21:30 29.10.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հոգաբարձուների և խորհրդատվական խորհուրդների անդամների հետ, որոնց թվում են առաջատար գիտնականներ, ինժեներներ, ձեռներեցներ ամբողջ աշխարհից:
Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Ֆասթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհդի հարգարժան անդամներ,
Տիկնայք և պարոնայք,Ուրախ եմ ողջունել Նորարարական ֆորումի կազմակերպիչներին և մասնակիցներին: Ինձ համար խորհրդանշական է խոսել այս ամբիոնից, որովհետև նորարարություն կամ ինովացիա ասելով մարդիկ հաճախ նկատի են ունենում տեխնիկական ոլոտը կամ մերձտեխնիկական ոլորտը: Բայց կարծում եմ նորարարություն, ինովացիա հասկացությունը վերաբերվում է ամեն ինչին. սկսած քաղաքականությունից, շարունակած կրթությունով ու կառավարման համակարգերով և ավարտած տեխնիկական առաջընթացով: Ի վերջո ի՞նչ է նորարարությունը: Նույն բանը ավելի լավ ու ավելի արդյունավետ անելու արվեստը: Նախկինում անհայտ և անհնարին թվացող նպատակներ ձևակերպելու, առաջադրելու և դրանք կյանքի կոչելու արվեստը: Մտածողության նոր հարթության կրողները նրանք են, ահա, ովքեր փակուղու մեջ շատ պարզորոշ ելք են տեսնում, անհնարինությունը ընկալում են որպես բացառիկ հնարավորություն:
Հենց այսպիսի մարդիկ են ստեղծում քաղաքական, տնտեսական, տեխնիկական և տեղեկատվական նորարարություններ: Եվ այսպիսի մարդիկ միշտ էլ եղել են մեր երկրում. ի վերջո Հայաստանը համարվել է խորհրդային երկրների, Խորհրդային միության սիլիկոնյան հովիտը, որտեղ ստեղծվել է խորհրդային «Նաիրի-2» առաջին համակարգիչը, որն առաջիններից էր նաև աշխարհում:
Այդպիսի մարդիկ այսօր ավելի շատ են Հայաստանում և նրանց շնորհիվ մենք մի երկիր ենք, որ իր ուրույն տեղն է զբաղեցնում ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային քարտեզի վրա: Վերջին յոթ տարվա ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում աճել է հինգ անգամ և շարունակում է աճել տարեկան մոտ 25%-ով:
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կրթական ծրագրի մի օրինակ է, որ արդեն իսկ վերածվել է հայկական գլոբալ բրենդի՝ իր տարածումը գտնելով այնպիսի ծանրակշիռ երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Ռուսաստանը, Գերմանիան: Միաժամանակ մենք դպրոցահասակ երիտասարդներին հնարավորություն ենք ընձեռում ռոբոտաշինություն ուսումնասիրել ԱՐՄԱԹ լաբորատորիաներում:
Ինտերնետն այսօր հասանելի է Հայաստանի բնակչության մեծամասնությանը բոլոր մարզերում: Եվ թույլ տվեք ասել, որ տեխնոլոգիական և նորարարական այս փոփոխությունների ֆոնին էր, որ Հայաստանում հնարավոր եղավ քաղաքական նորարարությունը՝ աշխարհում աննախադեպ թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը, որ մեր երկրում տեղի ունեցավ սույն թվականի ապրիլ-մայիսին: Նկատի ունեմ՝ հեղափոխությունն անհնար կլիներ, եթե Հայաստանում ինտերնետ ցանցն այդքան զարգացած չլիներ:
Հեղափոխությունն անհնարին կլիներ, եթե ինժեներական գործի այսպիսի վերածնունդ չլիներ Հայաստանում, եթե տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում այսքան շատ քաղաքացիներ և երիտասարդներ ներգրավված չլինեին, որոնք ունեն ինտելեկտուալ, ֆինանսական և քաղաքացիական անկախություն:
Հեղափոխությունն անհնար կլիներ, եթե Թումո կենտրոնի նման կենտրոնների միջոցով մեր դպրոցականները վաղուց ճեղքած չլինեին շարքային աշակերտի հնամենի կաղապարը:
Ի դեպ, մի քանի անգամ ասել եմ, որ հեղափոխության վճռական գործոններից մեկը կանանց մասնակցության աննախադեպ բարձր մակարդակն էր քաղաքական գործընթացներին: Եվ այս ֆոնին ուզում եմ մի վիճակագրություն բերել. տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կանանց միջին ներգրավվածությունն աշխարհում 10 տոկոս է: Հայաստանի ՏՏ ոլորտում կանայք ներգրավված են աշխարհի միջինից ավելի քան երեք անգամ ավելի՝ շուրջ 33 տոկոս: Սա բավականին խոսուն թիվ է:
