Փաստաբան Վահե Գրիգորյանը ներկայացրել է ԱԺ-ի կողմից 2-րդ անգամ վարչապետ (չ)ընտրելու ընթացակարգը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Փաստաբան Վահե Գրիգորյանը ներկայացրել է ԱԺ-ի կողմից 2-րդ անգամ վարչապետ (չ)ընտրելու ընթացակարգը

14:14 29.10.2018

վահե գրիգորյան սդ դատավոր

Փաստաբան Վահե Գրիգորյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում նկարագրված է Ազգային ժողովի կողմից երկրորդ անգամ վարչապետ (չ)ընտրելու ընթացակարգը՝ ժամանակացույցով։

«Հանրապետության վարչապետի հրաժարականով կառավարության հրաժարականից հետո Հանրապետության վարչապետի ընտրության հարցի վերաբերյալ քվեարկությունը տեղի է ունեցել 24/10/2018թ․-ին։

Քանի որ քվեարկությամբ Հանրապետության վարչապետ չի ընտրվել, վարչապետի ընտրության 2-րդ փուլի համար վարչապետի թեկնածու(ներ) կարող է (են) առաջադրվել քվեարկությունից հետո 6 օրվա ընթացքում։

Վարչապետի ընտրության 1-ին փուլում քվեարկությունից հետո յոթ օր հետո վարչապետ չընտրվելու դեպքում, իրավունքի ուժով Ազգային ժողովն արձակվում է և նշանակվում է Ազգային ժողովի արտահերթ ընտրություն։

Առավել պարզության համար ժամանակացույցը հետևյալն է․

– 24/10/2018թ․ – վարչապետի 1-ին ընտրության քվեարկության օրը․

– 30/10/2018թ․ – վարչապետի 2-րդ ընտրության համար թեկնածու(ներ) առաջադրելու վերջնաժամկետ (Սահմ․ 149 հոդվածի 3-րդ մաս, ԱԺ կանոնակարգ ՍՕ-ի 140 հոդվածի 6-րդ մաս)․

– 31/10/2018թ․ – վարչապետի 2-րդ ընտրության համար Սահմանադրությամբ նախատեսված փուլի յոթնօրյա ժամկետի վերջին օրը։ Այս օրը, ժամը 12։00-ին իրավունքի ուժով գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ այս հարցի վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով (Սահմ․ 149 հոդվածի 3-րդ մաս, ԱԺ կանոնակարգ ՍՕ-ի 50 հոդվածի 2․1 մաս)․

– 01/11/2018թ․ – վարչապետի 2-րդ ընտրություն/քվեարկություն, որի արդյունքում (վարչապետ չընտրվելու դեպքում) Ազգային ժողով արձակվում է իրավունքի ուժով, որի մասով Հանրապետության նախագահն ընդունում է հրամանագիր՝ Ազգային ժողովն արձակելու և  դրա արտահերթ ընտրություն նշանակելու մասին (Սահմ․ 149 հոդվածի 3-րդ մաս, ԸՕ 104 հոդվածի 2-րդ մաս)։

– 01/11/2018թ․ – վարչապետի 2-րդ ընտրություն/քվեարկություն, որի արդյունքում (վարչապետ ընտրվելու դեպքում)․․․ Համը դուրս է գալիս»,- գրել է փաստաբանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կայացել է ՀԸԳՀ ստորագրման յոթամյակին նվիրված միջոցառում

21:05 22.11.2024

Կայացել է ՀԸԳՀ ստորագրման յոթամյակին նվիրված միջոցառում

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը Երևանում համատեղ հյուրընկալեցին բարձր մակարդակի միջոցառում՝ նվիրված Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման յոթամյակին: Միջոցառմանը հրավիրված էին մասնակցելու ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀԸԳՀ քաղաքացիական հասարակության հարթակի ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել […] ...

