20:13 19.05.2018
Այսօր Միացյալ Թագավորությունում տեղի է ունեցել դարի, թերևս, ամենասպասված իրադարձություններից մեկը՝ արքայազն Հարրիի և ԱՄՆ դերասանուհի Մեգան Մարքլի հարսանեկան արարողությունը: Բրիտանական թագավորական ընտանիքը 21-րդ դարում արդեն երկրորդ անգամ է աշխարհի ուշադրությունը սևեռել իր վրա: Արքայական զույգի հարսանեկան արարողությունը դիտելու համար Վինձորում ավելի քան 100 հազ մարդ է հավաքվել: Շատերը գիշերն անցկացրել են բաց երկնքի տակ, որպեսզի հարմար տեղեր գտնեն արարողությունը դիտելու համար:
Պսակադրությունը տեղի է ունեցել Վինձոր ամրոցի սուրբ Գեորգի ժամատանը: Վինձորի ամրոց է հրավիրվել ավելի քան 2500 հոգի, իսկ պսակադրության բուն արարողությանը ներկա է գտնվել 600 հոգի, այդ թվում՝ բրիտանական արքայական տոհմի անդամներ, պաշտոնյաներ, համաշխարհային աստղեր, ընկերներ: Հարսանեկան արարողությունն առցանց դիտել են միլիոնավոր մարիկ աշխարհի տարբեր ծայրերից:
Հարսանիքին հրավիրված հյուրերը սկսել են սուրբ Գեորգի ժամատուն գալ պսակադրությունից ժամեր առաջ: Անվանի հյուրերի շարքում են եղել հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունին կնոջ՝ Ամալ Քլունիի հետ, Դեյվիդ և Վիկտորյա Բեքհեմները, Reddit սոցիալական հարթակի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը կնոջ՝ հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հետ, ռեժիսոր Գայ Ռիչչին կնոջ հետ, ինչպես նաև հայտնի հաղորդվարուհի Օփրա Վինֆրին, երգիչ սըր Էլթոն Ջոնը:
Հարսանեկան հյուրերի թվում են եղել նաև Մեգան Մարքլի գործընկերները «Ֆորս մաժոր» հեռուստասերիալից: Արքայազն Հարրին հարսանիքին է հրավիրել նաև իր նախկին ընկերուհիներին: Չնայած Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն արարողությանը հրավիրված չի եղել, սակայն, նա շտապել է թվիթերյան իր էջում շնորհավորել արքայական զույգին ՝ հարսանիքն անվանելով ազգային տոնակատարություն:
Մինչ Մեգան Մարքլը մոր ուղեկցությամբ ուղևորվում էր ժամատուն, նրան այնտեղ արդեն սպասում էր արքայազն Հարրին, ով եկել էր եղբոր՝ արքայազն Վիլյամի ուղեկցությամբ: Երկու եղբայրներն էլ զինվորական համազգեստ էին կրում:
Մեգանին դեպի խորան է ուղեկցել արքայազն Հարրիի հայրը՝ Ուելսի արքայազն Չարլզը: Մեգանի հայրը առողջական խնդիրների պատճառով չի կարողացել գալ Մեծ Բրիտանիա:
Փոխադարձ խոստումներից և մատանիների փոխանակումից հետո արքայազն Հարրին և Մեգան Մարքլն արդեն պաշտոնապես ամուսնացած են: Եղիսաբեթ 2-րդ թագուհու հրահանգով արքայական զույգն այսուհետ կկրի Սասեքսի դքսի և դքսուհու տիտղոսը:
Պսակադրությունից հետո ամուսիններն արքայական կառքով անցել են ժամեր շարունակ այս պահին սպասող հազարավոր մարդկանց միջով:
Պսակադրության արարողությանը ներկա 600 հյուրերն այնուհետև մասնակցել են Վինձորի ամրոցի Գեորգիևյան սրահում կազմակերպված հանդիսավոր ճաշկերույթին: Իսկ երեկոյան նորապսակները 200 ամենամտերիմ ընկերների հետ ընդունելություն են կազմակերպել թագավորական ընտանիքին պատկանող Ֆրոգմոր Հաուս առանձնատանը:
Հարսանեկան ծախսերը թագավորական ընտանիքը հոգացել է սեփական բյուջեից: Պետական գանձարանից վճարվել է միայն ընտանիքի անդամների ու հյուրերի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ գումարը: Բրիտանական ԶԼՄ-ների գնահատականներով՝ հարսանիքը արժեցել է շուրջ 43 մլն ԱՄՆ դոլար, որոնցից 40 միլիոնն ուղղվել է անվտանգության ապահովմանը:
Հարրին և Մեգանն իրենց հարսանիքի միջոցով մի քանի կարծրատիպեր են կոտրել: Նշենք, որ Մեգանը թագավորական ընտանիքում առաջին դերասանուհին է, առաջին ամերիկուհին, որը նաև աֆրոամերիկյան արմատներ ունի: Նա 3 տարով մեծ է իր ընտրյալից և նախկինում արդեն ամուսնացած եղել է: Բացի դերասանական կարիերայից, Մեգանը նաև այլ գործունեություն է ծավալում: Նա ավարտել է Նորթվեսթերնի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Մեգանը «Վորլդ Վիժն Կանադա» և ՄԱԿ-կանայք բարեգործական կազմակերպությունների դեսպանն է, ակտիվ գործունեություն է ծավալում սեռերի հավասարության, կանանց և երկռասա մարդկանց իրավունքների պաշտպանության ոլորտում:
