14:20 01.11.2018
«Այդ անձանց ներգրավվման մասին որոշակի փաստական հանգամանքներ են ի հայտ եկել Քննչական կոմիտեում գործի քննության ժամանակ, և այդ հիմքով քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ: Նրանք կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունեն, հարցաքննվել են վկայի կարգավիճակով»,- կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի ու ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի հարցաքննության փաստին, ասել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
ՀՔԾ պետի խոսքերով՝ ինքը հստակ չի հիշում՝ այդ գործը Քննչական կոմիտե հետ ուղարկվե՞լ է, թե՞ ոչ: Սասուն Խաչատրյանը նշել է, որ այս պահին իրենց վարույթում 153 քրեական գործ կա, և գրեթե բոլոր գործերը շատ բազմադրվագ ու բարդ գործեր են:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել նախկին նախարարի և նախկին պատգամավորի կողմից առերևույթ չարաշահումների վերաբերյալ:
Մասնավորապես՝ երեք տարբեր քրեական գործեր են հարուցվել վարկային ընկերության բաժնետերերից մեկի անունից ՀՀ կենտրոնական բանկ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու դեպքի առթիվ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, նախկին գործադիր տնօրենի՝ ՍՊ ընկերության բաժնեմասը շորթելու դեպքի առթիվ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասով, և ՍՊԸ-ում ներդրումներ կատարելու պատրվակով նախկին գործադիր տնօրենի կողմից քաղաքացու բանկային հաշվից 500 000 ԱՄՆ դոլար կանխիկացնելու ու յուրացնելու դեպքի առթիվ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որոնք միացվել են մեկ վարույթում։ Ցուցմունքներում, որպես վարկային կազմակերպության նախկին գործադիր տնօրենից նրա բաժնեմասը շորթելուն, բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ապօրինի հավաքելուն առնչություն ունեցած անձի մատնանշվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գ. Բեգլարյանի անունը։ Բացի դրանից՝ տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մ. Սեդրակյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ դեպքերի վերաբերյալ:
2018թ. օգոստոսի 28-ին որոշում է կայացվել նշված քրեական գործը ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու մասին:
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...
14:19 11.04.2025
Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովըԵՄ-Չինաստան հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին Չինաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրոպական խորհրդից։ Ընդգծվել է, որ հանդիպումը նախատեսված է նշելու Բրյուսելի և Պեկինի միջև հարաբերությունների 50-ամյակը։ Սակայն գագաթնաժողովի հստակ ժամկետ դեռ չկա։ ԵՄ-Չինաստան վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Պեկինում։ ...
14:10 11.04.2025
Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքելԱնգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […] ...
14:02 11.04.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում ապրիլի 11-ի երեկոյան ժամերին, 12-14-ին սպասվում է կարճատև անձրև, 15-16-ին անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վ արագությամբ։ Մարզերում ապրիլի 11-ի ցերեկը, 12-14-ին` առանձին շրջաններում, 15-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 12-14-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ […] ...
13:53 11.04.2025
Առատաշեն գյուղում Տեսչական մարմինն ամբողջությամբ դադարեցրել է արտադրամասի գործունեությունըՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձարարականի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի Իսահակյան փողոց 46 հասցեում շահագործվող արտադրամասում։ Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ։ Հաշվի առնելով արտադրամասում արձանագրված հրդեհային անվտանգության պահանջների խախտումների […] ...