Նորաստեղծ կուսակցությունը կմասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2025
  • $
    391.81
  • RUBLE
    4.69
  • 422.41
WEATHER
+15.98 oC

Նորաստեղծ կուսակցությունը կմասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին

16:53 01.11.2018

Այսօր Գյումրիում անցկացվել է նորաստեղծ «Արժանապատիվ ուղի» կուսակցության առաջին համագումարը, հաստատվել է կուսակցության կառավարման խորհրդի և վարչության անդամների կազմը։ Կուսակցության նախագահի պաշտոնում միաձայն ընտրվել է ԱԺ նախկին պատգամավոր, «Օրինաց երկիր» կուսակցության նախկին անդամ Հովհաննես Մարգարյանը:

Իր ելույթում նա նշել է, որ իրենց կուսակցությանն անդամագրվելու ցանկություն են հայտնել մոտ 2000 քաղաքացիներ։ Առաջին համագումարից հետո նորաստեղծ կուսակցությունը կսկսի պաշտոնական գրանցման գործընթացը, որից հետո միայն կկարողանան մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին: Ըստ գրանցման ընթացակարգի՝ եթե մեկամսյա ժամկետում չտեղավորվեն, կուսակցությունն առաջիկա ընտրություններին պատրաստ է մասնակցել դաշինքով։

Հովհաննես Մարգարյանը խոսել է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունից, գերվարչապետական համակարգի վերացումից: Իր կուսակցությունը դեմ է նաև համայնքների միավորմանն ու կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի ներդրմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սա կարող է ընկալվել որպես սպառնալիք․ Մելոնին՝ Ուկրաինայում խաղաղապահներ տեղակայելու մասին

11:23 28.03.2025

Սա կարող է ընկալվել որպես սպառնալիք․ Մելոնին՝ Ուկրաինայում խաղաղապահներ տեղակայելու մասին

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Financial Times- ին տված հարցազրույցում զգուշացրել է, որ Ուկրաինայում խաղաղապահներ տեղակայելու Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջարկին պետք է զգուշությամբ վերաբերվել, քանի որ Ռուսաստանը կարող է նախաձեռնությունն ընկալել «ավելի շուտ որպես սպառնալիք»: «Այստեղ մենք պետք է զգույշ լինենք: Սա կարող է ընկալվել (Ռուսաստանի Դաշնության կողմից) ավելի շուտ որպես սպառնալիք»,-ասել է Մելոնին: Bloomberg-ը […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-28-ը

11:10 28.03.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-28-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 27-28-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 106 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 28, թմրանյութի հայտնաբերման՝ 23, խարդախության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու` 5, ֆիզիկական ներգործության ու հոգեկան ներգործության՝ 4-ական, անձնական […] ...

ԱՄՆ-ն կվերլուծի Ռուսաստանի դիրքորոշումը պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ․ Ռուբիո

10:59 28.03.2025

ԱՄՆ-ն կվերլուծի Ռուսաստանի դիրքորոշումը պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ․ Ռուբիո

Վաշինգտոնի վարչակազմը կվերլուծի Մոսկվայի դիրքորոշումը հակառուսական պատժամիջոցների չեղարկման հարցում՝ որպես ուկրաինական կարգավորման մաս, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոշի հետագա քայլերը։ Այս մասին մարտի 27-ին լրագրողներին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա ասել է, որ վարչակազմի պաշտոնյաները հանդիպում կունենան ամերիկացի պաշտոնյաների հետ, ովքեր մասնակցել են Էր Ռիադում Ռուսաստան-ԱՄՆ փորձագիտական ​​խորհրդակցություններին և կքննարկեն ռուսական կողմի […] ...

Իրանը եվրոպական երկրներին կոչ է անում վերանայել քաղաքականությունը Թեհրանի նկատմամբ

10:43 28.03.2025

Իրանը եվրոպական երկրներին կոչ է անում վերանայել քաղաքականությունը Թեհրանի նկատմամբ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին իր բրիտանացի գործընկեր Դեյվիդ Լամիի հետ հեռախոսազրույցի ընթացքում հիասթափություն է հայտնել «եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) վերջին գործողություններից, հատկապես նոր հակաիրանական պատժամիջոցների ներդրման պատճառով։ Նշելով, որ Իրանի և եվրոպական երեք երկրների պատվիրակությունների միջև արդեն անցկացվել է բանակցությունների չորս փուլ, ԱԳ նախարարը հիասթափություն է հայտնել եվրոպական երկրների և ԵՄ-ի […] ...

Արարատ Միրզոյանն այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն

10:30 28.03.2025

Արարատ Միրզոյանն այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն

Ղազախստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն: Նախարար Միրզոյանը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, միջազգային ընկերությունների ներգրավվածության համար ստեղծված պայմաններին և ներդրումային միջավայրին։ Անդրադարձ է կատարվել նաև կենտրոնում ներդրված՝ միջազգային ընկերությունների համար հասանելի վեճերի կարգավորման մեխանիզմին, դրա հիմքում դրված իրավական համակարգին։ Նախարար Միրզոյանին ներկայացվել է նաև կենտրոնի մաս […] ...

Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին

10:21 28.03.2025

Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 394 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 421 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 425 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․64 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․75 դրամ: ...

BACK_TO_TOP