Երևանի քաղաքապետի տեղակալների, օգնականների ու խորհրդականների թիվը կկրճատվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Երևանի քաղաքապետի տեղակալների, օգնականների ու խորհրդականների թիվը կկրճատվի

14:58 29.10.2018

Ինչպես հայտնի է, Երևանի ավագանին այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում է նաև հաստիքացուցակում փոփոխություններ կատարելը:

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասել է, որ հաստիքացուցակի փոփոխություններն առաջարկվում են՝ օպտիմալ լուծումներով աշխատելու համար։

«Քաղաքապետարանն ունի 233 աշխատակից, որոնց վարձատրությունը կազմում է 613 մլն դրամ:  Մենք առաջարկում ենք  քաղաքապետին օպտիմալացումն սկսել իր օգնականներից ու առաջարկում ենք ունենա մեկ առաջին տեղակալ և մեկ տեղակալ: Խորհրդականների թիվը 7-ից հասցնել 2-ի: Վարչապետն ունի 5 խորհրդական, իսկ քաղաքապետն ունի 7 խորհրդական: Քաղաքապետն էսպիսի ճոխություն իրեն չի կարող թույլ տալ: Խորհրդականների թիվը հասցնե՛լ 2-ի, օգնականների թիվը հասցնե՛լ 2-ի», – ասել է Դավիթ Խաժակյանը:

«Ես համաձայն եմ բոլոր այն մտքերի հետ, որ դուք ասացիք. այո՛, օր առաջ պետք է օպտիմալացնել այս հաստիքացուցակը: Իմ մեսիջը ոչ թե խոսքերով է, այլ՝ գործողություններով: Ես կարող եմ այսօրվանից սկսած ունենալ այնքան խորհրդական ու օգնական, ինչքան ինձ պետք է: Ինձ մոտ կա միայն մեկ օգնական, որն աշխատում է ամսի 15-ից այս կողմ, այն 4 օգնականների գումարները չեն գնում ոչ մի տեղ, մնում ենք քաղաքապետարանում»,- ասել է Մարությանը` վստահեցնելով, որ օպտիմալացում կլինի:

Առաջարկ է հնչել օպտիմալացում անելուց առաջ չափումներ անել, հասկանալ իրո՞ք քաղաքապետարանի աշխատանքը դրանից չի տուժի, նոր անցնել քայլերի: Ավագանու անդամներից մեկն էլ նշել է, որ օպտիմալացումը չպետք է կադրային ջարդի վերածվի:

«Կադրային ջարդ, իհարկե, չի լինելու: Մեզ պետք է, որ քաղաքապետարանն օպտիմալ կերպով աշխատի»,- պատասխանել է Հայկ Մարությանը:

Հիշեցնենք, որ արտահերթ նիստում ընտրելու են քաղաքապետի տեղակալների:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

21:17 19.04.2025

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

Ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

21:00 19.04.2025

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

Դեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:50 19.04.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

20:40 19.04.2025

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

Ապրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

20:31 19.04.2025

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

20:20 19.04.2025

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...

BACK_TO_TOP