Իզմիրում կայացել է ԱՄՆ հոգևորականի գործով դատական նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+12.09 oC

Իզմիրում կայացել է ԱՄՆ հոգևորականի գործով դատական նիստը

19:01 02.11.2018

Նոյեմբերի 1-ին Իզմիրում տեղի է ունեցել ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի գործով դատական հերթական նիստը: Այս մասին հայտնում է Enmenihaber.am-ը:

Հաղորդվում է, որ դատավարությունը կայացել է այդ երկրի ծանր հանցագործությունների դատարանում: Նիստն ընթացել է առանց Բրանսոնի, քանի որ ավելի վաղ՝ Թուրքիայի դատարանի որոշմամբ նա ազատ էր արձակվել ու վերադարձել ԱՄՆ: Միևնույն ժամանակ, սակայն, նրա վրայից չեն հանվել մեղադրանքները:

Հիշեցնենք, որ նա մեղադրվում էր ահաբեկչությանն աջակցելու և գյուլենական համայնքի հետ կապ ունենալու մեջ:

Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Էնդրյու Բրանսոնը Թուրքիայում բնակվել է շուրջ 20 տարի: Առողջական վիճակի պատճառով հոգևորականի հանդեպ սահմանվել է տնային կալանք: Այդ պատճառով ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերությունները խիստ լարվել էին:

Իզմիրի դատարանը եզրահանգման է եկել, որ Բրանսոնը Թուրքիայում չի իրականացրել ո՛չ ռազմական, ո՛չ էլ քաղաքական լրտեսություն։ Դատարանն այդ մեղադրանքներն ապացուցող փաստերը բավարար չի համարել։ Թուրքական դատարանն էլ հայտարարել է, որ թեև Բրանսոնը գյուլենական համայնքի անդամ չէ, նա համագործակցել է գյուլենական համայնքի հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել

11:53 22.11.2024

Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրթիռային հարվածների փոխանակումից և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տեսաուղերձից հետո։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։ «Ստեղծված պայմաններում բոլոր կողմերը պետք է պահպանեն հանգստություն և զսպվածություն, ջանքեր գործադրեն երկխոսության և քննարկումների միջոցով […] ...

Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին

11:46 22.11.2024

Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին

Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2 թաղամասում շների սպանդ է տեղի ունեցել, և երեք շան կրակված մարմին երկու օր է՝ ընկած են նշված վայրում: Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը: Ձեռնարկվել են հանցագործությունը բացահայտելուն ուղղված միջոցառումներ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին: […] ...

Չեխիայի ԱԳՆ ղեկավարը ժամանել է Կիև

11:41 22.11.2024

Չեխիայի ԱԳՆ ղեկավարը ժամանել է Կիև

Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին ուրբաթ՝ նոյեմբերի 22-ին, ժամանել է Ուկրաինա։ Այս մասին պաշտոնյան հայտնել է X-ում: Չեխիայի ԱԳՆ ղեկավարն այսօր առավոտյան գնացքով ժամանել է Կիև։ Լիպավսկին նշել է, որ ցանկանում է իմանալ, թե ինչպես են ուկրաինացիները ռուսական գնդակոծությունից հետո։ Նաև, ըստ նախարարի, ինքը տեղում  կստուգի, թե ինչպես են աշխատում չեխական նախագծերը և կքննարկվի, թե ինչպես լավագույնս […] ...

Գերագույն ռադայի նիստը չեղարկվել է ռուսական հարվածի սպառնալիքի պատճառով

11:33 22.11.2024

Գերագույն ռադայի նիստը չեղարկվել է ռուսական հարվածի սպառնալիքի պատճառով

Ուկրաինայի Գերագույն ռադան չեղարկել է նոյեմբերի 22-ին նախատեսված նիստը՝ ռուսական հարվածի սպառնալիքի պատճառով։ Պատգամավորներին նախազգուշացվել է խորհրդարանի շենքին ռուսական հնարավոր հրթիռային հարվածի մասին։ Украинская правда-ի զրուցակիցների խոսքով՝ պատգամավորներին կոչ է արվել սահմանափակել իրենց ներկայությունը կառավարական թաղամասում։ Այս տեղեկությունը հաստատել է պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։ Նրա խոսքով, նոյեմբերի 22-ին Ռադան պետք է մեկ ժամ հարցեր ունենար Նախարարների […] ...

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

11:26 22.11.2024

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Փորձ է արվել օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային ժամացույց, առանց հայտարարագրման թանկարժեք հեռախոսների և շոկոլադե սալիկների ներմուծման փորձը կանխվել է, բացահայտվել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի տեղափոխման դեպք, քաղաքացին փորձել է տեղափոխել չհայտարարագրված բնական մազեր, օդային ճանապարհով փորձ է արվել ներմուծել առանց […] ...

Ռյուտեն շուտով կմեկնի Թրամփի հետ հանդիպման՝ քննարկելու Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների ռազմավարությունը․ Washington Post

11:21 22.11.2024

Ռյուտեն շուտով կմեկնի Թրամփի հետ հանդիպման՝ քննարկելու Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների ռազմավարությունը․ Washington Post

Սպասվում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կայցելի ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփին՝ Մար-ա-Լագոյի նստավայր, քննարկելու Ուկրաինայի վերաբերյալ խաղաղ բանակցությունների ռազմավարությունը և հիշեցնելու, որ իր շահերից է բխում  Ռուսաստանի հետ զիջումների չգնալը։ Գրում է Washington Post-ը։ «Սպասվում է, որ Ռյուտեն շուտով կմեկնի Մար-ա-Լագո՝ քննարկելու Ուկրաինայի խաղաղ բանակցությունների ռազմավարությունը», – ասվում է հրապարակման մեջ։ Լրատվամիջոցը […] ...

BACK_TO_TOP