11:06 23.05.2018
Ազգային ժողովում հերթական նիստի ժամանակ այսօր քննարկվել է դատախազության 2017 թվականի գործունեության մասին հաղորդումը: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հաշվետվություն է ներկայացրել դատախազության 2017թ. աշխատանքների վերաբերյալ:
ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հարց է հնչեցրել քաղբանտարկյալների մասին: Պատգամավորը նաև նշել է, որ գլխավոր դատախազը չունի վստահության բարձր աստիճան, հետևաբար պետք է հրաժարական տա:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն արձագանքել է, որ քաղբանտարկյալների թեմայով խոսում են մարդիկ, որոնք գաղափար չունեն դրա մասին:
«Հասկանալով Ձեր հարցի ենթատեքստը՝ պետք է ասեմ, որ ՀՀ-ում տեղի ունեցած իրադրության փոփոխությունը բերում է նրան, որ անձի կատարած գործողության վտանգավորության աստիճանը կարող է փոխվել»,-ասել է գլխավոր դատախազը՝ նշելով, որ կային դեպքեր, երբ մարդիկ պատրաստվում էին զանգվածային անկարգություններ կազմակերպել՝ թիրախ ընտրելով կոնկրետ անձանց: Այսօր իշխանության մեջ չեն այդ անձինք, հետևաբար նրանց գործողությունները չեն կարող համարվել հանրության համար խիստ վտանգավոր, ասել է գլխավոր դատախազը:
Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշել է, որ գլխավոր դատախազն իրեն թակարդն է գցել՝ ասելով, թե հետապնդման են ենթարկվել մի խումբ մարդիկ նախկին իշխանության հրահանգով: «Հիմա ի՞նչ է լինելու Ձեզ հետ, ո՞նց եք շարունակելու աշխատել»,-հռետորական հարց է տվել Էդմոն Մարուքյանը:
Արթուր Դավթյանը արձագանքել է, որ չի կարելի նենգափոխել իր խոսքերը, եթե այսօր էլ տվյալ անձինք նման գործողություններ կատարեին, այսօր էլ նրանք կձերբակալվեին: Միաժամանակ գլխավոր դատախազը ասել է, որ ցավում է, որ Էդմոն Մարուքյանը ԱԺ-ն ու դատարանը նույն հարթության վրա է դիտարկում, այնինչ մեկը իրավական է, մյուսը՝ քաղաքական:
ԱԺ Ելք խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը գլխավոր դատախազին խնդրել է սահմանել քաղբանտարկյալ տերմինի բացատրությունը:
Արթուր Դավթյանն արձագանքել է, որ ինքը ունի մեկ բացատրություն. մարդը կարող է լինել քաղբանտարկյալ կամ այլ նպատակով բանտարկված, եթե նրա նկատմամբ մեղադրանքը հիմնավոր չէ:
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...