ՀՀ նախագահը պաղպաղակ է հյուրասիրել փոքրիկներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
16:51:33
Ամսաթիվ
15 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.68
  • RUBLE
    4.76
  • 443.11
WEATHER
+10.09 oC

ՀՀ նախագահը պաղպաղակ է հյուրասիրել փոքրիկներին

15:42 18.05.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը այսօր հյուրընկալել է մի խումբ նախադպրոցական տարիքի երեխաների և պաղպաղակ հյուրասիրել: Մայիսի 7-ին իր նստավայրի դիմաց նախագահը հանդիպման էր դուրս եկել «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների հետ, իսկ հետո նախագահի ուշադրությունը գրավել էին մանկապարտեզի մի խումբ սաներ, ովքեր հաղթանակած վերադառնալիս էին եղել մարզական մրցույթից ու այդ պահին անցել էին Արմեն Սարգսյանի նստավայրի կողքով: Նախագահը զրույցի էր բռնվել փոքրիկների հետ ու խոստացել, որ մոտ օրերս իր նստավայր կհրավիրի՝ պաղպաղակ ուտելու:  

Այսօր նախագահը անձամբ դիմավորեց փոքրիկներին ու հրավիրեց իր աշխատասենյակ: Փոքրիկներին սենյակը դուր եկավ, բայց ավելի  ոգևորվեցին  Արմեն Սարգսյանի տված հարցից, թե ո՞վ է ուզում նախագահ դառնալ: Ցանկություն հայտնեցին գրեթե բոլորը, հետո փոքրիկներից մեկը նստեց նախագահի աթոռին և հրաման տվեց, որ բոլոր երեխաները պաղպաղակ ուտեն:   

Գործող նախագահի հրավերով ու ապագա նախագահի հրամանով պաղպաղակի հյուրասիրությունը տեղի ունեցավ բակում:  
Հարցրեցի նախագահին, թե այսօր հեռուստատեսությամբ բազմաթիվ այլ երեխաներ կտեսնեն նրան այս փոքրիկների հետ ու ցանկություն կունենան իրենք էլ նախագահի հյուրը լինել: Հնարավո՞ր է նման ընդունելությունները շարունակություն ունենան, դառնան ավանդույթ: Նախագահը պատասխանեց, որ դա հնարավոր է լինի շարունակական, բայց հրավիրվեն նաև այլ տեղերից երեխաներ՝ Արցախից, Գյումրիից, հեռավոր բնակավայրերից:  
 
Հարցրեցի նաև, թե երբ նա էր 6 տարեկան, գիտե՞ր արդյոք՝ ով է երկրի նախագահը և երբևէ տեսե՞լ է որևէ մեկին: Պատասխանեց, թե Երևանի կենտրոնում են ապրել և որոշ բաներ հիշում է: Հիշեց, օրինակ, որ Նիկիտա Խրուշչովին է տեսել, երբ մանկապարտեզի երեխա է եղել:  

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ռեալը» լեգենդների խաղում 11-մետրանոցներով հաղթել է «Բարսելոնային»

20:40 15.04.2025

«Ռեալը» լեգենդների խաղում 11-մետրանոցներով հաղթել է «Բարսելոնային»

Մադրիդի «Ռեալը» լեգենդների խաղում 11-մետրանոցներով հաղթել է «Բարսելոնային»։ Մեքսիկայում կայացած խաղում հիմնական ժամանակում ոչ-ոքի է գրանցվել` 2-2։ «Բարսելոնայից» աչքի են ընկել Խավիեր Սավիոլան և Կառլես Պույոլը, «Ռեալից»` Լուիշ Ֆիգուն ու Մարսելոն։   ...

Նեթանյահուն այցելել է Գազայի հատվածի հյուսիս

20:30 15.04.2025

Նեթանյահուն այցելել է Գազայի հատվածի հյուսիս

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկնել է Գազայի հատված։ Այս մասին հայտնում է նրա գրասենյակը։ Հայտարարության համաձայն՝ նա այցելել է անկլավի հյուսիսային հատված։ Ուղևորության հետ կապված այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։ ...

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վիվիան Լունելայի հետ

20:19 15.04.2025

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վիվիան Լունելայի հետ

Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի գրասենյակի ղեկավար Վիվիան Լունելայի հետ:  Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից: «Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկա ընթացքը և զարգացման հեռանկարները: Կողմերը նաև մտքեր են փոխանակել միջազգային և […] ...

Արման Ծառուկյանը` հաջորդ հավանական մենամարտի մասին

20:10 15.04.2025

Արման Ծառուկյանը` հաջորդ հավանական մենամարտի մասին

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը սոցցանցերում հրապարակում է արել և խոսել հաջորդ հավանական մենամարտի մասին. «Շատերն են հարցնում, թե երբ է լինելու մենամարտը։ Ես հանգիստ եմ. մարզվում եմ, կենտրոնանում և սպասում իմ պահին։ Միշտ չէ, որ սպորտն արդար է, բայց ես հավատում եմ, որ երբ աշխատում ես, չես հանձնվում, ինքդ քեզ […] ...

Արմեն Փամբուխչյանը հանդիպել է ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկիի հետ

20:05 15.04.2025

Արմեն Փամբուխչյանը հանդիպել է ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկիի հետ

Երևանի քաղաքապետարանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ մի շարք նախագծեր է իրականացնում, որոնք ընդգրկում են քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններ: Նախանշվող ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի և ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկիի հանդիպման ժամանակ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Երկու կառույցներն իրականացվող նախագծերի շրջանակում քայլեր են ձեռնարկում Էներգետիկ կառավարման համակարգի […] ...

SHANTNEWS

20:00 15.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP