Դպրոցը և բուհը պետք է դադարեն լինել քաղաքական իշխող ուժի ֆորպոստը. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Դպրոցը և բուհը պետք է դադարեն լինել քաղաքական իշխող ուժի ֆորպոստը. Նիկոլ Փաշինյան

20:27 15.05.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանին:

Վարչապետը, շնորհավորելով և հաջողություն մաղթելով վերջինիս, անդրադարձել է այն խնդիրներին որոնք առաջնահերթ են նոր կառավարության համար: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է բացառել կրթական համակարգի ներքաշվածությունը քաղաքական գործընթացներին:

«Սա է այն անկյունաքարային պատճառը, որից բխում են մյուս խնդիրները: Դպրոցական և բուհական համակարգի կուսակցականացվածության խնդիրը խեղաթյուրում է ողջ կրթական գործընթացը: Դպրոցը և բուհը պետք է դադարեն լինել քաղաքական իշխող ուժի ֆորպոստը: Ես ուժեղ ազդակ եմ տեսնում այն հարցում, որ ապրիլյան քաղաքական գործընթացներին հսկայածավալ մասնակցություն ունեցան դպրոցականներն ու ուսանողները: Եթե վերջիններիս դեպքում այն հասկանալի է, ապա դպրոցականների պարագայում ահազանգ է բոլորիս, որ այդ ոլորտում ունենք հսկայական խնդիրներ: Հարաբերությունների այն մակարդակը, որը ներկայումս տիրում է դպրոցում, պետք է բոլորիս մտահոգի, հետևաբար հրատապ է այդ խնդիրների լուծումը:

Կրթական համակարգն այս պահին ունի բավականին մեծ ներուժ՝ մարդկային, մտավոր և պրոֆեսիոնալ,  և երբ համակարգը դրվի կրթական տրամաբանության մեջ, բոլոր հարցերը կունենան հնարավորինս արդյունավետ լուծումներ: Դպրոցը և բուհը պետք է խնդիր դնեն ոչ թե դաստիարակել իշխանամետ կամ ընդդիմադիր քաղաքացիներ, այլ ՀՀ քաղաքացի, ով ինքը կորոշի՝ լինել իշխանամետ, ընդդիմադիր, թե ապաքաղաքական: Եվ այս երեք հնարավոր լուծումները  պետք է ընդունելի լինեն բոլորի համար: Այս առումով ցանկանում եմ կարևորել բուհերի ինքնավարության խնդիրը. բուհը պետք է չփակի իր դռներն ուսանողի առջև, քանի որ ուսանողությունը երկրի և ժողովրդի էներգիան իր մեջ կենտրոնացնող հատվածն է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Միաժամանակ, շնորհակալություն հայտնելով ՀՀ ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանին` վարչապետը հույս է հայտնել, որ վերջինս տարիների ընթացքում կուտակած իր փորձը կփոխանցի նորանշանակ նախարարին, որպեսզի խնդիրները լուծվեն հնարավորինս արդյունավետ:

Շնորհավորելով և հաջողություն մաղթելով նոր կառավարությանը՝ Լևոն Մկրտչյանն իր հերթին նշել է, որ 21-րդ դարն իսկապես մեծ պահանջներ է դնում կրթության համակարգի առջև: Ըստ Լևոն Մկրտչյանի՝ ի դեմս երիտասարդության, առկա է հսկայական ներուժ, որը մեծ ցանկություն ունի ապրել և ստեղծագործել 21-րդ դարի Հայաստանում: Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՆ աշխատակազմին՝ հավաստիացնելով, որ աշխատակիցների մեծ մասն ունի տարիների փորձ, որը լավագույնս կօգտագործվի կրթական խնդիրների լուծման հարցում:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, մասնավորապես նշել է.

«Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը: Վստահ եմ, որ կրթության ոլորտում կարող եմ լավագույնս դրսևորվել և անել առավելագույնը: Առկա բոլոր խնդիրների լուծման գործընթացում հաշվի կառնվեն բոլորի կողմերի դիրքորոշումները: Նախարարությունը կստանձնի բացառապես անկախ արբիտրի դեր՝ փորձելով գտնել լավագույն լուծումները: Այսօր առկա են բազմաթիվ խնդիրներ հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտում, սակայն հրատապ լուծման կարիք ունի տարկետման հետ կապված խնդիրը, որի հարցով նույն ուսանողության կողմից հնչել են խնդիրը քննարկելու կոչեր և կոնկրետ առաջարկներ:

Հրատապ է նաև ընդունելության քննությունների՝ հավուր պատշաճի կազմակերպման հարցը»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ներկայումս ԿԳՆ-ում առկա է բավականին ներուժ  և իր կառավարման օրոք բոլոր գիտակ ուժերին կտրվի հնարավորություն՝ այն  լավագույնս դրսևորելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP