ԱՄՆ-ը փորձում է «ազատվել կապանքներից». Զախարովա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 04 2025
  • $
    391.10
  • RUBLE
    4.61
  • 422.27
WEATHER
+15.09 oC

ԱՄՆ-ը փորձում է «ազատվել կապանքներից». Զախարովա

20:04 01.11.2018

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ-ը փորձում է «ազատվել կապանքներից»՝ դուրս գալով «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից, որը կնքվել է ՌԴ-ի հետ: Այս մասին հայտնել է RIA Novosti-ն:

Զախարովան ընդգծել է, որ այս քայլով Վաշինգտոնը փորձում է ապահովել սեփական ռազմական առավելությունը և «ազատվել կապանքներից»:

Նա նաև խնդրել է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Եվրոպայում աճում է Միացյալ Նահանգների ակտիվությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր՝ ԱՄՆ-ը դուրս է գալիս «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից: Թրամփը մեղադրում է Ռուսաստանին պայմանագրի պայմանները չկատարելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բոլորի աշխատանքի նպատակը պետք է լինի մեկը՝ ամբողջական և անզիջում պայքար կոռուպցիոն երևույթների դեմ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

23:44 01.04.2025

Բոլորի աշխատանքի նպատակը պետք է լինի մեկը՝ ամբողջական և անզիջում պայքար կոռուպցիոն երևույթների դեմ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Կոմիտեի ղեկավար կազմի և ծառայողների հետ՝ նրանց ներկայացնելով կառույցի գործունեությանն առնչվող իր մոտեցումներն ու սկզբունքները: Կոմիտեի նախագահն ընդգծել է՝ բոլորի աշխատանքի նպատակը պետք է լինի մեկը՝ ամբողջական և անզիջում պայքար կոռուպցիոն երևույթների դեմ։ Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից: «Հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող […] ...

13-ամյա շախմատիստ Մանվել Առաքելյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի վարպետի կոչում

23:36 01.04.2025

13-ամյա շախմատիստ Մանվել Առաքելյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի վարպետի կոչում

ՖԻԴԵ-ն 13-ամյա շախմատիստ Մանվել Առաքելյանին շնորհել է ՖԻԴԵ-ի վարպետի կոչում: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: «Շնորհավորում ենք Մանվելին՝ մաղթելով նոր ձեռքբերումներ»,- նշվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ: ...

«Մաքուր և խնամված քաղաք ունենալը միայն տեսողական գեղեցկության մասին չէ»․ Տիգրան Ավինյան

23:22 01.04.2025

«Մաքուր և խնամված քաղաք ունենալը միայն տեսողական գեղեցկության մասին չէ»․ Տիգրան Ավինյան

Մաքուր և խնամված քաղաք ունենալը միայն տեսողական գեղեցկության մասին չէ. դա նաև երևանցիների առողջության, հարմարավետության և արժանապատիվ միջավայրի ապահովման մասին է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Այդ գաղափարի հիման վրա էլ մենք կառուցում ենք մեր ամենօրյա աշխատանքը՝ կատարելագործելով գործիքակազմը և ներգրավելով ժամանակակից տեխնիկա։ Փողոցների մաքրման 12 նոր բազմաֆունկցիոնալ մեքենաները […] ...

ԵՄ-ն հավատարիմ է Հարավային Կովկասում կայունության, խաղաղության և բարգավաճման համար աշխատելուն. Մարտինես

23:11 01.04.2025

ԵՄ-ն հավատարիմ է Հարավային Կովկասում կայունության, խաղաղության և բարգավաճման համար աշխատելուն. Մարտինես

Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղար Բելեն Մարտինես Կարբոնելը X-ի էջում գրել է, որ հանդիպել է Եվրամիությունում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի հետ՝ քննարկելու ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա խորացումը: «Եվրամիությունը հավատարիմ է մնում Հարավային Կովկասում կայունության, խաղաղության և բարգավաճման համար աշխատելուն»,- նշել է Մարտինեսը: A pleasure to meet the Ambassador of Armenia 🇦🇲, @tbalayan, to discuss the […] ...

Արարատի մարզում բախվել են «IVECO»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած

22:58 01.04.2025

Արարատի մարզում բախվել են «IVECO»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած

Ապրիլի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 30 կմ հատվածում բախվել են «IVECO» մակնիշի բեռնատարը և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջին հայտնվել է ճանապարհի բաժնարար գոտու բետոնե արգելապատնեշի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել […] ...

Ապրիլի 1-ը՝ թռչունների միջազգային օր

22:46 01.04.2025

Ապրիլի 1-ը՝ թռչունների միջազգային օր

Ապրիլի 1-ին, նշվում է Թռչունների միջազգային օրը: Այն նվիրված է աշխարհում թռչունների պահպանմանը և էկոհամաակարգերում դրանց կարևոր դերի ճանաչմանը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Թռչունները պարզապես գեղեցիկ արարածներ չեն, այլ կենսական նշանակություն ունեն էկոլոգիական հավասարակշռության պահպանման և առողջ շրջակա միջավայրի ապահովման գործում։ Թռչունները զգալիորեն նպաստում են բնական գործընթացներին, ինչպիսիք են սերմերի […] ...

BACK_TO_TOP