17:18 05.11.2018
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել առաջիկայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին և այդ ընթացքում ժողովրդական տրամադրվածության մասին:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«ԱԺ ընտրություններ 2018. Ինչու և ինչպե՞ս է ընտրողը մեկնաբանելու իր ընտրությունը:
Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ (եթե չհաշվենք 1991թ. նախագահական ընտրությունները) համապետական ընտրությունները պետք է անցկացվեն հասարակության մի մասի մոտ առկա էյֆորիկ տրամադրությունների ֆոնի վրա և հասկանալի է, թե ո՞ւմ են ընտրելու նրանք:
Իսկ նրանք, ում մոտ էյֆորիկ տրամադրություններ չեն եղել, կամ արդեն նահանջել են, կամ արդեն վրա է հասել հիասթափության ալիքը՝ գտնվում են սպասողական ռեժիմում, որպեսզի փորձեն ընտրություններում հանդես գան իրենց քաղաքացիական դիրքորոշումներով:
Իմ տպավորությամբ ընտրության իրավունք ունեցողների մոտ, ընտրություն կատարելու համար, տեղ են գտնելու հետևյալ մոտիվացիաները՝ (կամ ինչպե՞ս է ընտրողը մեկնաբանելու իր ընտրությունը/ կամ ընտրության չգնալը) ըստ թեկնածուների նկատմամբ եղած հետևյալ ընկալումների.
1. Նիկոլ Փաշինյանի կուսակցության թեկնածուն է, ուրեմն պետք է ընտրեմ՝ թեկուզ այս ընթացքում համոզվեցինք, որ թույլ են ու անփորձ:
2. Թեկուզ չեմ ճանաչում, բայց Նիկոլ Փաշինյանի կուսակցությունից է, վարչապետը որ ասում է, ուրեմն ընտրելու եմ:
3. Մեր հարազատն է (ընկեր, բարեկամ, ծանոթ) է, համ էլ Նիկոլ Փաշինյանի թիմից է, հաստատ արժանի է, պետք է իրեն ընտրեմ:
4. Ճիշտ է Փաշինյանի թիմից չեն, բայց իրականում տակից իրենց աջակցելու են, իրենց կողքին են լինելու, նորմալ մարդիկ են, համ էլ իրենց ճանաչելով վստահում եմ, ու իրենց պետք է ձայն տամ (ԲՀԿ, Լուսավոր Հայաստան, Հանրապետություն):
5. Փաշինյանի թիմից չլինի, ով ուզում է լինի, հաստա՛տ նրանցից լավն են լինելու (այսպես մտածողները ազգային արժեքային համակարգը կարևորող մարդիկ են և հիմնականում ընտրելու են կամ ՀՀԿ-ին, կամ ՀՅԴ-ին, հնարավոր է նաև ԲՀԿ-ին):
6. Փաշինյանին չեմ հավատում, որովհետև արդեն երևում է, որ այս ամենը բլեֆ է, ու ոչինիչ էլ չի փոխվելու, կամ էլ ավելի վատ է լինելու: Բայց Հանրապետականին էլ չեմ վստահում, ով ուզում է լինի, մենակ Հանրապետական չլինի, հազիվ ենք պրծել նրանցից (այսպես մտածող ընտրողները ԲՀԿ, ԼՀԿ, Հանրապետություն, Սասնա ծռեր կուսակցությունների ընտրողներն են) :
7. Ճիշտ է Հանրապետական է, բայց մարդը լավ ճանապարհ է անցել, պետական ու ազգային արժեքների կրող է, քաղաքական լավ փորձ ունի, հաստատ լավ ընդդիմություն կլինի, դրա համար իրեն եմ ընտրելու:
8. Ճիշտ է Հանրապետական է, բայց մեզ հարազատ (ընկեր, բարեկամ, ծանոթ) մարդ է, ինչ հարց ունեցել ենք, իրեն ենք դիմել, մարդը մեզ ինչով կարողացել է աջակցել է ու դրա համար իրեն եմ ընտրելու:
9. Հանրապետական է եղել, բայց կուսակցության հետ կապ չի ունեցել, ստիպված է Հանրապետական դարձել, ինքը կարգին տղա է, մեր հող ու ջրի մարդ է, դրա համար ընտրելու եմ:
10. Չեմ գնալու ընտրության, որովհետև ոչ մեկն էլ մի բան չեն, ոչ մեկին չեմ վստահում ու չեմ հավատում:
Կարծում եմ, որ սրանք են լինելու առաջիկա արտահերթ ընտրություններում ընտրության իրավունք ունեցող մարդկանց հիմնական մեկնաբանությունները. թե ինչո՞ւ են մասնակցում և ընտրում, կամ էլ ինչո՞ւ չեն մասնակցում:
Ի՞նչ մեծություն կունենան վերոհիշյալ տաս դասակարգումներից յուրաքանչյուրը՝ հնարավոր չի լինելու ասել ընդհուպ մինչև դեկտեմբերի 9-ը: Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որտեղ շատ կարճ ժամանակում կարող են իրավիճակներ փոխվել: Հետևաբար միայն դեկտեմբերի 9-ին պարզ կլինի թե ինչ պատկեր է կազմել վերոհիշյալ տրամադրությունների արտահայտումը ընտրություններում, դրանցից որն ի՞նչ ծավալ ունի:
Հայտնի է միայն, որ Նիկոլ Փաշինյանին աջակցողներն այսօր մեծամասնություն են»:
21:34 15.04.2025
Թալին համայքի մի շարք բնակավայրերի գազաֆիկացման ցանցի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են. ՏԿԵ նախարարըՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրով կառուցվող Թալին համայքի Կարմրաշեն, Ոսկեթաս, Զովասար, Գառնահովիտ բնակավայրերի գազաֆիկացման ցանցի կառուցման աշխատանքները: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:21 15.04.2025
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...
21:17 15.04.2025
17-ամյա աստղը մրցելու է քրոջ հետԱշխարհի 7-րդ ռակետ Միրա Անդրեևան մրցելու է ավագ քրոջ հետ, հայտնում է Sports.ru-ն: Վիճակահանությունը 17-ամյա ու 20-ամյա ռուս քույրերին մրցակից է դարձրել Շտուտգարտում կայանալիք մրցաշարի առաջին շրջանում: Անդրեևա քույրերը պրոֆեսիոնալ թենիսում մրցել են միայն մեկ անգամ: Չինական Ուհանում կայացած WTA-1000 կարգի մրցաշարում Միրան հաղթել է 6:3, 6:1 հաշվով: Շտուտգարտում աշխարհի 97-րդ ռակետ Էրիկան չէր հաղթահարել […] ...
21:14 15.04.2025
Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհին «Infiniti»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, ապա երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվելԱպրիլի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Արմավիիրի մարզի բնակիչ 36-ամյա Նվեր Ե.-ն իր վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքնայով Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, ապա երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն, որտեղ […] ...
21:09 15.04.2025
Ձյուն, մառախուղ. իրավիճակը ՀՀ ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Գավառ քաղաքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Արագածի տարածաշրջանում, Քաջարան քաղաքում, Տաթև-Լծեն-Աղվանի և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհներին տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում, Նոյեմբերյանի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում և Զորական, Հաղթանակ գյուղերում մառախուղ է։ ...
21:00 15.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Առաքելյան, Խաչատրյան, Բաշինջաղյան, Սիսակյան փողոցներ և Անդրանիկի փ. 95, 97, 101, 103 շենքեր, Գ․Հասրաթյան փ. 25/2, 25/4, 25/6 շենքեր, Դալմայի այգիներ, Գագարինի փողոց, Երևան պարկ, Լենինգրադյան փ. 23/2, 23/7, 27/7, 23/18 […] ...