Աշոցք խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Ալոյանը հրաժարական է տվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Աշոցք խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Ալոյանը հրաժարական է տվել

22:14 05.11.2018

Հրաժարական է տվել Աշոցք խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Ալոյանը: SHANTNEWS․am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում համայնքապետը պարզաբանել է, որ  հրաժարականի դիմում մարզպետարան ներկայացրել է  հոկտեմբերի մեկին, երկու օր անց Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը ստորագրել է դիմումը:

«Հրաժարական ներկայացրել եմ իմ կամքով, ինձ ոչ ոք չի ստիպել, իսկ պատճառը հարկերի հավաքագրումներն են եղել: Նախորդ տարի  համատեղ աշխատանքով կարողացանք հավաքագրումները մոտ 100 տոկոսով կատարել, բայց այս տարի հիսուն տոկոսի սահմանը դեռ չենք հատել: Վերջին մարզխորհրդի նիստի ժամանակ հստակ պահանջ ներկայացվեց համայնքապետերին, որ մինչև տարեվերջ պետք է բացթողումները լրացնենք, իսկ դա իմ ուժերից վեր էր»,- պարզաբանել է նախկին համայնքապետը:

13 տարի  Աշոցք համայնքը ղեկավարած համայնքապետը նշել է, որ 23 միլիոն դրամից կարողացել են բյուջե մուտքագրել 11 միլիոնը, մնացածը հավաքագրել չեն կարողացել: Պատճառը գյուղացիների անվճարունակ լինելն է :

«Խոշորացված փնջում  գտնվող 11 համայնքների բնակիչների մեծ մասն անվճարունակ է, աշխատանք չունեն, շատերն էլ պարտքերը թողել ու արտագաղթել են գյուղերից: Գումար հավաքագրելու միակ միջոցը ԴԱՀԿ դիմելն էր, բայց ես ո՞նց իմ գյուղացիների նկատմամբ նման բան  անեմ, գան մարդկանց վերջին կովը մորթեն պատքի տեղ տանեն, որոշեցի հրաժարական ներկայացնել, որ մարդկանց հետ լավ ու վատ չլինեմ»,- ասել է Արթուր Ալոյանը:

Նախկին համայնքապետի հավաստմամբ՝ համայնքի բնակիչներն իր որոշման հետ համաձայն չեն եղել, նույնիսկ առաջարկել են հետ վերցնել հրաժարականի դիմումը, բայց համայնքապետը բնակիչների խնդրանքը չի կատարել:

Արթուր Ալոյանը  պարզաբանեց նաև, որ իր այս որոշումը ներքաղաքական վիճակի կամ առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապ չունի, ինքը անկուսակցական է և իրեն պաշտոնից հրաժարվելու պահանջ երբևէ չի ներկայացվել:

Շիրակի մարզպետարանի ՏԻՄ և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանն էլ փոխանցել է, որ Աշոցքի համայնքապետը հրավիրել է ավագանու արտահերթ նիստ, ներկայացրել իր հրաժարականը, իսկ ավագանին էլ կազմել է համապատասխան որոշում և ներկայացրել մարզպետարան:

«Մենք հրաժարականի  մասին տեղեկացրել ենք Տարածքային զարգացման և կառավարման նախարարությանը, իրենք սահմանված ժամկետներում հարցը կքննարկեն կառավարությունում, օրենքով սահմանված 20 օրյա ժամկետում պետք է նշանակվի արտահերթ ընտրություն, հնարավոր է այն անցկացվի  խորհրդարանական ընտրությունների օրը»,- պարզաբանել է Արամ Անտոնյանը:

Շիրակի մարզպետի որոշմամբ, սահմանված եռօրյա ժամկետում, Կարեն Ջիվանի Մանուկյանը նշանակվել է Աշոցք համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: 38-ամյա պաշտոնակատարը Սեպասար գյուղից է, երբևէ ՏԻՄ համակարգում չի աշխատել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ անկուսակցական է, թե ինչու է մարզպետը հենց նրան նշանակել պաշտոնակատար դեռևս հայտնի չէ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոբախիձեն խորհրդարանին է ներկայացրել Բոչորիշվիլիի թեկնածությունը ԱԳ նախարարի պաշտոնում

11:40 25.11.2024

Կոբախիձեն խորհրդարանին է ներկայացրել Բոչորիշվիլիի թեկնածությունը ԱԳ նախարարի պաշտոնում

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն խորհրդարանին է ներկայացրել Եվրոպայի հետ հարաբերությունների խորհրդարանական կոմիտեի ղեկավար Մակի Բոչորիշվիլիի թեկնածությունը հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնում։ «Նա հատուկ ներածության կարիք չունի, բայց ևս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ տիկին Մակի Բոչորիշվիլին դիվանագիտական ​​ծառայության մեծ փորձ ունի, նա հաջողությամբ զբաղվում է իր բիզնեսով ավելի քան 20 տարի։ Դուք գիտեք, […] ...

«Երևանի թիվ 175 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:35 25.11.2024

«Երևանի թիվ 175 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին, «Երևանի թիվ 175 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...

33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է

11:28 25.11.2024

33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է

Նոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Արագածոտն գյուղի բնակիչ 33-ամյա երիտասարդ: Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի և ՔՈԳՎ Արագածոտնի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արագածոտն գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 33-ամյա երիտասարդի գլխին […] ...

Ճապոնիայի ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

11:20 25.11.2024

Ճապոնիայի ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի Օկինավա կղզու արևելյան ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Նահա քաղաքից 90 կմ հարավ-արեւելք, որտեղ ապրում է մոտ 300 հազար մարդ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...

Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարորդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին

11:13 25.11.2024

Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարորդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին

Նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի մոտոցիկլետը, ինչից հետո մոտոցիկլետը բախվել է կայանած «Նիսան» մակնիշի մեքենային: Մոտոցիկլավարը՝ 33-ամյա Մկրտիչ Ղ.-ն, մահացել է, իսկ վարորդը պատահարի վայրից դիմել է փախուստի: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է «ԳԱԶ 32213»-ի վարորդի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում նա […] ...

Վիլնյուսում բնակելի շենքի մոտ բեռնատար ինքնաթիռ է կործանվել

11:05 25.11.2024

Վիլնյուսում բնակելի շենքի մոտ բեռնատար ինքնաթիռ է կործանվել

Գերմանական DHL տրանսպորտային ընկերության ինքնաթիռը կործանվել է Վիլնյուսի օդանավակայանի մոտ, հայտնում է Reuters-ը ՝ հղում անելով Լիտվայի ոստիկանությանը։ «Վիլնյուսի օդանավակայանի մոտակայքում վթարի է ենթարկվել DHL բեռնատար ինքնաթիռ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Գործակալությունը պարզաբանում է, որ ինքնաթիռն ընկել է, երբ պատրաստվում էր վայրէջք կատարել։ Օդանավը շահագործում է իսպանական Swiftair ավիաընկերությունը։ Ինչպես հայտնում է LRT ազգային ռադիոն, […] ...

BACK_TO_TOP