19:40 05.11.2018
ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի նկատմամբ, եթե նրանք շարունակեն նավթ գնել Իրանից: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը՝ անդրադառնալով այսօրվանից ամբողջ ծավալով ուժի մեջ մտած Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներին:
«Պետք է փաստեմ, որ «սև ցուցակում» հայտնվել են գրեթե 700 ֆիզիկական անձանց անուններ, որոնք համագործակցել են Իրանի Իսլամական Հանրապետության հետ, և նրանք, այսպես թե այնպես, համագործակցել են նրա տնտեսության ճյուղերից որևէ մեկի հետ»,- նշել է Իսկանդարյանը:
Իրանագետը նշել է, որ այդ հարթությունում Հայաստանի վրա ճնշումները նոր չեն:
«Դեռևս 90-ական թվականներից Հայաստանի Հանրապետությանն անդադար տարբեր քաղաքական գործիչների մակարդակով նշվել է, որ Հայաստանը պետք է վերանայի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները, սակայն Հայաստանի նախկին իշխանությունները հասկացրել են, որ խոսքը կենսական շահերին է վերաբերում: Կարծում եմ՝ այդ մասին գործող իշխանությունները ևս պետք է հասկացնեն Միացյալ Նահանգներին: Այսինքն՝ մենք, մեծ հաշվով, չունենք ընտրություն, և ընտրել ենք Իրանը: Սա կենսական շահ է ՀՀ-ի համար, և փակելով Իրանի հետ սահմանը, մենք փաստացի մնում ենք Վրաստանից կախվածության մեջ»:
SHANTNEWS.am ավելի վաղ հայտնել էր, որ Իրանի դեմ պատժամիջոցների երկրորդ փաթեթը, որն ուժի մեջ է մտնում այսօր՝ նոյեմբերի 5-ին, վերականգնում է նավթի արտահանման, էներգետիկ ոլորտի, նավագնացության և նավաշինության, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների հանդեպ սահմանափակումները:
Այս սահմանափակումները կառնչվեն նաև այն երկրներին, որոնք իրանական նավթ են արտահանում և որոնք կշարունակեն աշխատել պատժամիջոցների ցանկում հայտնված իրանական ընկերությունների հետ:
16:57 22.11.2024
Ավստրալիան պայքարից դուրս թողեց ԱՄՆ-ին. Դևիսի գավաթ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին11:53 22.11.2024
Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել08:00 22.11.2024
ՃՏՊ Սեբաստիա փողոցում. կա զոհ22:52 21.11.2024
Իսլանդիայում ժայթքել է Սունդհնուկուր հրաբուխը22:30 21.11.2024
Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ16:57 22.11.2024
Ավստրալիան պայքարից դուրս թողեց ԱՄՆ-ին. Դևիսի գավաթԹենիսի Դևիսի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Ավստրալիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթեց ԱՄՆ-ի թիմին։ Առաջին խաղում աշխարհի 77-րդ ռակետ Թանասի Կոկինակիսը (Ավստրալիա) 6-1, 4-6, 7-6 հաշվով անակնկալ հաղթանակ տարավ Բեն Շելթոնի (21-րդ ռակետ) նկատմամբ։ Հաշվի հավասարակշռությունը վերականգնեց աշխարհի չորրորդ ռակետ Թեյլոր Ֆրիցը, որը 6-3, 6-4 հաշվով պարտության մատնեց Ալեքս Դե Մինորին (9-րդ ռակետ)։ Վճռորոշ դարձավ զուգախաղի […] ...
16:50 22.11.2024
ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհՆոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` բեռնատարն ընկել է Որոտան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Սիսիան-Կապան […] ...
16:40 22.11.2024
ՄԱԿ-ը կոչ է արել համագործակցել ՄՔԴ-ի հետ Նեթանյահուի ձերբակալության օրդերից հետոՄԱԿ-ի Մարդու իրավունքների և ահաբեկչության դեմ պայքարի հարցերով հատուկ զեկուցող Բեն Սաուլը բոլոր երկրներին կոչ է արել համագործակցել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հետ՝ կալանքի օրդերները կիրառելու համար։ «Ես կոչ եմ անում բոլոր երկրներին համագործակցել դատարանի հետ՝ ապահովելու ձերբակալության օրդերների կատարումը», – գրել է նա X-ում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և երկրի պաշտպանության նախարարության նախկին ղեկավար […] ...
16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»Լևերկուզենի «Բայերի» գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը ցանկանում է կարիերան շարունակել անգլիական «Մանչեսթեր Սիթիում»։ Տրանսֆերի արժեքը կարող է կազմել 120 միլիոն եվրո։ 21-ամյա ֆուտբոլիստը մտադիր է փոխարինել բելգիացի կիսապաշտպան Քևին Դե Բրույնեին, որն այս մրցաշրջանի վերջում կարող է հեռանալ անգլիական ակումբից։ Ֆլորիան Վիրցը մտավախություն ունի, որ մշտական տեղ չի ունենա Մադրիդի «Ռեալի» ու Մյունխենի «Բավարիայի» մեկնարկային […] ...
16:26 22.11.2024
Կասեցվել է թռչնամսի արտադրամասի գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասի գործունեությունը: (Կոտայքի մարզի, գ. Նոր Գեղի)։ Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները տեղում անցկացրել են մանրակրկիտ ստուգումներ և նմուշառում ամբողջական հավի և կրծքամսի խմբաքանակներից։ Լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել, որ ամբողջական հավի մսի նմուշը ամբողջական հավի մսի նմուշը մանրէաբանական […] ...
16:18 22.11.2024
Զելենսկին վախեցել է Մոսկվայի պատասխանից․ ԼավրովՎլադիմիր Զելենսկին վախեցել է Արևմուտքի՝ ՌԴ խորքերը հարվածելու թույլտվությանը Մոսկվայի պատասխանից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում։ «Ինչ վերաբերում է մեր պատասխանին (նոր հիպերձայնային հրթիռի կիրառմամբ), ապա, ինչպես հասկանում եմ, Զելենսկին վախեցել է և ուղղակիորեն սկսել մեղադրել իր տերերին, որ իրեն անզեն են թողել»,- նշել է Լավրովը։ Հիշեցնենք, որ ՌԴ […] ...