Նոր թղթադրամների թողարկումից հետո հին թղթադրամները շրջանառությունից դուրս չեն գա. Հարություն Բերբերյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+10.09 oC

Նոր թղթադրամների թողարկումից հետո հին թղթադրամները շրջանառությունից դուրս չեն գա. Հարություն Բերբերյան

12:23 01.11.2018

SHANTNEWS.am-ը խոսել է ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանի հետ և հետաքրքրվել, թե ինչ փուլում են նոր սերնդի թղթադրամների տպագրման աշխատանքները.

«Աշխատանքներն ամբողջ փուլով ընթանում են, և մենք խոստացել ենք, որ նոյեմբերին նոր թղթադրամների մի մասը կմտնի շրջանառության մեջ, սակայն, որպեսզի դա տեղի ունենա, պետք է լինի Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը: Որոշումից հետո ավելի հստակ կիմանանք, թե երբ և որ թղթադրամները կմտնեն շրջանառության մեջ: Ես չեմ բացառում, որ առաջիկա խորհրդի նիստերից մեկում էլ կկայացվի վերջնական որոշում»,- ասել է նա մեզ հետ զրույցում:

Այն հարցին, թե նոր սերնդի թղթադրամների թողարկման արդյունքում ներկա պահին օգտագործվող թղթադրամները դուրս կմղվե՞ն շրջանառությունից, Բերբերյանը պատասխանել է.

«Նոր թղթադրամների շրջանառության մեջ մտնելը չի ենթադրում, որ հին թղթադրամները չեն շարունակելու գործել, բոլոր հայկական դրամները, որ այսօր կան, և նոր հայկական թղթադրամները շարունակելու են զուգահեռ գործել, մինչև հին թղթադրամները տեխնիկական մաշվածության հետևանքով տարիների ընթացքում դուրս մղվեն շրջանառությունից»:

Նրա խոսքով՝ հին թղթադրամների շրջանառությունից դուրս մղվելու գործընթացը կարող է տևել ամիսներ կամ տարիներ, սակայն մի բան հստակ է՝ քանի դեռ դրանք օգտագործման համար պիտանի են, մնալու են շրջանառության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կենտրոնական բանկը ներկայացրել է շրջանառության մեջ ներդրվելիք երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամների էսքիզները։ Դրամների վրա պատկերված կլինեն հայ ազգի մեծերը.

  • 1000 դրամ – Պարույր Սևակ
  • 2000 դրամ – Տիգրան Պետրոսյան
  • 5000 դրամ – Վիլյամ Սարոյան
  • 10000 դրամ – Կոմիտաս
  • 20000 դրամ – Հովհաննես Այվազովսկի
  • 50000 դրամ – Սուրբ Գրիգոր Լուսավորիչ
  • 100000 դրամ արժողությամբ թղթադրամներ չեն տպագրվի։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:32 10.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը Պանամայում

08:22 10.04.2025

Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը Պանամայում

ԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...

NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունը

08:10 10.04.2025

NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունը

Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 10.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում

00:00 10.04.2025

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասին

23:55 09.04.2025

Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...

BACK_TO_TOP