Goal-ը ներկայացրել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտների վարկանիշը

20:57 22.11.2024

Goal-ը ներկայացրել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտների վարկանիշը

Goal.com-ը կազմել է 16 թիմերի վարկանիշային աղյուսակը, որոնք ունեն 2026 թվականի աշխարհի առաջնությունում հաղթելու ամենամեծ հնարավորությունները։ Այս աղյուսակում առաջատարն է Իսպանիայի հավաքականը։ Ցանկն ունի այս տեսքը՝ 1.Իսպանիա 2.Արգենտինա 3.Գերմանիա 4.Անգլիա 5.Ֆրանսիա 6.Պորտուգալիա 7.Իտալիա 8.Նիդեռլանդներ 9.Կոլումբիա 10.Բրազիլիա 11.Մարոկկո 12.Խորվաթիա 13.Կանադա 14.Բելգիա 15.ԱՄՆ 16.Մեքսիկա։ Հիշեցնենք, որ 2022 թվականին աշխարհի առաջնությունում հաղթել է Արգենտինայի հավաքականը: 2024 թվականին Իսպանիայի […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հինգ անդամների ոչնչացման մասին

20:52 22.11.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հինգ անդամների ոչնչացման մասին

Իսրայելական բանակը Գազայի հատվածի հյուսիսում ոչնչացչել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ խմբավորման հինգ մարտիկի, ուրբաթ օրը հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը իր Telegram ալիքում։ Հինգշաբթի գիշերը իսրայելական հարվածի ժամանակ սպանվել են ՀԱՄԱՍ-ի հրամանատարության երկու ներկայացուցիչներ, մասնավորապես՝ այս խմբավորման էլիտար ստորաբաժանման ղեկավար Նուխբան։ Իսրայելական բանակի տվյալներով՝ նրանք երկուսն էլ մասնակցել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա […] ...

Անահիտ Ավանեսյանը եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին

20:45 22.11.2024

Անահիտ Ավանեսյանը եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին։ Ծննդատունը կառուցվում է գործարար Վարդան Սրմաքեշի ստեղծած հիմնադրամի միջոցներով։ Հիմնադրամը շուտով կավարտի պայմանագրով նախատեսված աշխատանքների իր մասը, ծննդատան շինարարության շարունակությունը կիրականացվի պետական միջոցներով։ Անահիտ Ավանեսյանը շինաշխատանքների ժամկետների վերաբերյալ տվել է հանձնարարականներ։ Շրջայցին մասնակցել է […] ...

FourFourTwo-ն կազմել է ՉԼ եզրափակիչիների լավագույն գոլերի վարկանիշային աղյուսակը

20:40 22.11.2024

FourFourTwo-ն կազմել է ՉԼ եզրափակիչիների լավագույն գոլերի վարկանիշային աղյուսակը

FourFourTwo հեղինակավոր պարբերականը կազմել է Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչիների լավագույն գոլերի վարկանիշային աղյուսակը։ Առաջին տեղում է Գարեթ Բեյլի շրջադարձ հարվածը «Լիվերպուլի» դեմ 2018 թվականի եզրափակչում: Լավագույն գոլերի հեղինակների տասնյակում ներառվել են. 1.Գարեթ Բեյլ — «Ռեալ Մադրիդ» — «Լիվերպուլ» 2018 թ. 2.Զինեդին Զիդան — «Ռեալ Մադրիդ» — Լևերկուզենի «Բայերի» 2001 թ. 3.Մարիո Մանջուկիչ — «Յուվենտուս» — […] ...

Նիկոլ Փաշինյանը կրճատում է ծառայողական մեքենաների թիվը

20:36 22.11.2024

Նիկոլ Փաշինյանը կրճատում է ծառայողական մեքենաների թիվը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Կրճատում են ծառայողական մեքենաների թիվը․ ավելի մանրամասն՝ այսօրվա հարցազրույցում»։ ...

BACK_TO_TOP