12:44 02.11.2018
Գործարար Սիլվա Համբարձումյանը, այսօր խոսելով ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին տված 14 մլն դոլար կաշառքի մասին, ասել է, որ գործը հիմա Հատուկ քննչական ծառայությունում է: Արամ Հարությունյանի հետ առերեսում արդեն եղել է.
«Իրեն պատկանող շենքը ես տարիներ շարունակ վարձակալել եմ, բայց ասում է, թե առաջին անգամ է տեսնում ինձ: Փառք Աստծո, գտանք մի տեսագրություն, որտեղ երևում է, որ առաջին անգամ չի ճանաչում»:
Հարցին՝ որտեղի՞ց իրեն այդչափ գումար, Համբարձումյանը պատասխանել է.
«Ես եմ առաջին շաքարավազ ներկրողը, յոթ հազար տոննա ցորեն եմ բերել, ալյուր եմ բերել, սոված տարիներին նվիրել եմ պետությանը»,- ասել է Համբարձումյանը` հավելելով, որ ինքը նոր չէ, որ բիզնեսով է զբաղվում, նաև բիզնես գործունեություն է ծավալում Դուբայում:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե ինչու է փորձել կաշառքով հարցերը լուծել, Համբարձումյանը տվել է հետևյալ պատասխանը.
«Մինչ հեղափոխությունը Հայաստանում ոչ մի գործ առանց կաշառքի չի եղել, 1997 թվականից հետո կաշառքը վխտացել է Հայաստանում: Հարությունյանը շատ վստահ էր, բայց նրա «կռիշն» էլ ծակվեց, ինչպես տեսանք»:
Կնոջ խոսքով՝ ինքը Հարությունյանին կաշառք տալու հարցում պատասխանատվություն չի կրի, քանի որ գործարքի պահին օրենքով կաշառք տվողը պատասխանատվության չի ենթարկվել, ենթարկվել է միայն վերցնողը:
21:20 01.11.2024
Ժնևի ՄԱԿ-ի գրասենայկում բացվել է Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակՀոկտեմբերի 31-ին Ժնևում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում տեղի է ունեցել Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակի հանդիսավոր բացումը։ ՄԱԿ-ի աշխատանքային սենյակներից մեկը, որտեղ անցկացվում են միջազգային հանդիպումներ ու միջոցառումներ այսուհետ կրելու է այս անունը։ Այդ կապակցությամբ սենյակում զետեղվել են գեղանկարիչ Ժան Պողոսյանի մեծադիր ստեղծագործությունները, որոնցից մեկը խորհրդանշում է Հայաստանը, մյուսը՝ Ֆրանսիան։ Սենյակի մուտքին տեղադրվել է Ժան Պողոսյանի հեղինակած […] ...
21:12 01.11.2024
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Միսաք Մանուշյանի կիսանդրին ստեղծելու նպատակով նախագծերի ներկայացման բաց մրցույթՄիսաք Մանուշյանի ստեղծվելիք կիսանդրին իր պատվանդանով նախատեսվում է տեղադրել նրա անունը կրող այգում, որի հիմնարկեքի արարողությունը տեղի կունենա 2025 թվականին: Հայտատուներից պահանջվում է պատրաստել արձանի մանրակերտը, լուսանկարել մանրակերտը երեք դիրքից և, անհրաժեշտ հայտաձևն ուղարկելով համապատասխան էլ-հասցեին, փաթեթը ներկայացնել մրցույթին: Հայտերը անանուն կներկայացվեն մրցութային հանձաժողովին, որից հետո տեղի կունենա մանրակերտերի ցուցադրությունը և գնահատումը: Հաղթող ճանաչված հայտի […] ...
21:04 01.11.2024
Ուղևորային հայտարարագրում լրացված տեղեկությունները հաստատող ինչ փաստաթղթեր են անհրաժեշտՊետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ սահմանով անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման նպատակից և հայտարարագրված տեղեկությունների բնույթից կախված, Հայաստանի սահմանը հատող ֆիզիկական անձանցից մաքսային մարմինը կարող է պահանջել անհրաժեշտ փաստաթղթերը։ Մասնավորապես, անձը հաստատող փաստաթղթերը, այդ թվում՝ անչափահասի, հայտարարագրվող անձնական օգտագործման ապրանքների արժեքը հիմնավորող փաստաթղթերը, 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը գերազանցելու դեպքում՝ կանխիկ դրամական միջոցների և […] ...
20:56 01.11.2024
Թեհրանը հայտարարել է, որ Իսրայելի հարձակմանը կպատասխանի «ճիշտ ժամանակին»Իրանը Իսլամական Հանրապետությունը իր տարածքի վրա Իսրայելի վերջին հարձակմանը կպատասխանի «ճիշտ ժամանակին և պատշաճ ձևով»։ Այդ մասին Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Քամալ Խարազին։ Նոյեմբերի 1-ին ԶԼՄ-ները հաղորդել են, որ Խամենեին Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին հանձնարարել է Իսրայելի դեմ պատասխան հարված հասցնելու ծրագիր մշակել: ...
20:48 01.11.2024
ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերը պայմանական հարվածներ են հասցրել Հյուսիսային Կորեայի թիրախներինՎաշինգտոնն ու Սեուլը օդային վարժանքներ են անցկացրել։ Երկու երկրների ռազմաօդային ուժերի զորավարժություններին մասնակցել է 110 ինքնաթիռ։ Այս մասին հայտնում է The Times-ը։ Համատեղ զորավարժությունների ընթացքում պայմանական ռմբակոծվել են Հյուսիսային Կորեայի ենթակառուցվածքները, մասնավորապես՝ հարվածներ են հասցվել հյուսիսկորեական արձակման կայանների մակետներին։ Զորավարժությունների նպատակը ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի դաշնակից ուժերի ցուցադրումն է Փհենյանի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկումից հետո։ […] ...
20:40 01.11.2024
Հայաստանում կանցկացվի «Արժանապատիվ աշխատանք. ուղի դեպի սոցիալական արդարություն» խորագրով միջազգային համաժողովՆոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի, Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի և Երեխաների զարգացման արաբական խորհրդի նախագահ, Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդիի և այլ բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ՝ Հայաստանում կանցկացվի միջազգային համաժողով՝ «Արժանապատիվ աշխատանք. ուղի դեպի սոցիալական արդարություն» խորագրով։ Միջոցառումը կիրականացվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ։ Միջոցառմանը մասնակցելու նպատակով՝ Հայաստան են այցելել […] ...