11:00 16.05.2018
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Բրյուսելում հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի արտգործնախարարների և Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Բանակցություններից հետո Զարիֆը նշել է, որ եթե հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունները գործնականում իրականացվեն, ապա 2015թ. կնքված միջուկային գործարքը կարելի է պահպանել առանց Վաշինգտոնի:
Լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Եվրոպական միությունը վճռական է տրամադրված Իրանի հետ կնքված միջուկային գործարքը պահպանելու հարցում:
«Մենք վճռական ենք տրամադրված Գործողությունների համատեղ համապարփակ պլանը պահպանելու հարցում: Մենք գիտենք, որ դա դժվարին գործ է, սակայն վճռել ենք անել դա, և մենք սկսել ենք աշխատել այնպիսի միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ, որոնք կօգնեն, որ դա տեղի ունենա: Եվրոպան դրան է կողմ: Մենք նույն պատրաստակամությունը և վճռականությունը տեսել ենք նաև Իրանի կողմից», – նշել է Մոգերինին՝ հավելելով, որ 2015թ. կնքված համաձայնագիրը փոփոխությունների կամ լրացումների կարիք չունի:
Ֆեդերիկա Մոգերինին նաև նշել է, որ Եվրամիությունը երաշխիքներ չի տրամադրում, սակայն ընդունում է, որ Թեհրանի միջուկային ծրագրի հետ կապված պատժամիջոցների չեղարկումը և Իրանի հետ առևտրային և տնտեսական հարաբերությունների կարգավորումը համաձայնագրի գլխավոր մասն են կազմում: Խոսքը գնում է նավթի, գազի և նավթամթերքի առևտրի, բանկային արդյունավետ գործարքների և Իրանի հետ օդային, ծովային և ցամաքային տրամսպորտի ոլորտում համագործակցության շարունակության մասին: Պրակտիկ լուծումները պետք է մշակվեն առաջիկա շաբաթների ընթացքում:
Ավելի վաղ Իրանի ատոմային էներգիայի գործակալության ղեկավար Ալի Ակբար Սալեհին հայտարարել էր, որ եթե համաձայնագիրը ստորագրած մյուս կողմերը հստակ երաշխիքներ չտան, որ համաձայնագիրը կգործի նույնիսկ Վաշինգտոնի դուրս գալուց հետո, ապա Իրանն ավելի մեծ մասշտաբներով կվերսկսի միջուկային ծրագիրը:
Հիշեցնենք, որ 2015թ. Իրանի և 6 միջազգային միջնորդների (ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Չինաստան) միջև կնքվել էր Գործողությունների համատեղ համապարփակ պլանը, համաձայն որի Իրանը դադարեցնում էր միջուկային զենքի մշակումը իր հանդեպ սահմանված պատժամիջոցների չեղարկման դիմաց:
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:40 24.11.2024
Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ»։ ...
00:00 24.11.2024
Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համարԿորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...
23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANAԻսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...
23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարներըSolar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...
23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթՆոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...