Դա իմ պատասխանը չէ, առավել ևս՝ Ռոբերտ Քոչարյանինը. Վիկտոր Սողոմոնյանի պարզաբանումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+9.09 oC

Դա իմ պատասխանը չէ, առավել ևս՝ Ռոբերտ Քոչարյանինը. Վիկտոր Սողոմոնյանի պարզաբանումը

19:10 14.05.2018

«Գիտեք, դա իր պատասխանը չի, եթե նկատել եք, վերևից գրված է՝ խմբագրության կողմից։ Դա ո՛չ ես եմ, ո՛չ պարոն Քոչարյանն է, դա 2rd.am-ի խմբագրությունն է, իրենց ֆեյսբուքյան էջն է, այսինքն՝ դա իմ հայտարարությունը չի»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ մեկնաբանելով ԶԼՄ-ների այն հրապարակումը, որտեղ Ռոբերտ Քոչարյանի կողմից պատասխան է հնչեցվում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը:

Կայքի այն ճշտմանը, որ այդ հրապարակումը չի՞ կարող համարվել Ռոբերտ Քոչարյանի պատասխանը Լևոն Տեր-Պետրոսյանին, Վ. Սողոմոնյանը պատասխանել է.

«Բացարձակապես, դա պաշտոնական պատասխան չի։ Գրված է, որ խմբագրության կողմից է։ Ես, ճիշտն ասած, զարմացել եմ, որ ինձ սկսել են զանգել։ Դա իմ պատասխանը չէ, առավել ևս՝ Ռ.Քոչարյանինը չէ»։

Ըստ նրա՝ 2rd.am-ը Ռ.Քոչարյանի ոչ պաշտոնական կայքն է։ Վ.Սողոմոնյանի խոսքով՝ եթե իր անունից է պարզաբանում կամ հայտարարություն լինում, ապա լինում է իր ստորագրությունը կամ նշվում է գրասենյակի կողմից, եթե Ռ.Քոչարյանի կողմից է լինում, դրվում է նրա ստորագրությունը։

«Այլ հարց է, որ ես կարդացել եմ և կիսում եմ ամբողջությամբ։ Դա չէ հարցը։ Բայց դա իմ հայտարարությունը չէ»,- ասել է Վ. Սողոմոնյանը։

Հարցին՝ ընդունելի՞ է, որ 2rd.am-ի խմբագրությունը նման հայտարարությամբ է հանդես եկել, Վ.Սողոմոնյանը հարցով է պատասխանել.

«Իրավունք չունի՞։ Ես կարծում եմ, որ ունի։ Եթե մարդն իրավունք ունի ֆեյսբուքյան էջում ինչ ուզի՝ գրի, եթե չեմ սխալվում՝ գրաքննություն չկա, և կարծում եմ, որ 2rd.am-ն էլ իրավունք ունի՝ ինչ ուզենա, գրի։ Եթե պաշտոնական լիներ, բնականաբար, չէր ունենա»։

Թե ի՞նչ է մտածում Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին Ռ.Քոչարյանը, Վ. Սողոմոնյանը նշել է, որ այդ հարցը երկրորդ նախագահի հետ չեն քննարկել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

12:00 24.11.2024

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը Մյանմար է հասցրել 33 տոննա մարդասիրական օգնություն, հայտնում է ԱԻՆ-ը։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցուցումով և ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի հանձնարարությամբ 33 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել սաստիկ ցիկլոնից տուժած Մյանմարի բնակչությանը»,- ասվում է նախարարության Telegram-ի ալիքում։ Նշվում է, որ բեռը ներառում է առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղամիջոցներ, վրաններ, գեներատորներ, […] ...

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

11:40 24.11.2024

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

Հորդանանի ոստիկանությունը կիրակի օրը շրջափակել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Իսրայելի դեսպանատան հարակից տարածքը այն բանից հետո, երբ դիվանագիտական ​​առաքելության անմիջական հարևանությամբ կրակոցներ են հնչել, հայտնում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով ականատեսներին։ Աղբյուրները հայտնել են, որ կրակոցներից հետո ոստիկանությունը և շտապօգնության մեքենաները շտապել են Ռաբիա շրջան, որտեղ գտնվում է դեսպանատունը: Ոստիկանությունը բնակիչներին կոչ է արել […] ...

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

11:20 24.11.2024

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Նոյեմբերի 24-ին, ժամը 04:57-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարգարա գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:10-ին, մարվել՝ 07:55-ին: Այրվել է մոտ 500 հակ անասնակեր: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել […] ...

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

11:00 24.11.2024

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի գրասենյակում անցկացվել են Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամների և վերահսկողի ընտրություններ։ Փակ, գաղտնի քվեարկությամբ ձևավորվել է կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող։ Խորհրդի անդամների քվեարկությամբ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընտրվել է Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ. կուսակցության վարչության նիստում հաստատվել է Դավիթ Խուդաթյանի թեկնածությունը։ ...

Հրդեհ ավտոտնակում

10:40 24.11.2024

Հրդեհ ավտոտնակում

Նոյեմբերիի 24-ին, ժամը 03:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […] ...

Ռումինիայում  նախագահական ընտրություններ են

10:20 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններ են

Ռումինիայում նախագահական ընտրություններ են ընթանում։ Երկրի բնակիչներն ընտրում են պետության ապա նախագահին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ռումինիայում նախագահական ընտրություններն անցկացվում են կիրակի օրը, դրանք անցկացվում են հինգ տարին մեկ։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Ժամը 9.00-ին Ռումինիայում սկսել է գործել գրեթե 19 հազար ընտրատեղամաս։ Ռումինիայի քաղաքացիները, ովքեր ապրում […] ...

BACK_TO_TOP