Արցախի ԱԺ-ն ընդունել է Լևոն Մնացականյանի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ԱՀ օրենքի նախագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.10
  • RUBLE
    4.61
  • 422.27
WEATHER
+11.09 oC

Արցախի ԱԺ-ն ընդունել է Լևոն Մնացականյանի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ԱՀ օրենքի նախագիծը

19:55 31.10.2018

Հոկտեմբերի 31-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գումարել է հերթական լիագումար նիստը:

Սկսելով նիստի աշխատանքները՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ներկաների անունից շնորհավորել է հոկտեմբերի 7-ին թիվ 2 ընտրատարածքում ԱԺ լրացուցիչ ընտրությունների արդյունքներով պատգամավոր ընտրված Արամ Ալեքսեյի Սարգսյանին, ինչին հաջորդել է վերջինիս երդման արարողությունը:

ԱԺ նախագահը նաև ներկայացրել է ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության դիմումը՝ կազմի փոփոխության մասին, որի համաձայն ԱԺ պատգամավոր Գեղամ Ստեփանյանը ընդգրկվել է «Ժողովրդավարություն» խմբակցության կազմում:

Խորհրդարանը ԱԺ նախագահի ներկայացմամբ հաստատել է նստաշրջանի և նիստի օրակարգերը, որից հետո՝ անդրադարձել պարտադիր քննարկման հարցերին: Այս շարքում առաջինը Արցախի Հանրապետության վերաքննիչ դատարանի դատավոր նշանակելու մասին հարցն  էր: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանը այդ պաշտոնում Ազգային ժողովին է առաջարկել ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆայել Կարենի Ջհանգիրյանի թեկնածությունը: Թեկնածուի մասնագիտական գործունեությանը վերաբերող տեղեկատվությունը լսելուց, նրան հարցեր առաջադրելուց և մտքեր փոխանակելուց հետո խորհրդարանն անցել է գաղտնի քվեարկության:

Ամփոփելով քվեարկության արդյունքները՝ հաշվիչ հանձնախմբի նախագահ Ռամելա Դադայանը հայտարարել է, որ Ռաֆայել Ջհանգիրյանի օգտին քվեարկել է 29, դեմ՝ 2 պատգամավոր:

Խորհրդարանը հաջորդիվ քննարկել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան նշանակելու մասին հարցը: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը ՄԻՊ պաշտոնում առաջարկել է Արտակ Արտյոմի Բեգլարյանի թեկնածությունը:

Խոսելով ՄԻՊ պաշտոնում ընտրվելու պարագայում իր անելիքների մասին՝ Արտակ Բեգլարյանն առանձնացրել է աշխատանքի չորս հիմնական ուղղություններ: Թեկնածուն խոսել է նաև ՄԻՊ գրասենյակի աշխատանքներն ավելի հասանելի դարձնելու հնարավորությունների և նոր ծրագրերի  մասին:

Հարցի վերաբերյալ մտքերի փոխանակությունից հետո տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որի արդյունքներն ԱԺ-ին ներկայացնելով հաշվիչ հանձնախմբի նախագահ Ռամելա Դադայանը տեղեկացրել է, որ քվեարկության արդյունքում թեկնածուի օգտին քվեարկել է 29 պատգամավոր:

Անցնելով օրենսդրական նախաձեռնություններին՝ խորհրդարանը քննարկել և երկրորդ ընթերցմամբ ընդունել է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի ներկայացրած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը:

Երկրորդ ընթերցմամբ ընդունվել է նաև պատգամավոր Արպատ Ավանեսյանի հեղինակած՝ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին», «Թափոնների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու  մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Արցախի Հանրապետության օրենքների նախագիծը:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Երեխայի իրավունքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագիծը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը: Հեղինակի ներկայացմամբ՝ նախագծի ընդունմամբ ակնկալվում է ԼՂՀ ընտանեկան օրենսգիրքը համապատասխանեցնել ԱՀ Սահմանադրությանը և միջազգային չափանիշներին, որի արդյունքում առավելագույնս կապահովվեն երեխաների, մասնավորապես՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքները, արդյունավետ պայքար կիրականացվի երեխայի իրավունքների խախտումների դեմ, կհստակեցվեն  որդեգրման գործընթացները, խնամատար ընտանիքի դերն ու նշանակությունը, կսահմանվեն պետության կողմից մասնակցությունը խնամատար ընտանիքում խնամվող ու դաստիարակվող երեխայի հարցում, ինչպես նաև՝ խնամատար  ընտանիքների տեսակները և դրանց հիմքերը, կտարանջատվի երեխայի և խնամատար ընտանիքի ընտրության և խնամատարության նկատմամբ վերահսկողությունը, կկարգավորվեն տարաձայնություններ առաջացնող եզրույթներն ու ձևակերպումները:

ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, ներկայացնելով  «Գանձապետական համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ  և լրացումներ կատարելու մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագիծը, նշել է, որ օրինագծի  ընդունմամբ կստեղծվի անհրաժեշտ իրավական հենք՝ հանրապետությունում ՊՈԱԿ-ների կանխիկ ֆինանսական հոսքերի կառավարման արդյունավետության և միջոցների օգտագործման թափանցիկության բարձրացման համար:

