Պրովոկացիա է. Հենզել Մկոյանը պատմել է իր հարազատների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Պրովոկացիա է. Հենզել Մկոյանը պատմել է իր հարազատների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին

19:17 05.11.2018

Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հենզել Մկոյանի հարազատների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով դատական նիստը հետաձգվել է:

Նոյեմբերի 3-ին Վրաստանի դատախազությունը մեղադրանք էր առաջադրել երկրի 5 քաղաքացիների, այդ թվում՝ Հենզել Մկոյանի որդուն, եղբորը ու զարմիկին՝ կապված Ախալքալաքում (Սամցխե-Ջավախեթի շրջան) տեղի ունեցած ծեծկռտուքի հետ, ինչի հետևանքով վրացական միացյալ ընդդիմությանը՝ «Ուժը միասնության մեջ է» շարժմանն աջակցող հայ գործիչներ էին հայտնվել հիվանդանոցում: SHANTNEWS.am-ը զրուցեց Հենզել Մկոյանի հետ՝ հասկանալու, թե ի վերջո ի՞նչ է կատարվել:

«Ի վերջո, կատարվել է այն, որ Ռաիսյանների ընտանիքը հոկտեմբերի 2-ին, երբ տիկին Սալոմե Զուրաբիշվիլին եկավ Ախալքալաք, Նինոծմինդա, խոնարհվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի առջև, ծաղիկներ դրեց, 10 րոպեից ավել խոսեց Շառլ Ազնավուրի մասին, հետո, երբ հարց բարձրացրինք, թե 1600-ից ավելի մարդ քաղաքացիություն չի ստացել ու պատճառը չի գրվել, նա ասաց, որ անպայման այս հարցին լուծում կտա:

Երբ դուրս եկավ դահլիճից, այդ Ռաիսյան Աշոտը ամենավատ բառերով տիկին Սալոմեին հայհոյեց: Ո՞վ է տվել դրա իրավունքը, ես չգիտեմ: Դրանից հետո այդ մարդը երևի զգաց, որ ինքն անձեռնմխելի է: Ընտրություններից հետո, երբ նրանք տարան 21 տոկոս, իսկ տիկին Սալոմեն՝ 60 տոկոս, գիշերը եկան, Սալոմեի բոլոր պլակատները «զապրավկաների» վրայից պոկեցին, հայհոյեցին հա՛մ պարտիային, հա՛մ Սալոմեին, հա՛մ էն ժողովրդին, ովքեր ձայն են տվել տիկին Սալոմեին, հայհոյեցին ամենավատ խոսքերով, դրանց ապացույցները կան»,- պատմեց նա:

Մկոյանը նշեց, որ միջադեպի հաջորդ օրը երիտասարդները գնացել են, պատասխան պահանջել` ինչո՞ւ է նման բան արել, պահանջել, որ ներողություն խնդրի, սակայն նա ներողություն խնդրելու փոխարեն ավելի վատ է արտահայտվել, ասել, որ ներողություն չի խնդրի ու ինչ  արել է, ճիշտ է արել: Այդ ամենից հետո եղել է բախում երիտասարդների հետ:

«Նրանք ուզում են մեջ բերեն իմ եղբորը, իմ ընտանիքի անդամներին: Բոլորը գրել են, որ 5-ին էլ ծեծել է իմ եղբայրը. իմ եղբայրը 52 տարեկան է, 20 տարեկանի նա չի կարող ծեծել: Էդ քաղաքական հարց են դարձրել, էսօր դատն էր լինելու, ես նույնիսկ չգիտեմ` երբ է սկսվել, ինչ է եղել: Ամենավատն այն է, որ դրանից առաջ մեր բոլոր ագիտատորներին կանչում էին, ասում` վսյո, Միշան գալիս է, պիտի մեր օգտին աշխատեք, վախեցնում էին մեր ակտիվիստներին: Մերոնք էլ ասում էին` ինչի՞, տիկին Սալոմեն պարզ, կրթված կին է, մեծ դիվանագետ է, սիրուն խոսել է, ժողովրդի դուրը շատ եկել է, ուզում են իրեն տան ձայները, իսկ նրանք վախեցնում էին, դրա համար է այդ դեպքը պատահել: Իմ եղբայրը ոչ մեկին չի խփել: Ես հինգ անգամ իրար հետևից ընտրված պատգամավոր եմ, «Ռուսթավի-2»-ը եկել է, ընդամենը 4 մարդ է գտել, որ իմ մասին վատ են խոսել: Ուրիշ մարդ չէին էլ կարող գտնել, որովհետև ես ժողովրդին միշտ լավություն եմ արել»,- ասաց պատգամավորը:

