Բաղրամյան 26-ից դատավորներին ուղղված հրահանգներ չեն լինելու. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+2.09 oC

Բաղրամյան 26-ից դատավորներին ուղղված հրահանգներ չեն լինելու. Նիկոլ Փաշինյան

19:25 19.05.2018

«Բաղրամյան 26-ից դատավորներին ուղղված հրահանգներ չեն լինելու: Դատավորները թող կրեն իրենց լիազորությունների պատասխանատվությունը: Միակ երաշխիքն այն է, որ նրանք պետք է կայացնեն օբյեկտիվ դատավճիռներ և  վճիռներ: Դրանք պետք է ծնվեն ՀՀ օրենսդրությանը, Մարդու իրավունքների  եվրոպական  դատարանի նախադեպային վճիռներին համահունչ», – խոսելով դատական համակարգի մասին ուղիղ եթերում մայիսի 19-ին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Որևէ իշխանավոր իրավունք չունի որևէ դատավորի տալ ցուցում: Դատավորները պետք է օբյեկտիվ դատավճիռ կայացնեն: Այս կանոնը  չի կարելի խախտել,-  համոզմունք է հայտնել Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է նաև, թե  հնչում են տեսակետներ, իբր հանուն լավ նպատակների կարելի է երբեմն  խախտել  այդ կանոնները, բայց եթե դրանք խախտվեն, ապա դա կդառնա սովորություն:

«Դատավորները պատասխանատվություն են ստանձնել, ստանձնել են այդ պաշտոնը, ուրեմն պետք է պատասխանատու լինեն իրենց վճիռների համար»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև ՔԿՀ-ների գերծանրաբեռնվածության խնդրի մասին: Նա շեշտել է, որ կալանքի սանկցիա տալուց առաջ դատավորները պետք է  հաշվի առնեն այդ իրողությունը: 

«Բոլոր այն դեպքերում, երբ արդարացված չէ մարդուն կալանքի տակ պահելը, ըստ մեր օրենսդրության, չպետք է տրվեն կալանավորման սանկցիաներ», -ասել է Փաշինյանը:  Նաև հիշեցրել է, որ ՔԿՀ-ներում կալանավորվածների թիվը չպետք է գերազանցի քնելատեղերի թիվը:

«էլի ասում եմ՝ որևէ  մեկը իրավունք չունի ապօրինի ազդեցություն  գործել որևէ  դատավորի  վրա, և որևէ  դատավոր իրավունք չունի  կաշառքով որոշում կայացնել: Ուրեմն՝ կեցցե անկախ դատական համակարգը: Հայաստանում կա քաղաքական կամք՝ ունենալ ակախ դատական համակարգ: Իշխանական որևէ  կաբինետից  որևէ  հրահանգ չի լինելու: Պատասխանատվության են ենթարկվելու և տվողները, և ընդունողները: Էլ չեմ ասում, որևէ դատավոր փորձի կաշառք վերցնել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:   

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

00:00 26.11.2024

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

Երկուշաբթի երեկոյան նավթի գները կտրուկ իջել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին մամուլում հայտնված տեղեկություններից հետո: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունվարյան ֆյուչերսների գնանշումները ժամը 19:25-ին նվազել են 1,62 դոլարով (2,16%)՝ հասնելով 73,55 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ WTI նավթի հունվարյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 1,61 դոլարով (2,26%)՝ […] ...

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

23:52 25.11.2024

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

ՆԱՏՕ-ն այս տարվա վերջից կուժեղացնի Բալթիկ ծովում կարևոր ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը՝ հնարավոր դիվերսիաները կանխելու համար, երկուշաբթի հաղորդել է PAP գործակալությունը։ Նշվում է, որ այս մասին հայտարարվել է Տուրեկում (Լեհաստան) Դաշինքի ռազմածովային հրամանատարության համաժողովում։ «Հիմնական տարածքների ավելի լայն և հստակ հսկողություն, այդ թվում հակաականային նավերի միջոցով, որոնք հագեցած են ռոբոտներով և ստորջրյա աշխատանքի համար սենսորներով, նախատեսված […] ...

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

23:44 25.11.2024

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել ուժեղացնել ԵՄ անվտանգությունը, որպեսզի այն ավելի քիչ կախված լինի ԱՄՆ-ից։ Այս մասին նա գրել է հոդվածում, որտեղ ամփոփում է իր գործունեությունը որպես ԵՄ դիվանագիտության ղեկավար։ «Մենք այլընտրանք չունենք. հրամայական է, որ մենք կարողանանք ապահովել մեր անվտանգությունը: Մեր բարեկեցությունն ու ապագան չեն կարող շարունակել կախված լինել […] ...

Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն Շոլցին

23:36 25.11.2024

Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն Շոլցին

Գերմանիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) ղեկավարությունը որոշել է 2025 թվականի փետրվարի 23-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում այս պաշտոնում առաջադրել կանցլեր Օլաֆ Շոլցին, հայտնում է TagesSpiegel-ը։ Այս որոշումը պետք է հաստատի կուսակցության համագումարը 2025 թվականի հունվարի 11-ին, հավելում է թերթը և պարզաբանում, որ դա ընդամենը ձևականություն է լինելու։ Նախկինում SPD-ում բանավեճ էր ընթանում այն մասին, թե արդյոք […] ...

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

23:28 25.11.2024

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

Սերբիայի Ժողովրդական ժողովում (խորհրդարանում) իշխող կուսակցության և ընդդիմության խորհրդարանականները ծեծկռտուք են կազմակերպել, երկուշաբթի հաղորդում է Associated Press-ը: Կռիվը ծագել է նոյեմբերի սկզբին Նովի Սադ քաղաքի կայարանի շենքի հովանոցի փլուզման հետ կապված վեճից։ Փլուզման հետևանքով մարդիկ էին զոհվել։ Գործակալության տվյալներով՝ ընդդիմության ներկայացուցիչները հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվում էր բյուջեի օրինագիծը, պաստառ են կախել՝ «Ձեռքերդ արյունոտ է» մակագրությամբ։ […] ...

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

23:20 25.11.2024

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

Այսօր գումարվել է Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: Այն անցել է բացառիկ պայմաններում, քանի որ խորհդարան անցած բոլոր 4 ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են օրենսդիր մարմնում աշխատելուց՝ հայտարարելով, որ ընտրությունները կեղծվել են: Չնայած ընդդիմության բողոքներին, Վրաստանում գործի է անցնում ոչ միայն օրենսդիր, այլ արդեն նաև գործադիր իշխանությունը: Կառավարությունում լուրջ փոփոխություններ կլինե՞ն, որոնք կազդեն Հայաստանի հետ հարաբերությունների […] ...

BACK_TO_TOP