Նախիջևանում անցկացվել է հատուկ նշանակության խոշոր զորավարժություն՝ բանակի և մյուս ուժայինների մասնակցությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Նախիջևանում անցկացվել է հատուկ նշանակության խոշոր զորավարժություն՝ բանակի և մյուս ուժայինների մասնակցությամբ

00:10 31.10.2018

Ադրբեջանի բանակի, սահմանապահ զորքերի, ներքին զորքերի, պետական անվտանգության ծառայության և արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումներն այսօր Նախիջևանում անցկացրել են խոշոր զորավարժություն։ Դրան մասնակցել են նաև օդային միջոցներ, հրետանային զորքեր և այլն։

Զորավարժությանը հետևել է անձամբ երկրի պաշտպանության նախարարը, իսկ պայմանական մարտական գործողություններին մասնակցել են.

  • մոտ 1000 զինծառայող,
  • 80-ից ավելի զրահապատ և ավտոմոբիլային տեխնիկա,
  • 20-ից ավելի հակաօդային պաշտպանության միջոց,
  • շուրջ 40 միավոր հրետանի,
  • 10-ից ավելի ՍՈւ-25 գրոհիչ ինքնաթիռ, Մի-35 հարվածային ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքեր:

Զորավարժության սցենարից կարելի է եզրակացնել, որ «հարձակվող» կողմը եղել է հայկական բանակը։ Ադրբեջանի բանակի հատուկջոկատայինները, ըստ այդ սցենարի, իբր հակահարված են հասցրել հարձակվողներին ու խլել զինտեխնիկա։ Հետո պետանվտանգության հատուկ ուժերը հայտնաբերել են հակառակորդի դիվերսանտներին ու կասեցրել սաբոտաժը։

Ապա հորինված մարտի մեջ են մտել սահմանապահները՝ ապահովելու Թուրքիայի և Իրանի սահմանների անվտանգությունը։ Իսկ ներքին զորքերի հատուկջոկատայինները կասեցրել են ադրբեջանական ՀՕՊ միջոցների «ոչնչացումը»։ Ամենավերջում ԱԻՆ հատուկ նշանակության ուժերը մաքրել են տարածքը չպայթած զինամթերքից։

Այս զորավարժությամբ, փաստորեն, Ադրբեջանի ղեկավարությունը փորձել է ավելի ներդաշնակ ու փոխգործակցող դարձնել տարբեր ուժային կառույցների համատեղ գործողությունները։ Razm.info մասնագիտացած կայքը հիշեցնում է, որ մինչ այդ էլ Ադրբեջանում ավարտվել էր հատուկջոկատայինների մարզման դասընթաց, որին մասնակցել էին Թուրքիայից ժամանած զինվորականներ։ Հավանական է, որ նրանք եղել են հրահանգիչներ ու մարզել են ադրբեջանցիներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

21:53 22.11.2024

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

Վլադիմիր Զելենսկին քննադատել է Գերագույն Ռադայի պատգամավորներին ուրբաթ օրը կայացած նիստը չեղարկելու համար, իսկ արտասահմանյան երկրների դեսպանատներին՝ աշխատանքը դադարեցնելու համար։ Համապատասխան տեսաուղերձը հրապարակվել է Զելենսկու Telegram ալիքում։ «Եթե օդային հարձակման ազդանշան է հնչում, պետք է արձագանքել, հոգ տանել ձեր մասին և գնալ ապաստարան։ Բայց երբ չկա օդային հարվածի ահազանգ, պետությունը, արտադրությունը, դեսպանատները՝ բոլորը պետք է […] ...

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

21:45 22.11.2024

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

Գորիս խոշորացված համայնքի 6 դպրոցի շուրջ 70 սան նոյեմբերի 21-ին մասնակցել է Սյունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության մասնաճյուղի և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համատեղ վերապատրաստման դասընթացի՝ ծառատունկի և անտառների կառավարման թեմայով, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Դասընթացի բոլոր մասնակիցներն «Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շահառու սաներն են։ Դասընթացը կազմակերպվել […] ...

«Ինտեր Մայամին» կգլխավորի Մասկերանոն

21:38 22.11.2024

«Ինտեր Մայամին» կգլխավորի Մասկերանոն

Արգենտինայի երիտասարդական հավաքականը մարզող Խավյեր Մասկերանոն կգլխավորի ամերիկյան «Ինտեր Մայամին»։ 40-ամյա արգենտինացին երկարաժամկետ պայմանագիր է համաձայնեցրել MLS-ի կանոնավոր առաջնության չեմպիոնի հետ: «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստը կատալոնական ակումբում խաղացել էր ներկայումս «Ինտերում» հանդես եկող հարձակվողներ, արգենտինացի Լիոնել Մեսսիի, ուրուգվայցի Լուիս Սուարեսի և իսպանացի պաշտպան Ժորդի Ալբայի հետ: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Մեսսիի հետ […] ...

Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին

21:32 22.11.2024

Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերի մասին՝ Մոսկվայի կողմից ագրեսիային պարտադիր պատասխան տալու մասին։ Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում Մեդվեդևն ուշադրություն է հրավիրել պետության ղեկավարի խոսքերի վրա, ով նոյեմբերի 21-ին իր հայտարարության մեջ խոստացել էր պատասխան տալ Ռուսաստանի դեմ ագրեսիվ գործողություններին։ «Անպայման կլինի […] ...

Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզա» վճարային համակարգի ընկերության տարածաշրջանային նախագահին

21:24 22.11.2024

Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզա» վճարային համակարգի ընկերության տարածաշրջանային նախագահին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզա» վճարային համակարգի ընկերության տարածաշրջանային նախագահ Էնդրյու Տորեին: Փոխվարչապետը հանդիպման սկզբում կարևորել է «Վիզա»-ի գործունեությունը Հայաստանում՝ ընդգծելով մասնավորապես ֆինանսական և թվայնացման ոլորտներում ընկերության հետ փորձի ու գիտելիքի փոխանակման նշանակությունը երկրի համար: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև անդրադարձել թվայնացմանն ու կիբեռանվտանգությանն առնչվող հարցերին: ...

Սալահը Goal-ի վարկածով հաջորդ «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն է

21:17 22.11.2024

Սալահը Goal-ի վարկածով հաջորդ «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն է

Հանրահայտ Goal.com-ը հրապարակել է հաջորդ «Ոսկե գնդակի» թեկնածուների ցանկը: Այն գլխավորում է անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհաեդ Սալահը: Լավագույն հնգյակում են նաև Ռոբերտ Լևանդովսկին («Բարսելոնա»), Ռաֆինյան («Բարսելոնա»), Վինիսիուս Ժունիորը («Ռեալ») և Ջամալ Մուսիալան («Բավարիա»): Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլադը 6-րդ և 7-րդ տեղերում են: ...

BACK_TO_TOP