Նա պնդում է` իր եղբայրը կատարվածում մեղավոր չէ, բայց երիտասարդների մեջ իրոք կռիվ եղել է: Տուժածները, ըստ Մկոյանի, արդեն մեկ շաբաթ է` հիվանդանոցում պառկած են, Թբիլիսիի գլխավոր բժիշկը ամեն օր հորդորում է հիվանդանոցից գնալ, որովհետև որևէ խնդիր չունեն, բայց նրանք չեն գնում, ասում են` վատ են զգում: Պատգամավորի խոսքերով՝ բոլոր փորձագետները գալիս են, ստուգում, ասում, որ նրանք հիվանդ չեն, բայց անօգուտ, նրանք անգամ այսօրվա դատին չեն ներկայացել:

Պատգամավորին հիշեցրինք` Վրաստանի նախագահի ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեի նախընտրական շտաբի ղեկավարը` Գիորգի Վաշաձեն, ասել է, որ ծեծկռտուքին մասնակից է եղել նաև ինքը` Մկոյանը, հետաքրքրվեցինք` արդյո՞ք դա իրականությանը համապատասխանում է:

«Գրիգոլ Վաշաձեի էդ շտաբի պետը մենակ սիրուն խոսել գիտի, ուրիշ բան չգիտի, հերյուրանք է: Ուզում են ինձ վախեցնել, անգամ զանգել էին, ասում էին, որ` այ, մենք կգանք շուտով, հետո պատասխան կտաս, բայց երեկ 16-17 մարդ Թբիլիսիից, մեծամասնական պատգամավորներ էին եկել, իմ կոլեգաները, հանդիպեցին մի 400 մարդու՝ Նինոծմինդայում, մի 600 մարդու` Ախալքալաքում, ասացին, որ թույլ չեն տա` իրենց կոլեգայի վրա հերյուրանքներով կամ ուրիշ ձևերով ազդեն, ժողովուրդը լսեց, ծափահարեց, էդ բոլոր փաստերը կան: Մեծամասնական լավ պատգամավորներ էին եկել, հանդիպեցին, բացատրեցին, որ դա պրովոկացիա է եղել` հատուկ պլանավորված, ու դա հիմնականում պատրաստել է Գիորգի Վաշաձեն, որովհետև նա 4 անգամ եկավ, գնաց, 4 անգամ էլ Ջավախքը խառնեցին, նրանց հետևից այսպիսի դեպքեր սկսվեցին»,- ասաց նա:

Հարցին` արդյո՞ք ամեն ինչ պաստառները պոկելուց է սկսվել, թե՞ այլ պատճառներ էլ են եղել, Մկոյանն ասաց.

«Պաստառները գիտե՞ք՝ ինչ վատ են պոկել, պոկելուց հետո ասել են՝ եթե նորից կպցրեցիք, կգանք, կպայթեցնենք ձեր բոլոր «զապրավկաները», հետո ամենավատ խոսքերով հայհոյել են ժողովրդին, ովքեր տիկին Սալոմեին ձայն են տվել. դե, գիտեք,  մեր հայերը ոնց են ուշունց տալիս, դրանից են ժողովուրդը, ջահելները ջղայնացել, էդ է պատճառը եղել, ու դրանց բոլորի ապացույցը կա: Դա մաքուր պրովոկացիա է, որ ժողովրդի դուխը գցեն»:

Մկոյանից հետաքրքրվեցինք` եղբայրը, որդին ու եղբորորդին ընդունե՞լ են իրենց առաջադրված մեղադրանքը, նա նախ՝ ասաց, որ չգիտեն, թե դատարանը ինչ կորոշի, ասաց, որ իրենք Վրաստանի դատախազությանը հավատում են, նրանք մեծ փորձ ունեն, իսկ մեղադրանք ընդունելու վերաբերյալ ասաց.

«Ինչքան գիտեմ` եղբայրս, ո՛չ, չի ընդունել, մյուս երիտասարդները «չաստիչնի» ընդունել են, այո՛»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP