19:10 05.11.2018
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վաղարշապատի համայնքապետարանում և դրա ենթակայությամբ գործող կազմակերպություններում արձանագրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ։
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված նյութերի ուսումնասիրությամբ մի շարք խախտումներ են արձանագրվել Վաղարշապատի տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում։
Մասնավորապես՝ պարզվել է, որ Վաղարշապատի (Էջմիածնի) համայնքապետարանում 2015-2018թթ. ընթացքում գնումների գործընթացն իրականացվել է ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտումներով, ինչի արդյունքում գործարքներ են կնքվել նախկին քաղաքապետին փոխկապակցված որոշ ընկերությունների հետ և պայմանագրերի սկզբնական արժեքները, մի շարք դեպքերում առանց համապատասխան հիմնավորումների, ավելացվել են 20 տոկոսով՝ համայնքապետարանին պատճառելով էական վնաս:
Խախտումներ են արձանագրվել նաև հողի աճուրդային կարգով օտարումների գործընթացում։ ՊՎԾ-ի կողմից փաստաթղթերի ընտրանքային ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ աճուրդներին մասնակցելու հայտ են ներկայացրել միայն երկու մասնակից, աճուրդը կայացված է համարվել աճուրդային երկու քայլից հետո, իսկ մեկնարկային գինը սահմանվել է հողի կադաստրային արժեքից մի քանի անգամ պակաս։ Արդյունքում՝ հողերը վաճառվել են դրանց կադաստրային արժեքի 50%-ից պակաս արժեքով՝ էական վնաս պատճառելով համայնքապետարանին:
Համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից 2013-2018թթ. պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել՝ համայնքի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվությունների և այդ գործունեության համար նախատեսված տուրքերը գանձելու ուղղությամբ:
Բացի դրանից՝ չարաշահումներ են ի հայտ եկել նաև համայնքապետարանին և ենթակա հիմնարկներին պատկանող տրանսպորտային միջոցների համար հատկացվող գազի տնօրինման գործընթացում. ընտրանքային կարգով չափագրման արդյունքում պարզվել է, որ գազի ծավալի ծախսի գերագնահատումից համայնքի կրած վնասը կազմել է մոտ 71.864.000 ՀՀ դրամ, իսկ գնի գերագնահատումից՝ շուրջ 13.542.000 ՀՀ դրամ:
Խախտումներ են արձանագրվել նաև թիվ 2 երաժշտական դպրոցի շինարարական աշխատանքներում. տեղազննության արդյունքներով պարզվել է, որ կատարողական ակտերով ներկայացված աշխատանքների համեմատ առկա են էական անհամապատասխանություններ և այս դեպքում ևս առանց հիմնավորման պայմանագրային արժեքն ավելացվել է 20 տոկոսով:
Ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ համայնքապետարանը պատշաճ միջոցներ չի ձեռնարկել նաև՝ ապօրինի շինարարությունը կասեցնելու, (հայտնաբերվել է նման 5 դեպք), անհրաժեշտության դեպքում վարչական տույժ նշանակելու ուղղությամբ:
Բացի այդ, համայնքապետարանին ենթակա «Բարեկարգում» ԲՀ-ում, «Բնակ-Կոմունալ» ԲՀ-ում տարբեր հաստիքներում 2015-2018թթ. ընթացքում գրանցվել են տարբեր անձինք, ովքեր փաստացի աշխատանքի չեն ներկայացել, սակայն նրանց անունով հաշվարկվել և վճարվել է աշխատավարձ:
Արձանագրված խախտումների հետևանքով համայնքապետարանին պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, ընդհանուր առմամբ կազմում է 590 մլն ՀՀ դրամ։
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են Վաղարշապատի համայնքապետարանի առանձին պաշտոնատար անձանց կողմից շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով պետության շահերին էական վնաս պատճառելու, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու ուղղությամբ միջոցներ դիտավորությամբ չձեռնարկելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնման և յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու վերաբերյալ հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 315.2-րդ հոդվածով։
Մշակվել է քննչական պլան և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...