08:13 03.11.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս.թ. նոյեմբերի 3-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Երևան քաղաքի՝
10։00-16։00 Ազատամարտիկների փ. 76 շենքը, Գլինկայի փ. 2Ա շենքը, Տիգրան Մեծի պող. 39 շենքը, Դավիթաշեն 1-ին թաղ․ 41, Շինարաների փ. 7 շենքերը,
10։30-16։30 Լեոյի փ. 11, 13, 33, 35, 37 շենքերը, Մաշտոցի պող. 3, 5/4 շենքերը, Պարոնյան փ. 2-10 շենքերը, Պարոնյան փակ. 7-20 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Տիգրան Մեծի պող. 23-31 շենքերը, Արհեստավորների փ. 3-14 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,
11։00-15։00 Սարմի փողոցի սեփական տները, Ավանեսովի փ. 1/2 շենքը,
11։00-17։00 Թբիլիսյան խճ.7/2, Գյուլբենկյան 39բ, Սունդուկյան 23, Ազատության պող. 3 շենքերը, Արաբկիր 19փ. 6 շենքը, թիվ 144 մանկապարտեզը, Ներքին Շենգավիթ 11փ․ 37/1, 37/2 շենքերը, Ներքին Շենգավիթ 5, 6, 12 փողոցները, Ներքին Շենգավիթ 13 փողոցի 1-ին նրբանցքը, 13 փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Եղիշե Թադևոսյան փ. 22 շենքը,
Արմավիրի մարզի՝
11։00-17։00 Արտաշար գյուղը,
Արարատի մարզի՝
10։30-16։00 Արտաշատ քաղաքի Արազի, Շիրվանզադեի փողոցները մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,
Կոտայքի մարզի՝
10։00-16։00 Աբովյան քաղաքի 8-րդ Միկրոշրջանը մասնակի, Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցները մասնակի, Բալահովիտ գյուղը մասնակի,
Գեղարքունիքի մարզի՝
10։30–14։00 Սևան քաղաքի Սպանդարյան, Իսահակյան փողոցները, Կարմիր բանակ և Շահումյան փողոցների սեփական տները, Չարենցի փ. 33-162 սեփական տները, Ազնավուրի փ. 2-15 սեփական տները, Լճափնյա փ. 21-39 սեփական տները, Չերեմուշկա թաղամասը, թիվ 4 հիմնական դպրոցը, երաժշտական դպրոցը, «Մեծեփասար», «Համլետ Ասատրյան», «Համլետ Սանեյան» Ա/Ձ-ները, «Մաստեր», «Տելեմակ գազ» գազալցակայանները, հարակից արտադրական տարածքները և ոչ բնակիչ- բաժանորդները,
11։00-15։00 Ծովագյուղ գյուղը, Ծովագյուղի «Ա․Պետրոսյան», «Պ․Շահբազյան», «Վ․Վարդանյան», «Սամվել և Ադրիան», «Արծափշին», «ՄՄՄ ընդ Ռ», «Ալիք» Ա/Կ» ընկերությունները, Սեմյոնովկայի հեռուստակայանը,
Շիրակի մարզի՝
11:00-17:00 Ախուրյանի տարածաշրջանի հյուսիս-արևելյան մասը,
Լոռու մարզի՝
13:00-14:00 Վահագնի գյուղը,
Սյունիքի մարզի՝
11:00-16:00 Բնունիս գյուղը մասնակի:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
17:30 01.11.2024
12 մարդ է զոհվել արևելյան Լիբանանում իսրայելական հարձակման հետևանքով․ ԶԼՄԻսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Լիբանանի արեւելքում գտնվող Բաալբեկ քաղաքի մոտ գտնվող Ամխազ գյուղի վրա։ Այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA): Նշվում է, որ հարձակման թիրախը եղել է բնակելի շենքը։ Նախնական տվյալներով՝ հրետակոծության հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ։ Սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսել է «Հյուսիսի նետեր» ռազմական գործողությունը Լիբանանում շիական «Հըզբոլլահ» շարժման […] ...
17:23 01.11.2024
Լիբերտադորեսի գավաթի եզրափակչում կխաղան բրազիլական ակումբներՈւրուգվայում կայացել է Լիբերտադորեսի գավաթի խաղարկության երկրորդ կիսաեզրափակիչը, որտեղ «Պենյարոլը» 3-1 հաշվով առավելության է հասել «Բոթաֆոգոյի» նկատմամբ: Կողմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր բրազիլական ակումբի հաղթանակով (5-0): Երկու խաղի արդյունքում «Բոթաֆոգոն» հաղթել է 6-3 հաշվով և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Մինեյրոյի» հետ: ...
17:15 01.11.2024
Ջաջուռ բնակավայրի տարածքում երիտասարդ ընտանիքի երեք անդամների մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքով մեղադրանք է ներկայացվել նաև խախտում կատարած վարորդի ծանոթինՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում ավարտվել է 2024 թվականի հուլիսի 26-ին Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում երեք մարդու կյանք խլած ավտոպատահարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը` 2 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշված օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15կմ. հատվածում՝ Շիրակի […] ...
17:07 01.11.2024
Քննարկվել է 2024-2026 թթ. Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարական ծրագրի նախագիծըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2024-2026 թվականների Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարական ծրագրի և դրանից բխող գործողությունների ծրագրի նախագիծը: Նախ անդրադարձ է կատարվել նախորդ ռազմավարության արդյունքներին, որոնց թվում են՝ Ներքին գործերի նախարարության ստեղծումը, Պարեկային ծառայության ներդնումը, օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծումը, պարեկային ծառայության կադրերի պատրաստման ուղղությամբ իրականացված ծրագրերը և այլն: […] ...
17:00 01.11.2024
Հայաստանյան 20 ստարտափ միջազգային աքսելերատորի հետ աշխատելու հնարավորություն ունի. կայացել է աքսելերացիոն ծրագրի մեկնարկի հանդիսավոր արարողությունըՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դրամաշնորհային մրցույթի հաղթող «Plug and Play Germany GmbH» աքսելերատորը Հայաստանում գործունեություն ծավալող տեխնոլոգիական ոլորտի սկսնակ ընկերություններին կտրամադրի խորհրդատվական ծառայություններ, բիզնեսի զարգացման և գործարար կապերի հաստատման օժանդակում, նորարարության աջակցություն և անհատական մենթորություն: Հոկտեմբերի 31-ին կայացել է աքսելերացիոն ծրագրի մեկնարկի հանդիսավոր արարողությունը։ Հայտարարվել է 26 շաբաթյա ծրագրին մասնակցության հայտ ներկայացրած 119 ստարտափներից […] ...
16:50 01.11.2024
Քաղաքների աճը և ուրբանիզացիան տաքացնում են ԵրկիրըՌուս գիտնականները ցույց են տվել, թե ինչպես է քաղաքների աճը հանգեցնում օդի ջերմաստիճանի գլոբալ աճին։ Ասֆալտի և բետոնի տակ հողը «փակելը» թույլ չի տալիս որ այն սառչի: Ավելին, քաղաքային տարածքները կլանում են ավելի շատ ջերմություն, քան բնական մակերեսները։ Արդյունքում քաղաքներում ջերմային կղզիներ են առաջանում։ Կարևոր է հասկանալ մարդու գործունեության, ուրբանիզացիայի և ջերմաստիճանի փոփոխության միջև կապը: […] ...