Այնուհետև ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը ներկայացրել է «Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Նոտարիատի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքում լրացում կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Արցախի Հանրապետության  օրենքների նախագիծը: Հեղինակի պարզաբանմամբ՝ նախագծի ընդունումը պայմանավորված է վարչական մարմինների կողմից իրականացված վարչարարության հետևանքով պատճառած վնասի հատուցման հարցում միասնական մոտեցում ապահովելու անհրաժեշտությամբ: Առաջարկվող փոփոխություններով ու լրացումներով չնախատեսված ծախսերի մասով ԱՀ պետական բյուջեի վրա ընկնող լրացուցիչ բեռը կթեթևացվի: Նախագծով առաջարկվել է նաև նախատեսել վարչական մարմինների նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդերի ծախսման  նոր ուղղություններ:

ԱՀ ֆինանսների նախարարը հաջորդիվ ներկայացրել է «Արցախի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում  կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվել է, 8,7մլրդ դրամով ավելացնել ԱՀ 2018թ-ի պետական բյուջեով նախատեսված «Հարկային եկամուտներ և պետական տուրքեր» եկամտատեսակը: Առաջարկվող փոփոխությունը, նախագծի հեղինակի հաղորդմամբ, պայմանավորված է միջազգային շուկայում պղնձի գների և հանքարդյունաբերության արտադրողականության բարձրացմամբ, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներում հարկային եկամուտների ավելացմամբ: Նախագծի վերաբերյալ եզրափակիչ ելույթով հանդես է եկել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Կանոնակարգային ընթացակարգերով նախատեսված քննարկումներից հետո խորհրդարանն ընդունել է ներկայացված բոլոր օրենքները:

Պատգամավորական հայտարարություններով հանդես են եկել Գագիկ Բաղունցը, Ալյոշա Գաբրիելյանը, Վահրամ Բալայանը, Լյուդմիլա Բարսեղյանը, Հայկ Խանումյանը, Արպատ Ավանեսյանը և Արթուր Թովմասյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Al Masirah. ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցնում Եմենում հութիների թիրախներին

00:59 02.04.2025

Al Masirah. ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցնում Եմենում հութիների թիրախներին

Միացյալ Նահանգների զինված ուժերը մի քանի նոր հարվածներ են հասցրել Եմենի երեք նահանգներին, որոնք գտնվում են Անսար Ալլահ շարժման հութի ապստամբների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է Al Masirah հեռուստաալիքը: Al Hadath հեռուստաալիքն էլ նշել է, որ հարձակման են ենթարկվել Ալ-Հոդեյդա և Սաադա նահանգները, ինչպես նաև Հաջա նահանգը։ Դեռևս տեղեկություններ չկան հարձակումների հետևանքների մասին։ ...

Գերմանիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան

00:52 02.04.2025

Գերմանիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան

Ապրիլի 1-ին պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները: Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվում էին երկու երկրի պետական ​​դրոշները, ի պատիվ բարձրաստիճան հյուրի՝ ներկա է եղել պատվո պահակախումբ: Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, ԱԳ փոխնախարար Ֆարիզ […] ...

ՔՊ վարչության նիստում քննարկվել են խաղաղության գործընթացին առնչվող հարցեր

00:45 02.04.2025

ՔՊ վարչության նիստում քննարկվել են խաղաղության գործընթացին առնչվող հարցեր

Ապրիլի 1-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են խաղաղության գործընթացին առնչվող հարցեր։ Ամփոփվել են Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ ...

609 միլիոն արժողությամբ 12 նոր մեքենաները կմաքրեն Երևանի փողոցները

00:34 02.04.2025

609 միլիոն արժողությամբ 12 նոր մեքենաները կմաքրեն Երևանի փողոցները

Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել նոր բազմաֆունկցիոնալ մեքենաներ, որոնք նախատեսված են փողոցների, մայթերի մաքրման, իսկ ձմռան ամիսներին՝ փողոցների և մայթերի ձյան մաքրման, աղ և ավազով մշակման աշխատանքներն իրականացնելու համար: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Վատիկանը սրբադասել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ հոգևարականի․ ի՞նչ է դա նշանակում

00:16 02.04.2025

Վատիկանը սրբադասել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ հոգևարականի․ ի՞նչ է դա նշանակում

Հռոմի կաթոլիկ եկեղեցին որոշել է սրբադասել ազգությամբ հայ հոգևորականի, ով մինչ այդ երանելիների դասին էր պատկանում: Խսոքը հայ կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի մասին է։ Ի՞նչ է հայտնի սրբադասված հայի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վատիկանի պաշտոնական տեղեկատվական կայքն այսօր հաստատել է այն, որ մարտի 28-ին Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը որոշում է […] ...

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահը այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

23:59 01.04.2025

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահը այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ապրիլի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց Հայաստան պաշտոնական այցով ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահ Շտայնմայերին և նրա մեծազնիվ տիկին Էլկե Բուդենբենդերին ողջունեց Միածնաէջ Մայր Տաճարում՝ ներկայացնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սուրբ Էջմիածնի մեծ դերակատարությունը հայ ժողովրդի ազգային ու քրիստոնեական ինքնության կերտման […] ...

BACK_TO_TOP