Գյումրիում մի ամբողջ շենքի կոյուղատար ցանցի վթարը 2 տարի է՝ չի վերացվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Գյումրիում մի ամբողջ շենքի կոյուղատար ցանցի վթարը 2 տարի է՝ չի վերացվում

20:00 31.10.2018

Գյումրիի Տիգրան Մեծ փողոցի շենքերում տարիներով չի հաջողվում ջրակոյուղատար համակարգերն անխափան շահագործել: Խցանված, ջարդված ու չգործող կոյուղատարների պատճառով ջրերը կուտակվում են նկուղներում:

Հերթական բողոքը Տիգրան Մեծ 28 շենքից է: Բնակիչները 2 տարի է՝ սպասում են ջրմուղի բրիգադներին, որ իրենց իսկ վնասած կոյուղագիծը վերականգնեն:

1926 թվականին կառուցված շենքերի արտաքին տեսքը նորմալ է՝ ամեն տարի դրսից պատերը շպարել ու գեղեցկացնել համատիրությունը չի զլանում, իսկ հակառակ ու վատ պատկերը շենքերի ներսում է: Տիգրան Մեծ 28 շենքի նկուղի պատերը միշտ  խոնավ են, ջուրը մշտապես կուտակվում է նկուղում:

Բնակիչների համար անհասկանալի է, թե ինչպես են անձրևաջրերը կոյուղագծերի միջոցով շենքի նկուղ լցվում: Ջրի անընդհատ հոսքն էլ նկուղում պատի քանդման պատճառ է դարձել:

Փողոցի անձրևատար ցանցը տարիներ առաջ մնացել է ասֆալտի տակ, ինչի պատճառով էլ ջրի հոսքը դեպի նկուղ է ուղևորվում: Բնակիչներն իրենց միջոցներով շենքից մինչև առաջին դիտահոր եղած կոյուղագիծը փոխել են, բայց ջուրը նկուղներում չի պակասել: Պատճառը հետո են հասկացել, երբ փորել ու տեսել են՝ ամբողջական կոյուղատարը բացակայում է:

Բնակիչները ենթադրում են, որ դա ջրմուղագործների ձեռքի գործն է: 2 տարի առաջ «Շիրակջրմուղկոյուղի» ընկերության աշխատակիցներն այստեղ ջրագիծ են փոխել ու բացառված չէ, որ իրենց վնասած կոյուղագիծը դեն են նետել, որ հետքերը կորցնեն:

Բացակայող կոյուղատարի պատճառով կեղտաջրերն հիմա հողի մեջ են ներծծվում, իսկ հարևանությամբ խմելու ջրի խողովակներն են: Նոր կոյուղագիծ կառուցելու անհրաժեշտությունը կա, բայց ջրմուղի բրիգադը չկա: Բնակիչները դիմում են ներկայացրել, բայց պարզվում է՝ տեղի ջրմուղ տեղամասում այն չեն ընդունել՝ ասելով, թե Երևան ուղարկեք:

«Վեոլիա Ջուր» ընկերության Շիրակ տեղամասը բնակիչներից դիմումներ չի ընդունում, վթարներն էլ տեղում չի գրանցում: Այս մեխանիզմով սկսել են աշխատել վերջերս: Տեղամասի պետ Սարիբեկ Պեպանյանն էլ հաստատում է՝ վթարները գրանցելու համար կենտրոնացված հերթապահությունը Երևանում է, այսինքն՝ կոյուղու կամ խմելու ջրի վթարների դեպքում բնակիչների դիմումները պարտադիր հասնելու են Երևան:

Ջրմուղի ներկայիս պատասխանատուն խոստանում է նոր կոյուղատար կառուցել ու նոր դիտահոր տեղադրել: 2 տարում չարածը պատասխանատուն վստահեցնում է՝ մեկ շաբաթում կկարգավորի: Ուշացման մեղավորն էլ այս անգամ փողոցաշինական աշխատանքներն են, որոնք ընդամենը երեք ամիս առաջ են սկսվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կլոպը ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի ու պատրաստ է բանակցել «Ռեալի» հետ

18:24 18.04.2025

Կլոպը ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի ու պատրաստ է բանակցել «Ռեալի» հետ

Գերմանացի հանրահայտ մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի ու պատրաստ է բանակցել Մադրիդի «Ռեալի» հետ: Կլոպի շրջապատում սակայն ասում են, որ նա հետաքրքրված է նաև Բրազիլիայի հավաքականը գլխավորելու տարբերակով: Ամենահավանական տարբերակը, սակայն, «Ռեալը» գլխավորելն է, քանի որ «Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուները Կառլո Անչելոտին ու Ժորժե Ժեզուսն են: Sky Sports-ը հայտնել […] ...

Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ

18:18 18.04.2025

Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերն այցելել է Սյունիքի մարզ: Գորիս քաղաքում նա հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ։ Ինչպես հայտնում են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունից, դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության իրավիճակին։ «Շատ օգտակար հանդիպում ունեցա ԵՄ դիտորդական թիմի հետ։ Նրանք բացատրեցին, թե ինչպես են իրականացնում […] ...

ՏԿԵ նախարարությունում հյուրընկալել են Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման պատվիրակությանը

18:12 18.04.2025

ՏԿԵ նախարարությունում հյուրընկալել են Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել է Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման ավագ մասնագետ Ռանու Սինհանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին նաև Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մարտիրոս Նալբանդյանը, նախագահի տեղակալ Վարազդատ Մկրտչյանը, Համաշխարհային բանկի գյուղատնտեսության ոլորտի ավագ մասնագետ Արուսյակ Ալավերդյանը, Ջրամատակարարման և ջրահեռացման մասնագետ Սվեն Շլումպբերգերը և ոլորտային այլ մասնագետներ։ […] ...

Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է

18:06 18.04.2025

Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Բարսելոնայում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ: Երրորդ շրջանում Խաչանովը 6-4, 7-5 հաշվով առավելության է հասել իսպանացի Ալեխանդրո-Դավիդովիչ Ֆոկինայի նկատմամբ: Աշխարհի 27-րդ ռակետը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Կասպեր Ռուդ-Հոլգեր Ռունե զույգի հաղթողի հետ: ...

SHANTNEWS

18:00 18.04.2025

SHANTNEWS

Նախագահը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով աշխատաժողովին

17:58 18.04.2025

Նախագահը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով աշխատաժողովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դիլիջանում մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին։ Նախագահը հանդես է եկել աշխատաժողովի բացման խոսքով և ընդգծել նման նախաձեռնությունների և աշխատաժողովների կազմակերպման կարևորությունը երկրի տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների ճշգրտման, ինչպես նաև ոլորտային բարեփոխումների շարունակականության տեսանկյունից։ Ելույթի ավարտին Հանրապետության նախագահը հաջողություններ և արդյունավետ քննարկումներ է […] ...

BACK_TO_TOP