Արքայական ընտանիքի անդամ դառնալով՝ Մեգանը հրաժեշտ կտա իր դերասանական կարիերային, սակայն, ամենայն հավանականությամբ, կշարունակի հասարակական գործունեություն ծավալել:
13:10 09.04.2025
Բոլորը մեղավոր են պարտությունների համար․ ՄելիքբեկյանՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօրվա մամուլի ասուլիսում անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կրած պարտություններին: «Վրաստանից կրած խոշոր հաշվով պարտությունները շատ ծանր պարտություններ են, հատկապես, որ մենք նախորդ երկու տարիներին խոշոր հաշվով պարտություն չենք կրել: Բոլորը` ֆեդերացիայի ամբողջ անձնակազմը, բոլոր ֆուտբոլիստները, շատ ծանր են տանում այս պարտությունները։ Բոլորը մեղավոր են այս պարտությունների համար`ամբողջ […] ...
13:03 09.04.2025
Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանովԵրևանում ապրիլի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։ Մարզերում ապրիլի 9-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 10-14-ին` առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 11-14-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6մ/վ: Առանձին շրջաններում սպասվում […] ...
12:42 09.04.2025
Երևանի և Արմավիրի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 10-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 11-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Զ․Անդրանիկի թաղամասի Ա-1, Ա-2, Բ-1, Բ-2, Բ-4 բնակելի զանգվածների, Սեբաստիայի, Մալաթիայի, Ռ․Մելիքյան, Ջիվանի, Քուչակի, Միրաքյան, Օտյան, Մ․Գոշի, Ջամբուլի, Օհանովի, Սվաճյան, Րաֆֆու, Բատիկյան, Ոսկանյան, […] ...
12:37 09.04.2025
ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունները տեղի կունենան ապրիլի 10-ին Ստամբուլում․ ԶախարովաՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է, որ ապրիլի 10-ին Ստամբուլում տեղի կունենան ռուս-ամերիկյան խորհրդակցություններ դիվանագիտական առաքելությունների գործունեության վերաբերյալ։ «Հարցեր եղան ռուս-ամերիկյան խորհրդակցությունների հերթական փուլի վերաբերյալ երկու երկրների դիվանագիտական առաքելությունների գործունեությունը նորմալացնելու վերաբերյալ: Ինչպես ավելի վաղ ասվել էր, ես հաստատում եմ. դրանք տեղի կունենան վաղը։ Սա կլինի խորհրդակցությունների երկրորդ փուլը: Հանդիպման անցկացման վայրը, փորձագիտական […] ...
12:27 09.04.2025
Առանձնապես խոշոր չափերով մեթամֆետամինի և մարիխուանայի հայտնաբերում․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումներըՔՈ Երևան քաղաքի վարչության պայքարը թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ շարունակվում է նույն հետևողականությամբ: Չնայած կառուցվածքային փոփոխություններին` այս իմաստով գործառույթները չեն փոխվել, պարզապես իրավապահները սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել խոշոր և առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների հայտնաբերմանը: Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի կարևոր գործառույթներից է թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության կանխարգելումը, […] ...
12:21 09.04.2025
Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026. մեկնարկել է հայտերի ընդունումըՄեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026» մրցույթի հայտերի ընդունումը assf-2026.hesc.am հարթակի միջոցով։ Առցանց հարթակում կարելի է ծանոթանալ նաև մրցույթի պայմաններին և հայտի ներկայացման կարգին։ Հայտերի առցանց ընդունման ընթացակարգը բաղկացած է 3 փուլից՝ 2 ընթացիկ փուլ, որոնց ընթացքում գրանցված աշակերտները և ուսուցիչները կունենան հանդիպումներ մասնագիտական ժյուրիի և կազմակերպիչների հետ: 1-ին և 2-րդ ընթացիկ փուլերում հայտ ներկայացրած աշակերտները պետք է գրանցվեն նաև վերջնական […] ...