14:56 30.10.2018
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է ներկայացրել Ալավերդու ձուլարանի գործունեությունը դադարեցնելու հետ կապված «Արմենիան քափըր փրոգրամ» ընկերության հայտարարության վերաբերյալ:
Ներկայացնում ենք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածած պարզաբանումը.
«Ալավերդու ձուլարանի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ «Արմենիան քափըր փրոգրամ» ՓԲ ընկերության հայտարարության մեջ, որպես գործարանի փակման պատճառներից մեկը, նշվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի Տեսչական մարմնի իրականացրած ստուգման արդյունքները: Հայտարարության անհստակ ձևակերպումները շատերի մոտ շփոթմունք են առաջացրել և տպավորություն ստեղծել, թե Տեսչական մարմինը հանձնարարել է դադարեցնել ձուլարանի գործունեությունը, ուստի հարկ ենք համարում Տեսչական մարմնին վերաբերող մասով հանրությանը տրամադրել որոշակի պարզաբանումներ:
Ընկերության պաշտոնական հայտարարության մեջ, մասնավորապես, առանձնացված է Տեսչական մարմնի գործունեությանն առնչվող երկու գործոն՝ սահմանված տուգանքի չափը և մոտ երկամսյա ժամկետում արտանետումները նվազեցնելու վերաբերյալ հանձնարարության կատարման անհնարինությունը:
1) Նախ նշենք, որ ստուգումն իրականացվել է Տեսչական մարմնի համար սահմանված՝ տարեկան պլանային ստուգման շրջանակներում: Այսինքն՝ Տեսչական մարմինն ուներ պարտավորություն ընթացիկ տարում Ալավերդու ձուլարանում իրականացնել ստուգում: Ստուգման գործընթացը, այդ թվում վնասի հաշվարկի մեխանիզմը խստորեն կանոնակարգված է օրենսդրական ակտերով, և Տեսչական մարմինը չունի հայեցողականություն ստուգվող բաղադրիչների ընտրության (ծծմբի անհիդրիդ, պղնձի օքսիդ, անօրգանական փոշի և այլն) կամ վնասի չափը հաշվարկելու հարցում և պարտավոր է առաջնորդվել օրենսդրությամբ սահմանված թույլատրելի արտանետումների չափաքանակներով և լիազոր մարմնի կողմից (ՀՀ բնապահպանության նախարարություն) ընկերությանը տրված թույլտվության պայմաններով: Ստուգմամբ վեր հանված խախտումների արդյունքում սահմանվել է 300 հազար դրամի չափով վարչական իրավախախտման տուգանք և մոտ 378 միլիոն դրամի չափով՝ շրջակա միջավայրին պատճառված վնաս, որը հաշվարկվել է ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշումներով սահմանված վնասի հաշվարկման բանաձևերի միջոցով:
Վարչական իրավախախտման տուգանքի և շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման պահանջին զուգահեռ ընկերությանը ներկայացվել է հանձնարարություն արտանետումների ծավալները հասցնել լիազոր մարմնի կողմից տրված թույլտվության պայմաններին, ինչը ևս տեսչական մարմնի համար պարտականություն է, և այս հարցում մենք ևս չունենք հայեցողական մոտեցման հնարավորություն, քանի որ թույլտվություն տրամադրող մարմինը Տեսչական մարմինը չէ և չի կարող սեփական հայեցողությամբ փոփոխել ընկերությանը տրված թույլտվության պայմանները, այլ պարտավոր է ստուգել թույլտվության պայմանների պատշաճ իրականացումը և պարտավորեցնել դրանք պահպանել: Գործող օրենսդրության համաձայն՝ արտանետումների ծավալների և առհասարակ թույլտվության պայմանների ցանկացած փոփոխություն կարող է իրականացվել բացառապես լիազոր մարմնի՝ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից:
2) Սույն թվականի օգոստոսի 13-23-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ ընկերությունը 2012-2017 թվականների ընթացքում պարտավոր էր թույլտվության մեջ ամրագրված գործողությունները կատարելու միջոցով աստիճանաբար նվազեցնել հիմնական բաղադրիչների արտանետման ծավալները (թույլտվության տեքստը կցված է): Օրինակ՝ արտանետվող ծծմբային անհիդրիդի արտանետման քանակը հեռացվող գազերի մաքրման համակարգի ներդրման միջոցով մինչև 2016 թվականի հոկտեմբերի 1-ը պետք է նվազեցվեր 50 տոկոսով, իսկ մինչև 2017 թվականի հոկտեմբերի 1-ը՝ 90 տոկոսով: Նմանատիպ միջոցառումներ էին նախատեսվել նաև այլ նյութերի արտանետումների համար: Ընկերությունը, որպես ոլորտում պրոֆեսիոնալ գործունեություն իրականացնող կազմակերպություն, ստանձնել է այդ բոլոր պարտավորությունները՝ համաձայնելով թույլտվության պայմանների հետ և չի առարկել դրանց իրատեսական լինելու հարցում: Այնուհանդերձ, ընկերությունը չի կատարել անհրաժեշտ գործողություններ կամ դրանք եղել են խիստ անարդյունավետ, ինչի արդյունքում փաստացիորեն նույնիսկ փոքր չափով չեն ապահովվել թույլտվությամբ սահմանված պայմանները:
