10:12 23.05.2018
«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամներն այսօր ասուլիս են հրավիրել: Տիգրան Մարտիրոսյանը, Մերի Սերոբյանը և Հայկազ Հարությունյանն անդրադարձել են Ամուլսարի ոսկու հանքի շահագործման շուրջ առաջացած խնդիրներին, նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված Բաց նամակի պահանջներին: Այսօր Մաշտոցի պուրակից քայլերթ է կազմակերպվելու դեպի նախագահական նստավայր: Քայլերթի մասնակիցները բաց նամակ են հանձնելու ՀՀ նախագահին:
«Որոշեցնիք գրել ՀՀ նախագահին, քանի որ Սինոփսիսում հանդիպման ժամանակ մեր անդամներից մեկը հարց ուղղեց նախագահին` հաշվի առնելով, որ նրա անունը կապվում է հանքի շահագործման հետ: Արմեն Սարգսյանն ասաց, որ եթե բնապահպանները հիմնավորումներ ունենան, ինքը կաջակցի խնդիրների լուծմանը: Բացի այդ, նախագահը նաև Սահմանադրությամբ է ասվում, որ բնակչության առողջության երաշխավորներից է: Կարծում են՝ նախագահի խոսքը կշիռ ունի և եթե նա հորդորի, որ այս խնդիրը լուծում ստանա, նրան կլսեն», – ասել է Տիգրան Մարտիրոսյանը:
«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամները պնդել են, որ հանքի վնասակարության մասին ասող հիմնավորումները շատ են` սկսած մարդկանց առողջությանը վնաս հասցնելուց մինչև հանքային ջրերի ավազանի վնասում: Նախաձեռնության անդամները պնդում են, որ Ամուլսարի հանքը մեծ վնաս կարող է հասցնել նաև Սևանա լճի ավազանին: Նամակը հանձնելու են նաև ՀՀ վարչապետին: Պահանջում են դադարեցնել հանքի շահագործումը, նոր փորձաքննություններ անցկացնել: Նամակն ընդհանուր առմամբ 8 կետից է բաղկացած:
Հիշեցնենք, որ Ջերմուկի զարգացման կենտրոնի համանախագահ Վազգեն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր է հրապարակել, որտեղ Երևում է, որ բնակիչներն արդեն 5 օր է՝ փակ են պահում դեպի հանք տանող ճանապարհը: Բնակիչները պնդում են, որ հանքի շահագործման արդյունքում իրենք խնդիրներ են ունենում, ուստի պահանջում են դադարեցնել աշխատանքները:
«Ամուլսարի ոսկու հանքի դեմ բողոքող տեղացիները ոչ բնապահպանության մեջ լուրջ մասնագետներ են, ոչ տնտեսագետներ կամ այլ մասնագիտություններ ունեցողներ են։ Մարդիկ պարզ դիտարկում են անում.
1. Անձրևներն առաջ կեղտոտ էին լինում, հիմի մաքուր են
2. Հանքի շինարարության ընթացքում արդեն 3 անգամ վնասվել է Գնդեվազի խմելու ջրագիծը, այն դեպքում, երբ հետևում են միջազգային բոլոր չափորոշիչներին
3. Դժվարացել է անասունների արածեցումը։
Մարդիկ վստահություն չունեն, որ վաղը կամ մյուս օրը էլ ավելի լուրջ վնասի առաջ չեն կանգնի։ Մարդիկ իրենց աչքի առաջ ունեն հարևան Սյունիքի մարզն ու Թեղուտի օրինակը», – գրում է Գալստյանը:
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...