Հրաժարվեցի մանդատից, որ խոչընդոտեմ այն ամենին, ինչ տեղի է ունենում Երևանում. Ալեն Սիմոնյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Հրաժարվեցի մանդատից, որ խոչընդոտեմ այն ամենին, ինչ տեղի է ունենում Երևանում. Ալեն Սիմոնյան

13:10 23.05.2018

«Տարոն Մարգարյանի հրաժարականը տրամաբանական շարունակությունն է այն գործընթացի ու ընտրությունների, որ տեղի է ունեցել և այն հետևանքների, որ համաժողովրդական շարժումն է բերել»,- այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողներին ասել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: 

Հարցին՝ արդյո՞ք «Ելք» խմբակցությունը քննարկել է Տարոն Մարգարյանի գործընթացը, Ալեն Սիմոնյանը ասել է, որ նման քննարկում չի եղել:

«Իմ քայլը ոչ մեկի հետ չեմ քննարկել, բացի իրավաբաններից: Մանդատից հրաժարվելու որոշումս կայացրեցի, երբ իմացա՝ օրերի հետ կապված խնդիր կա և հենց օրը լրանա, արձանագրություն են կազմելու և ուղարկեն ԿԸՀ: Հրաժարվեցի, որ հնարավորինս խոչընդոտեմ այն ամենին, ինչ տեղի է ունենում Երևանում, իսկ Երևանում մարդիկ արագ ուզում են այն «գործերը» վերջացնել, որոնք չեն հասցրել»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ չմանրամասնելով, թե խոսքն ինչ գործերի մասին է: 

Ալեն Սիմոնյանը հերքել է նաև այն մեղադրանքը, որ ինքը պաշտոնի համար է պայքարում, իսկ սոցցանցերում հնչող քննադատություններին նորմալ է վերաբերվում: Նա նաև ասել է, որ քաղաքապետարանի չափ ֆեյք էջեր ոչ մի ուրիշ գերատեսչություն չունի: 

Հարցին՝ եթե Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջին հնարավոր լինի հասնել, դուք Ձեզ քաղաքապետի պաշտոնում տեսնու՞մ եք, Ալեն Սիմոնյանը պատասխանել է.

«Դրա շուրջ կմտածեմ, միանշանակ խնդրում եմ չընդունեք և միանշանակ հայտարարություններ չանեք»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

15:22 19.04.2025

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

Ապրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

15:11 19.04.2025

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

Ապրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...

SHANTNEWS

15:00 19.04.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

14:50 19.04.2025

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

14:16 19.04.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...

BACK_TO_TOP