15:41 06.11.2018
Օրերս Հայաստանում էր գտնվում Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն արք. Միրզախանյանը: Օգտվելով առիթից՝ Shantnews-ը զրուցել է նրա հետ:
-Սրբազա՛ն հայր, գործելով Վրաստանում, բնականաբար այդ երկրի քաղաքական կյանքին հետևում եք: Ինչպե՞ս եք գնահատում Վրաստանի քաղաքական իրավիճակը:
-Կարծում եմ՝ Վրաստանում քաղաքական իրավիճակը կկարգավորվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլով, որովհետև Վրաստանի ժողովուրդն այնպիսի դժվար ժամանակներ է անցկացրել, որ հոգնել է քաղաքական տարբեր վայրիվերումներից, և մարդիկ ձգտում են կայունության, խաղաղ կյանքի պայմանների: Կարծում եմ՝ սրան մեծապես նպաստում է և կշարունակի նպաստել Վրաց ուղղափառ եկեղեցին: Այն Վրաստանի կայունության կարևորագույն երաշխավորներից է: Եվ ժողովուրդն էլ արդեն իսկ ցույց տվեց, որ ինքը մեծ խնդիրներ ընդհանուր առմամբ չի տեսնում, ուստի իրավիճակը կամաց-կամաց պետք է որ կարգավորվի: Վստահ եմ՝ վրացի ժողովրդին ու հասարակությանն այսօր ավելի շատ տնտեսական իրավիճակն է անհանգստացնում: Ցավոք, վրացական ազգային արժույթը՝ լարին, տատանվում է, և սա չի կարող մարդկանց վրա չազդել, մարդիկ հոգնել են արդեն, ցանկանում են կայունություն, բարեկեցիկ կյանք, այնպես, ինչպես աշխարհի շատ երկրներում է:
-Մենք գիտենք, որ Վրաստանը բավականին աշխույժ զբոսաշրջություն ունի, ո՞րն է այդ դեպքում տնտեսական տագնապի պատճառը:
-Զբոսաշրջությունը, իհարկե, մեծ ազդեցություն ունեցավ երկրի զարգացման գործում, ստեղծվեցին շատ աշխատատեղեր, եթե այսօր երկիրը քիչ թե շատ կայուն տնտեսական վիճակում է, նաև դրա շնորհիվ է: Սակայն այնպիսի փոքր երկրների համար, ինչպիսի Վրաստանը կամ Հայաստանն են, զբոսաշրջության շատ մեծ հնարավորություններ չկան: Այն ցանկալի արդյունքը, ինչ ուզում ենք, դժվար է ունենալ: Որքան էլ զբոսաշրջությունը զարգանա, միևնույն է՝ այս երկրների համար շատ կարևոր է տնտեսական զարգացումը՝ արտադրության աճը, որը կնպաստի արտադրությանը, բարիք ստեղծելուն և այդ բարիքն իրացնելուն:
-Սրբազա՛ն, վերջերս հաճախ է խոսվում Ջավախքը Հայ Առաքելական եկեղեցու կազմում առանձին թեմ դարձնելու մասին: Դուք ի՞նչ մոտեցում ունեք այս հարցին:
-Այս հարցի առնչությամբ ասեմ, որ Վրաստանում Սամցխե-Ջավախքի և Ծալկայի փոխառաջնորդություն է գործում, որը հիմնվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ժամանակ: Այն իրավաբանորեն գրանցվել է Վրաստանում, և ես կարծում եմ, որ դեռևս չի սպառվել փոխառաջնորդության միջոցով Սամցխե-Ջավախքի և Ծալկայի հոգևոր կյանքի զարգացումը: Իսկ եթե կյանքը կբերի, կհասցնի անկախ, ինքնուրույն թեմ ունենալու հարցին, կարծում եմ՝ Վեհափառ հայրապետը ճիշտ կտնօրինի այդ հարցը՝ ճիշտ ժամանակին, ըստ պահանջի:
-Ի՞նչ փուլում է վրաց եկեղեցու հետ հայկական տարբեր եկեղեցիների հարցով ընդհանուր դատական գործընթացը:
-Վրաստանում մեր մեծագույն պրոբլեմը համապատասխան օրենքների բացակայությունն է: Չկա ռեստիտուցիայի՝ իրավական, գույքային վիճակի վերականգնման մասին օրենք, չկա կրոնների մասին օրենք, և չկա մի օրենք, որի հիման վրա նրանք ետ վերադարձնեն կրոնական բոլոր համայնքների սեփականությունը, որ խլվել է խորհրդային տարիներին: Ինչ վերաբերում է վրաց ուղղափառ եկեղեցուն, նրանք այդ ամենն իրականացնում են 2002 թվականի հոկտեմբերին պետության և վրաց պատրիարքարանի միջև կնքված սահմանադրական պայմանագրի հիման վրա, որը սահմանում է, թե պետությունը սեփականության իրավունքով է վերադարձնում այդ ամենը: Բայց այս առումով մենք ձեռքներս ծալած չենք նստում, մեր գործող բոլոր եկեղեցիների անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը ներկայացված է Վրաստանի իշխանություններին, մենք Վրաստանի կրոնի հարցերով գործակալության հետ մնայուն աշխատանքային կապի մեջ ենք, և այս հարցը միշտ օրակարգում և իրենց ուշադրության կենտրոնում ենք պահում: Հուսով ենք, որ կգա այդ հարցերի լուծման օրը, քանի որ իրենց քաղաքական իշխանության մոտ մենք շահագրգռվածություն ենք տեսնում: Բայց ներկա ժամանակահատվածում մեզ համար մտահոգիչ է, որ վրաց եկեղեցու որոշ գործիչներ, շփոթեցնելով պատրիարքարանին, այս կամ այն կրոնական համայնքի պատմական տաճարները փորձում են սեփականաշնորհել և դրանք դարձնել վրացական: Մենք այս դատական գործընթացի միջոցով ուղղակի կանխում ենք հետագա նմանատիպ գործողությունները, որպեսզի որոշ անպատասխանատու մարդիկ, առանց հաշվի առնելու խնդիրների նրբությունը, չփորձեն յուրացնել մեր կառույցները:
-Իսկ շա՞տ են վտանգված սեփականությունները, ի՞նչ քանակով են:
-Մշտապես կան, թիվ չունենք, քանի որ օրենքի բացակայության դեպքում բոլոր տաճարները կա՛մ համայնքային են, կա՛մ իբրև գույք էկոնոմիկայի նախարարության սեփականությունն են: Եվ այդ նախարարությունն ում ցանկանա, իր գույքը կարող է նվիրել:
Այսպիսի վտանգ կա այնտեղ, և այդ մասին մենք միշտ բարձրաձայնում ենք:
Անկեղծորեն պիտի ասեմ, որ վրաց պատրիարքարանում և վրաց եկեղեցու բարձրաստիճան հոգևորականության մեջ շատ են այն մարդիկ, որոնք ընկալում են մեր խնդիրները, գնահատում են մեր եկեղեցիների և մեր ժողովուրդների քրիստոնեական եղբայրությունն ու բարեկամությունը և չէին ցանկանա, որ որևէ միջադեպով ստվերվեր այդ բարեկամությունը: Բայց, ինչպես շատ հաստատություններում, պատրիարքարանում ևս կան մարդիկ, որոնք այլ կերպ են նայում հարցին և, ցավոք, ունենք այսօրվա պատկերը:
-Իսկ Իլյա պատրիարքի առողջական վիճակն ազդո՞ւմ է այս հարցերի վրա:
-Բնական է: Մենք միշտ հարգել և հարգում ենք վրաց պատրիարք Իլյա Բ-ին, որ մեր ու համայնքի հանդեպ մշտապես ունեցել է հոգատար վերաբերմունք: Թող Աստված օրհնի և արևշատ տարիներ պարգևի նրան, բայց միևնույն է, գալիս է մի ժամանակ, որ հիվանդությունը, ծերությունը, լինի դա հոգևոր, թե պետական գործչի դեպքում, իր բացասական ազդեցությունն է ունենում:
-Վերջին շրջանում Մայր Աթոռի շուրջ տարաձայնություններ եղան, ցույցեր և բողոքի գործողություններ տեղի ունեցան: Դուք՝ որպես Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, որ նաև վերջին նիստին մասնակցեցիք, ինչպե՞ս եք մեկնաբանում տեղի ունեցածը:
-Եկեղեցին իր առաքելությամբ շարունակում է իր գործառույթները՝ լինի Հայաստանում, թե Հայաստանից դուրս: Այս վերջին շրջանի դժվարությունները համարում եմ հետհեղափոխական սինդրոմի արդյունք: Իրավիճակը Հայաստանի նոր խորհրդարանի ընտրությունից և նոր կառավարության ձևավորումից հետո կընկնի իր տեղը և կմտնենք ավելի իրատեսական ժամանակաշրջան ու դաշտ: Մարդիկ ավելի կտեսնեն մեր եկեղեցու առանցքային դերակատարությունը մեր կյանքում՝ Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Իհարկե, մենք էլ, որպես եկեղեցի, այս ամբողջից դաս ենք քաղում և կարծում ենք, որ կան հարցեր, կա բարեփոխումների, նոր մոտեցումների կարիք: Կյանքը դինամիկա է, լուսահոգի Գարեգին Ա-ն ասում էր՝ կարծեք ամեն ժամանակ իր Ավետարանն ունի, այսինքն՝ Ավետարանն ամեն ժամանակի համար մի տեսակ պահանջ ունի նորովի մեկնելու, այնպես էլ եկեղեցին է այդպիսին: Մենք էլ, ուրեմն, ինչ-որ հարց ունենք, ժամանակի հետ պիտի քայլենք ու ամեն ինչ, վստահ եմ, շտկվելու է: Դժվարություններ կան, բայց դրանք հաղթահարելի են: Եվ դրանք հաղթահարվելու են մեր հավատացյալ ժողովրդի հետ միասին: Մենք որքան շատ հենվենք մեր ժողովրդի վրա, նրա մեջ լինենք, նրա կողքին լինենք, նրա հետ լինենք, այնքան ավելի լավ կլինի ամեն ինչ:
09:14 19.04.2025
Պետդեպը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը տարիներով չի զբաղվի Ուկրաինայի հարցով08:30 19.04.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից22:57 18.04.2025
Ովքե՞ր են Մեսսիի որդիների սիրելի ֆուտբոլիստները21:07 18.04.2025
Լավագույնները չեն լացում․ Վալդերաման՝ Վինիսիուսի մասին20:27 18.04.2025
Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին19:54 18.04.2025
Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին19:00 18.04.2025
«Բարսելոնան» մեր զույգի ֆավորիտը չէ․ «Ինտերի» նախագահ18:18 18.04.2025
Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ18:06 18.04.2025
Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է16:00 18.04.2025
Ֆլիկը ցանկանում է թիմում տեսնել «Բավարիայի» աստղին15:35 18.04.2025
Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում․ Կլաուդիո Տապիա10:49 19.04.2025
Նա անհավանական որակներ ունի․ Մեսսին գովեստի խոսքեր է ասել Յամալի հասցեինԱրգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին գովեստի խոսքեր է ասել «Բարսելոնայի» երիտասարդ տաղանդ Լամին Յամալի հասցեին: «Տպավորում է այն, ինչ Յամալն անում է և արդեն արել է: Նա արդեն դարձել է Եվրոպայի չեմպիոն: Լամինն ընդամենը 17 տարեկան է և շարունակում է աճել: Նա անհավանական որակներ ունի, որոնց շնորհիվ աշխարհում լավագույններից մեկն է»,- «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստի խոսքերը […] ...
10:35 19.04.2025
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 18-ին այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Պաշտպանը շրջայց է կատարել հոսպիտալում, տեսակցել տարբեր բաժանմունքներում բուժում ստացող պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներին: Զինծառայողները Պաշտպանին ներկայացրել են իրենց առողջական խնդիրները, բուժման ընթացքը, ծառայողական առօրյան: Այցի շրջանակում Պաշտպանը տեսակցել է նաև օրեր առաջ ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայողին: Հոսպիտալի ղեկավար […] ...
10:23 19.04.2025
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 18-ին՝ ժամը 22:35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության […] ...
10:19 19.04.2025
Բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Կիրանց կատարած այցին ու տեսանյութ հրապարակել։ «Երեկ Գործարար աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրի Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ապա խնդրեցի միասին գնալ Կիրանց։Կիրանցը Իրական Հայաստանի գաղափարախոսության առաջին իրագործումն է։ Սահմանազատված և սահմանագծված պետական սահման, անվտանգ և խաղաղ կյանք, նորակառույց դպրոց, բարեկարգ ավտոմայրուղի, վերականգնվող եկեղեցի, բնակչության աճ․ մինչև սահմանազատումը Կիրանցում 80 […] ...
10:03 19.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 19-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 445 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․70 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...
09:38 19.04.2025
Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսն աջակցել է իր նախկին թիմին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչից դուրս մնալուց հետո: «Մադրիդի հետ այսօր, երեկ և ընդմիշտ: 10 տարում Չեմպիոնների լիգայի 6 գավաթ»,- սոցցանցերում գրել է լեգենդար Ռամոսը: Իսպանացին այժմ հանդես է գալիս մեքսիկական «Մոնտերեյ» ակումբում: ...