Եվ այսպիսով, թույլ տվեք ասել, որ հայ ժողովուրդն ապացուցեց, որ նորարար ժողովուրդ է, որովհետև մեր երկրում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը համաշխարհային մակարդակի քաղաքական նորարարություն էր:
Ահա գլոբալ այս փոփոխությունների ֆոնին ուզում եմ հատուկ նշել ՖԱՍԹ հիմնադրամի նորարարական գործունեությունը, որի նախաձեռնությամբ այսօր հավաքվել ենք այստեղ՝ քննարկելու ոլորտի զարգացման հեռանկարները: Այն յուրատեսակ հարթակ է, որ իր հովանու ներքո միավորում է կրթական կազմակերպությունների, առաջատար ՏՏ ընկերությունների ու մասնագիտական միավորումների, ինչպես նաև կապի օպերատորների՝ փորձելով Հայաստանը դարձնել նորարարության աշխարհի առաջատարներից: Սա շատ հավակնոտ նպատակ է, և ես շատ ուրախ եմ, որ հենց այսպիսի նշաձող է սահմանվել:
Հայաստանում ոլորտի առկա ներուժը մեզ հնարավորություն է տալիս ծրագրեր իրականացնել ինչպես սփյուռքի մեր հայրենակիցների, միջազգային կազմակերպությունների, այնպես էլ, ինչու ոչ, ոլորտի հսկաների հետ: Մենք սթարթափ ծրագրեր ենք իրականացնում՝ ստեղծելու էկոհամակարգեր, ինկուբատորներ, այդ թվում կայուն զարգացման լաբորատորիաներ: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի հիմնական շեշտադրումն էլ էր թվային տեխնոլոգիաները՝ աջակցելու ոլորտում կանանց և երիտասարդության ներգրավմանը:
Արհեստական բանականությունը, բլոկչեյն տեխնոլոգիաները, կիբերանվտանգությունը, կիսահաղորդչային տեխնոլոգիաները մեր առաջնահերթություններն են: Մենք հանձնառու ենք էլ ավելի ընդլայնելու մեր համագործակցությունը մեր գործընկերների հետ: Եվ դա պետք է անենք նաև ձեր օգնությամբ՝ նման ֆորումները որպես հարթակ օգտագործելով:
Հարգելի ներկաներ,
Թվային այս դարաշրջանում, ֆիզիկական սահմանների դերը գնալով նվազում է: Սա հատկապես արդիական է Հայաստանի համար: Մեր հարևանների վարած քաղաքականության, ինչպես նաև համաշխարհային քաղաքական շահերի բախման հետևանքով մենք, կարելի է ասել, բնակվում ենք մի կղզում, որի «ելքը դեպի բաց ծով», այսինքն՝ դեպի արտաքին աշխարհ, ապահովվում է մեծապես հենց բարձր տեխնոլոգիաների միջոցով: Ուստի շատ կարևոր է, որ մենք այդ ելքը գնալով էլ ավելի ընդլայնենք:
Ինչպես ասել է տեխնոլոգիական ոլորտի հսկաներից մեկը՝ Սթիվ Ջոբսը, նորարարությունը տարանջատում է առաջնորդին՝ հետևորդից:
Այստեղ ներկա մարդիկ անհատական մակարդակում արել են այդ քայլը՝ նորարարության միջոցով՝ հետևորդից դարձել են առաջնորդ: Մեր հավաքական խնդիրն ըստ այդմ ակնհայտ է դառնում. միասին, իրար հետ մեր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը հետևորդ երկրից վեր ածել առաջնորդ երկրի: Եվ համոզված եմ. միասին դա մենք անպայման կանենք»:
14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին11:53 22.11.2024
Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել08:00 22.11.2024
ՃՏՊ Սեբաստիա փողոցում. կա զոհ22:52 21.11.2024
Իսլանդիայում ժայթքել է Սունդհնուկուր հրաբուխը22:30 21.11.2024
Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ21:40 21.11.2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է Իսպանիայի դեսպանին16:26 22.11.2024
Կասեցվել է թռչնամսի արտադրամասի գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասի գործունեությունը: (Կոտայքի մարզի, գ. Նոր Գեղի)։ Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները տեղում անցկացրել են մանրակրկիտ ստուգումներ և նմուշառում ամբողջական հավի և կրծքամսի խմբաքանակներից։ Լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել, որ ամբողջական հավի մսի նմուշը ամբողջական հավի մսի նմուշը մանրէաբանական […] ...
