ԱԱԾ տնօրենը խոսել է Տարոն Մարգարյանի դեմ հավաքվող փաստերի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
6:23:01
Ամսաթիվ
15 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.92
  • RUBLE
    4.75
  • 445.10
WEATHER
+8.09 oC

ԱԱԾ տնօրենը խոսել է Տարոն Մարգարյանի դեմ հավաքվող փաստերի մասին

12:11 24.05.2018

Կառավարության այսօրվա նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել է, որ  մայիսի 23-ից բացահայտվում են կոռուպցիոն շղթաներով հարստացած մարդիկ:

«Նախնական օպերատիվ տվյալները հաստատվել են: Կան հրավիրված, բերման ենթարկված անձինք, աշխատանքները կատարվում են և առաջիկա օրերին հանրությունը կտեղեկացվի: Բարդ և մեծածավալ աշխատանք է ու պետք է այնպես անենք, որ ոչ մեկի մոտ հարցերի տեղիք չտա այդ աշխատանքը, արվի պրոֆեսիոնալ մակարդակով»,- ասել է ԱԱԾ տնօրենը:

Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկությանը, թե նյութեր են հավաքվում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ, Արթուր Վանեցյանն ասել է՝ այդպիսի բան չկա, որ այս կամ այն պաշտոնյայի՝ Տարոն Մարգարյանի կամ այլ անձի նկատմամբ նպատակային նյութեր են նախապատրաստվում: «Մենք նպատակային նյութեր ոչ մեկի նկատմամբ չենք նախապատրաստում, կատարում ենք մեր աշխատանքը»,- ասել է ԱԱԾ տնօրենը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 15-ին

10:18 15.04.2025

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 15-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 445 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․70 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․8 դրամ։ ...

Հարավային Կորեան և ԱՄՆ-ը ռազմաօդային ուժերի վարժանքներ են անցկացրել B-1B ռմբակոծիչով

10:00 15.04.2025

Հարավային Կորեան և ԱՄՆ-ը ռազմաօդային ուժերի վարժանքներ են անցկացրել B-1B ռմբակոծիչով

Կորեայի Հանրապետությունը և ԱՄՆ ռազմաօդային ուժերը վարժանքներ են անցկացրել ամերիկյան B-1B ռազմավարական ռմբակոծիչով։ Այս մասին հայտնում է KBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությանը։ Համատեղ զորավարժությունները տեղի են ունեցել Կորեական թերակղզու օդային տարածքում ամերիկյան ռմբակոծիչի տեղակայման կապակցությամբ։ Հարավկորեական կողմն օգտագործել է F-16 և F-35A կործանիչներ, իսկ ամերիկյան կողմը՝ F-16: Ինչպես նշում է հեռուստաալիքը, զորավարժությունները նպատակ […] ...

Վանաձոր-Դիլիջան ատոճանապարհի՝ Ֆիոլոտովոյի հատվածը երկկողմանի երթևեկելի է

09:50 15.04.2025

Վանաձոր-Դիլիջան ատոճանապարհի՝ Ֆիոլոտովոյի հատվածը երկկողմանի երթևեկելի է

Ապրիլի 15-ին՝ ժամը 9։45-ի դրությամբ, Վանաձոր-Դիլիջան ատոճանապարհի՝ Ֆիոլոտովոյի հատվածը երկկողմանի երթևեկելի է։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ ավելի վաղ վերոնշյալ ավտոճանապարհին տեղի էր ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով ճանապարհը միակողմանի փակ էր։ ...

Գլխավոր դատախազը Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ-ում բարձրաստիճան միջազգային խորհրդաժողովը հյուրընկալելու հարցերը

09:43 15.04.2025

Գլխավոր դատախազը Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ-ում բարձրաստիճան միջազգային խորհրդաժողովը հյուրընկալելու հարցերը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ապրիլի 14-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման վարչության իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին ու Երևանում ԵԽ գրասենյակի «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Արման Զրվանդյանին, այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Աննա Վարդապետյանը բարձր է […] ...

Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի

09:38 15.04.2025

Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 16-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 8-րդ փողոցի թիվ 1-ից 29-ը հասցեների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։ ...

Վոլոդինը կոչ է արել Կալլասին դատարանի առաջ կանգնեցնել

09:31 15.04.2025

Վոլոդինը կոչ է արել Կալլասին դատարանի առաջ կանգնեցնել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Քայա Կալլասը պետք է պաշտոնանկ արվի և հանձնվի ՄԱԿ-ի միջազգային տրիբունալին, հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Telegram-ի իր ալիքում։ «Կալլասը պետք է պաշտոնանկ արվի և ներկայացվի ՄԱԿ-ի միջազգային տրիբունալի առջև»,- գրել է նա։ Վոլոդինը նշել է, որ Կալլասը անցել է սպառնալիքների և վերջնագիր է ներկայացրել ոչ միայն ԵՄ երկրներին, այլև ԵՄ-ին […] ...

BACK_TO_TOP