Ավելին, նախքան արտանետումները նվազեցնելու վերաբերյալ հանձնարարականի տրամադրումը, Տեսչական մարմինը սեփական նախաձեռնությամբ դիմել է «Արմենիան քափըր փրոգրամ» ՓԲ ըկերությանը՝ առաջարկելով համաձայնեցնել ընկերությանը տրվելիք հանձնարարականի առանձին բաղադրիչներ, որպեսզի դրանք լինեն իրատեսական և իրականանալի, սակայն ընկերության ներկայացուցիչները պնդել են, որ արտանետումները օրենսդրության և իրենց տրված թույլտվության պահանջներին համապատասխանեցնելը անհնարին է և հարցի միակ լուծումը նոր գործարանի կառուցումն է:
Այս պայմաններում Տեսչական մարմինն անիմաստ է համարել արտանետումները նվազեցնելու վերաբերյալ երկարաժամկետ հանձնարարականներ տրամադրելը և փոխարենը ընկերությանն առաջարկել է Ալավերդիում կազմակերպել հանրային քննարկում և հասարակությանը ներկայացնել ամբողջ ճշմարտությունը, ինչն էլ տեղի ունեցավ սույն թվականի հոկտեմբերի 1-ին: Արտանետումները նվազեցնելու վերաբերյալ հանձնարարականում մոտ երկամսյա ժամկետի տրամադրումը պայմանավորված է նաև նրանով, որ օրենքի համաձայն այդ ժամկետի ավարտից հետո Տեսչական մարմինն իրավասու է իրականացնել վերստուգում՝ պարզելու համար հանձնարարականի կատարման ընթացքը և ըստ իրավիճակի կարող է հաջորդիվ հանձնարարականներ տրամադրել:
Տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կոռեկտությունից ելնելով՝ մենք զերծ ենք մնում ընկերության գործունեությանն առնչվող մանրամասներ հաղորդելուց, որոնք հանդիսանում են գործարանի փակման իրական պատճառներ: Միաժամանակ, ընկերությանը հորդորում ենք պետական մարմիններին և մասնավորապես Տեսչական մարմնին չվերագրել սեփական անարդյունավետ գործունեության հետևանքով գործարանի աշխատանքները դադարեցնելու պատճառները, այլապես մենք կնախաձեռնենք ևս մեկ հանրային քննարկում՝ առավել լայն օրակարգային հարցերով:
Որքան էլ խնդիրը զգայուն է, հանրությանը և հատկապես ձուլարանի աշխատակիցներին խնդրում ենք հարցը դիտարկել ռացիոնալ մակարդակում: Հենց դրա համար էր Տեսչական մարմինն Ալավերդիում նախաձեռնել հանրային քննարկում, որի ընթացքում հանրությանն է ներկայացվել հնարավոր ամենալայն տեղեկատվություն՝ թյուրընկալումներից և պարզունակ մանիպուլյատիվ հնարքներից խուսափելու, փաստացի տեղեկատվության հիման վրա իրականությունը գնահատելու և համարժեք հետևություններ անելու նպատակով:
Այսպիսով, Տեսչական մարմնի բոլոր գործողությունները բխել են իր պարտավորություններից և իրականացվել են օրենսդրությամբ սահմանված մեխանիզմներով: Ընկերությունը չի ապահովել իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները արտանետումները նվազեցնելու հարցում և չի ներկայացրել որևէ առաջարկություն արտանետումների ծավալը թույլատրելի սահմանաչափերին հասցնելու վերաբերյալ: Տեսչական մարմինը ընկերությանը չի հանձնարարել դադարեցնելու ձուլարանի գործունեությունը, այլ պահանջել է գործունեությունն իրականացնել թույլտվության պայմաններին համապատասխան: Մեզ հայտնի չէ նաև, թե արդյոք ընկերությունը լիազոր մարմնին ներկայացրել է նոր պայմաններով թույլտվություն ստանալու հայտ»:
00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարներըՄալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...
23:55 22.11.2024
Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներիցՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...
23:49 22.11.2024
Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտըՂրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...
23:42 22.11.2024
2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...
23:36 22.11.2024
Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...
23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. ՌոդրիԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...