16:18 22.11.2024
Զելենսկին վախեցել է Մոսկվայի պատասխանից․ ԼավրովՎլադիմիր Զելենսկին վախեցել է Արևմուտքի՝ ՌԴ խորքերը հարվածելու թույլտվությանը Մոսկվայի պատասխանից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում։ «Ինչ վերաբերում է մեր պատասխանին (նոր հիպերձայնային հրթիռի կիրառմամբ), ապա, ինչպես հասկանում եմ, Զելենսկին վախեցել է և ուղղակիորեն սկսել մեղադրել իր տերերին, որ իրեն անզեն են թողել»,- նշել է Լավրովը։ Հիշեցնենք, որ ՌԴ […] ...
16:10 22.11.2024
Մեր նպատակն ամենևին էլ ՉԼ-ում հաղթելը չէ․ ՊՍԺ-ի նախագահՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին հայտարարել է, որ թիմի գլխավոր նպատակը սեփական ոճի ձևավորումն է, այլ ոչ թե Չեմպիոնների լիգայում հաղթելը։ «Կրկնօրինակել «Բարսելոնայի՞ն»։ Չեմ կարծում, որ մենք ցանկանում ենք որևէ մեկին կրկնօրինակել։ Մենք պահպանում ենք մեր ինքնությունը։ Այն գալիս է մեր երիտասարդ խաղացողներից։ Նայեք, թե ինչ խաղադաշտերում են հանդես գալիս մեր երիտասարդ ֆուտբոլիստները։ Երիտասարդները գիտեն, թե […] ...
16:02 22.11.2024
1935 թվականից հոկտեմբեր ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․2°C-ով2024 թվականի հոկտեմբեր ամսվա օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C, որը մոտ էր նորմային։ Միևնույն ժամանակ այս տարվա հոկտեմբեր ամսվա տեղումները՝ 66․2մմ, գերազանցեցին նորման՝ կազմելով նորմայի 132․3%-ը։ Տեղումները հիմնականում դիտվել են հոկտեմբերի երկրորդ տասնօրյակում։ Տաք եղանակներ դիտվեցին հոկտեմբերի առաջին տասնօրյակում, երբ օրական առավելագույն ջերմաստիճանները Կապանում և Մեղրիում հասան մինչև 33°C, իսկ Արարատյան դաշտում՝ […] ...
15:55 22.11.2024
Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներից անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է շուրջ 666մլն դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով պարզվել են Հյուսիսային պողոտայի նախկին տարածքում մի շարք քաղաքացիների սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը խարդախությամբ և փաստաթղթերի կեղծմամբ ձեռք բերելու դեպքերի էական մի շարք հանգամանքներ: Քննությամբ պարզվել է, որ անշարժ գույքի գնահատում իրականացնող ՍՊ ընկերության տնօրեն Հ.Ա.-ն օժանդակել է Երևան քաղաքի Աբովյան-Արամի-Նալբանդյան փողոցներին […] ...
15:49 22.11.2024
ՌԴ ԶՈՒ-ն հարվածների մասին նախազգուշացում կմշակի Ուկրաինայի խաղաղ բնակչության համար․ ՊեսկովՌուս զինվորականները կմշակեն ուկրաինացի քաղաքացիներին «Օրեշնիկի» միջոցով առաջիկա հարձակումների մասին նախազգուշացնելու նրբությունները, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իհարկե, դրանք կմշակվեն մեր զինվորականների կողմից և կհաղորդվեն այնպես, որ երկրի քաղաքացիական բնակչությունը (Ուկրաինայի) ստանա այդ տեղեկությունը»,- լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Պեսկովը, խոստովանել է, որ ինքը դեռ չի կարող խոսել այդ մշակումների մասին։ Այսպիսով, […] ...