13:02 01.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, նոյեմբերի 1-ին ԱԺ արտահերթ նիստում ելույթ ունենալով, անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտին: Նրա տեղեկացմամբ՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ այս տարի երկնիշ թվով անկում է եղել ոլորտում: Փաշինյանը միևնույն ժամանակ նշել է՝ նախորդ տարվա 9 ամիսների համեմատ՝ այս տարի 20 %-ով ավելի միրգ-բանջարեղեն է արտահանվել:
Վարչապետի պաշտոնակատարը հայտարարել է, որ գյուղատնտեսության վիճակագրության հետ կապված լուրջ խնդիր կա: Նրա խոսքերով՝ ոչ մեկը չի կարողանում վստահ պնդել, որ ոլորտի վերաբերյալ ներկայացված թվերը համապատասխանում են իրականությանը:
«Մենք ունենք հավելագրումների բազմաթիվ մեխանիզմներ և թերգրանցումների բազմաթիվ մեխանիզմներ: Ես կառավարության նիստերից մեկում ասել եմ, որ մեր երկրում կա այնպիսի զարմանալի երևույթ, ինչպիսին ստվերային այգին է: Մենք այդքան ասում ենք՝ ստվերային տնտեսություններ, բայց մեր երկրում կան նաև ստվերային այգիներ, հեկտարներով այգիներ, որոնք ոչ մի տեղ գրանցված չեն, որպեսզի դրա համար հարկեր չվճարեն»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:
Փաշինյանը ներկայացրել է, թե էլ որ ոլորտում են հավելագրումներ արձանագրվել: Նրա խոսքերով՝ որոշ ընկերություններ հայկական կոնյակի անվան ներքո արտադրում են ոչ հայկական կոնյակ:
«Ի՞նչ է կատարվում: Ներկրվում է սպիրտ այլ տեսակի, և որպեսզի դա ներկայացվի որպես հայկական կոնյակ, ներկայացվում են խաղողի կեղծ մթերումներ, իբր թե այդ գործարանն այդքան խաղող մթերել է, այսքան կոնյակ ստացել է: Եվ այսպիսով՝ ունենում ենք թվերի անհամապատասխանություն»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:
Նիկոլ Փաշինյանն ասել է` նաև այդ է պատճառը, որ մենք գյուղատնտեսությունում ունենք լուրջ անկում:
22:57 18.04.2025
Ովքե՞ր են Մեսսիի որդիների սիրելի ֆուտբոլիստները21:07 18.04.2025
Լավագույնները չեն լացում․ Վալդերաման՝ Վինիսիուսի մասին20:27 18.04.2025
Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին19:54 18.04.2025
Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին19:00 18.04.2025
«Բարսելոնան» մեր զույգի ֆավորիտը չէ․ «Ինտերի» նախագահ18:18 18.04.2025
Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ18:06 18.04.2025
Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է16:00 18.04.2025
Ֆլիկը ցանկանում է թիմում տեսնել «Բավարիայի» աստղին15:35 18.04.2025
Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում․ Կլաուդիո Տապիա00:00 19.04.2025
Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:59 18.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 18.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:55 18.04.2025
Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումըԵգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...
23:47 18.04.2025
Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարներըԳլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...
23:46 18.04.2025
Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարումԱպրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...