Հայաստան-Ադրբեջան կապը գործում է, և կողմերը տրամադրված են շատ կառուցողական. Դավիթ Տոնոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+17.09 oC

Հայաստան-Ադրբեջան կապը գործում է, և կողմերը տրամադրված են շատ կառուցողական. Դավիթ Տոնոյան

17:58 06.11.2018

«Օպերատիվ կապը գործում է, խախտումների ժամանակ միանգամից տեղեկացնում ենք, եթե կան խախտումներ, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն»,- լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում տեղեկացրել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

Թե քանի նման զանգ է եղել, Տոնոյանը չի մանրամասնել, տեղեկացրել է, որ փոխադարձ կապը պահվում է հեռախոսի միջոցով ու այդ հարցով զբաղվում եմ համապատասխան անձինք: Անմիջական կապ երկու երկրների ղեկավարների միջև չկա: Նախարարի տեղեկացմամբ՝ թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմը շատ կառուցողական են արձագանքում զանգերին ու աշխատում կարգավորել առաջացած խնդիրները:

«Մեզ կամ ադրբեջանական կողմին որոշ մտահոգող դեպքերի, ինչ-որ շարժի, գործողությունների, ինժեներական աշխատանքների իրականացման դեպքում ենք ահազանգում ենք անմիջապես, որպեսզի դադարեցնեն: Այդ կապը գործում է երկկողմանի, ու կողմերը տրամադրված են կառուցողական»,- նշել է նախարարի պաշտոնակատարը՝ միաժամանակ ավելացնելով, որ երկու երկրների ղեկավարների կողմից Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո սահմանային լարվածության մակարդակը բավականին նվազել է:

Նախարարի պաշտոնակատարը նաև տեղեկացրել է, որ շուտով վերականգնվելու է նաև Գերիների վերադարձման հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքները, որը նախագահելու է պաշտպանության նախարարը: Գերիների վերադարձման կամ փոխանակման  մասով հայկական կողմն առ այսօր որևէ պաշտոնական առաջարկ, դիմում կամ նամակ, ըստ նրա, չի ստացել, թեև «Ինտերֆաքս» գործակալությունը նման տեղեկատվություն տարածել էր:

Դավիթ Տոնոյանն ազնվորեն խոստովանել է, որ այդ տեղեկությունը ինքը ևս ստացել է լրատվամիջոցներից: Համենայն դեպս, Տոնոյանը վստահեցրել է, որ հայկական կողմերը միշտ էլ պատրաստակամ են եղել քննարկել նման հարցերը, սակայն այս պահին ո՛չ Արցախում, ո՛չ էլ Հայաստանում ռազմագերիներ չկան:

Ինչ վերաբերում է Արցախում դատապարտված երեք ադրբեջանցիներին, ապա, ըստ Տոնոյանի, նրանք ոչ թե ռազմագերիներ են, այլ քրեական հանցագործներ, որոնք կրում են իրենց պատիժը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում խոշոր հարկ վճարողների հետ

15:18 18.04.2025

Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում խոշոր հարկ վճարողների հետ

Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 19-ի՝ Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում է տեղի ունեցել տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող խոշոր հարկ վճարողների հետ։ Հանդիպման նպատակն է՝ լսել բիզնեսին մտահոգող հարցերը, առաջարկները և համատեղ քննարկել գործնականում առաջացող խնդիրները։ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը շնորհավորելով տնտեսվարողներին Հարկ վճարողի օրվա առթիվ՝ ընդգծել է, որ օրն առանձնահատուկ հնարավորություն է երախտագիտություն […] ...

Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո. Marca

15:11 18.04.2025

Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո. Marca

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո, չնայած այն հանգամանքին, որ իտալացի մասնագետի ապագան մնում է անորոշ։ Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Անչելոտիի հետագա կարիերան Մադրիդում կդիտարկվի Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակչից հետո, որտեղ «Ռեալը» կխաղա «Բարսելոնայի» հետ։ Սակայն, ինչպես նշում է […] ...

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

15:05 18.04.2025

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի նախագահի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին» ՆՈ-44-Լ որոշմամբ գումարվող ՀՀ ԱԺ արտահերթ նիստից անմիջապես հետո կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով. ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ […] ...

SHANTNEWS

15:00 18.04.2025

SHANTNEWS

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

14:53 18.04.2025

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը երկարաձգելու մասին օրենքները, ուրբաթ հաղորդում է РБК-Ուկրաինա գործակալությունը։ Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսի Գոնչարենկոն չորեքշաբթի օրը հայտնել է, որ Ուկրաինայի խորհրդարանը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը, երկարացրել է երկրում ռազմական դրությունը և համընդհանուր մոբիլիզացիան։ «Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրության և […] ...

Արտետան «Ռեալի» դեմ խաղից առաջ հեռախոսազրույց է ունեցել Գվարդիոլայի հետ

14:40 18.04.2025

Արտետան «Ռեալի» դեմ խաղից առաջ հեռախոսազրույց է ունեցել Գվարդիոլայի հետ

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոստովանել է, որ «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումից (2-1) առաջ հեռախոսազրույց է ունեցել Պեպ Գվարդիոլայի հետ: «Խաղից առաջ զանգեցի Գվարդիոլային, որովհետև ես այսօր այստեղ եմ նրա շնորհիվ: Պեպն ինձ համար ոգեշնչման աղբյուր է եղել, հենց նա է հավատացել ինձ: «մանչեսթեր Սիթիում» 4 հրաշալի մրցաշրջան եմ անցկացրել: […] ...

BACK_TO_TOP