14:10 21.05.2018
ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդևազ գյուղի և Ջերմուկ քաղաքաի բնակիչները շարունակում են փակ պահել դեպի Ամուլսար տանող ճանապարհը՝ այդկերպ ներկայացնելով իրենց բողոքն ընդդեմ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման: Բնակիչները պահանջում են դադարեցնել ծրագրի իրականացումը՝ հրաժարվելով ցանկացած տեսակի ապահովագրությունից: Բնակիչները հրաժարվում են նաև բանակցություններից, նշելով, որ Ամուլսարը պետք է սար մնա:
Տեղի բնակիչները պատրաստվում են ստորագրահավաք իրականացնել և նամակով դիմել ՀՀ վարչապետին:
Տեղացիների հետ զրուցել է «Էկոլուրի» թղթակիցը: Բնակիչը նրան հայտնել է, որ ակցիայի երկրորդ օրը`մայիսի 20-ին, իրենց հետ բանակցելու են եկել Ամուլսարի ծրագիրն իրականացնող «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը և Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը:
Հայկ Ալոյանն առաջարկել է, որպեսզի ցուցարարներից մի քանի հոգի առանձնանան և նստեն իրենց հետ բանակցությունների: Ցուցարարները մերժել են «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրենին:
«Մենք ասացինք՝ ոչ, մեր պահանջը մեկն է՝ հանքը փակեք, թողեք, գնացեք, մենք ձեզ հետ բանակցելու ոչինչ չունենք: Հայկ Ալոյանն ասաց, որ իրենք շատ փող են ներդրել ու չեն կարող հիմա կանգնեցնել ծրագիրը: Ասաց, որ տարեկան 260 միլիոն դրամ էլ տրամադրում են մեր քաղաքապետարանին: Մենք պատասխանեցինք, որ չենք տեսել այդ գումարները, ինքն էլ՝ դա ձեր ներքին հարցն է: Քաղաքապետն էլ, երբ խոսք գնաց այդ 260 միլիոնի մասին, ասաց՝ թե բա եկեք ասֆալտի վրա չխոսենք, մենք մերժեցինք»,- պատմել է Ջերմուկի բնակիչը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
08:30 11.04.2025
Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել ՈւկրաինաՄեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
08:00 11.04.2025
Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից առաջ կրկին ծաղրել էր Ֆրանսիայի հավաքականին: Արգենտինացին Փարիզում զբոսնել էր մի գլխարկով, որի վրա Ֆրանսիայի հավաքականի խորհրդանիշն է, որը, սակայն, ծածկված է Արգենտինայի հավաքականի նվաճած տիտղոսներով՝ աշխարհի գավաթով, Ամերիկայի գավաթով ու Ֆինալիսիմայով: Մարտինեսը, մեղմ ասած, սիրված չէ Ֆրանսիայում, քանի որ աշխարհի առաջնության […] ...
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...