնուկյանի խափանման միջոց կալանավորումը գրավով կամ չհեռանալու մասին ստորագրությամբ:

«Ես համաձայն եմ փաստաբանի միջնորդության հետ: Խափանման միջոցը պետք է մեղադրող կողմը հիմնավորի՝ ինչու է պետք դա անել: Դատախազը կրկնում է օրենքի մեջ գրված բառերը՝ կարող է խոչընդոտել  դատաքննությանը, կարող է վկաների վրա ազդել, բայց չեն ասում՝ ինչու և  ինչպես: Հակառակ դեպքում դա մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում է»,- ասաց Կարո Եղնուկյանը:

Նրա համոզմամբ՝ ինքը քաղբանտարկյալ է:

Հիշեցնենք՝ ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը ամիսներ առաջ ներկայացրել  էր պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Այսօրվա դատական նիստին պաշտպանը կրկին հիշեցրեց, որ Եղնուկյանի արյան ճնշումը բարձրանում է միայն դատական նիստերի դահլիճ գալու ժամանակ:

Այդ ընթացքում ամբաստանյալները շատ ակտիվ խոսում էին, մինչև դատավորը սաստեց.

«Էս ինչ աշխուժացել եք, կարոտե՞լ էիք իրար»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին

16:38 11.04.2025

Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին

Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը հաստատել է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում կհանդիպեն Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Ավելի վաղ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հայտարարել էր, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված է Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների […] ...

Լա լիգայի նախագահին սպառնում է մինչև 15 տարվա որակազրկում

16:30 11.04.2025

Լա լիգայի նախագահին սպառնում է մինչև 15 տարվա որակազրկում

Մադրիդի «Ռեալի» բողոքից հետո Իսպանիայի Վարչական սպորտային դատարանը կարգապահական գործ է հարուցել Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասի դեմ, հայտնում է իսպանական AS-ը: «Ռեալը» ներկայացված բողոքով պնդում է, որ Խավիեր Տեբասը խախտել է 2023 թվականի ապրիլին մրցավարության վերաբերյալ անցկացված անանուն հարցման գաղտնիությունը: Այդ հարցումից հետո բացահայտվել է «Ռեալի» քվեարկությունը, իսկ դա, ակումբի պնդմամբ, խախտում է իրենց […] ...

ՊԵԿ-ում քննարկվել են ՀՀ նավթամթերքի շուկայի զարգացմանն ուղղված հարցեր

16:17 11.04.2025

ՊԵԿ-ում քննարկվել են ՀՀ նավթամթերքի շուկայի զարգացմանն ուղղված հարցեր

Պետական եկամուտների կոմիտեում օրերս ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդիպում է ունեցել «ՀՀ նավթամթերք ներկրողների ասոցացիա» հասարակական կազմակերպության և ասոցացիայի անդամ ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության նավթամթերքի շուկայի զարգացումներն ու  առկա խնդիրները։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, կարևորելով ոլորտի զարգացման հեռանկարները, անդրադարձել է Հայաստանում նավթամթերքի շուկայում ստվերային ու անօրինական երևույթների և դրանց դեմ պայքարի ու […] ...

Թուրքիան համակարգված կերպով շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը․ Էրդողանը՝ Ալիևին

16:07 11.04.2025

Թուրքիան համակարգված կերպով շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը․ Էրդողանը՝ Ալիևին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի հաղորդագրության մեջ։ Բանակցությունները կայացել են Անթալիայի 4-րդ դիվանագիտական ​​ֆորումի (ADF2025) շրջանակներում։ Հանդիպման ընթացքում Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն քայլեր ձեռնարկել մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ, հատկապես էներգետիկայի, տրանսպորտի և պաշտպանական […] ...

Մանվել Խաչատրյանը բացահայտ առավելությամբ հաղթեց թուրք ըմբիշին և նույնպես դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ԵԱ

15:54 11.04.2025

Մանվել Խաչատրյանը բացահայտ առավելությամբ հաղթեց թուրք ըմբիշին և նույնպես դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 55 կգ․ քաշային Մանվել Խաչատրյանը պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը 3 րոպե 34 վայրկյանում բացահայտ առավելությամբ՝ 9-0 հաշվով հաղթել է թուրք Էմրե Մուտլուին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ են դուրս եկել նար Կարեն Ասլանյանն (63 կգ․) և Մալխաս Ամոյանը (77 կգ․)։ ...

Փաշինյանը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին

15:49 11.04.2025

Փաշինյանը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Այս մասին Փաշինյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում ու կիսվել տեսանյութով։ ...

BACK_TO_TOP