09:13 29.10.2018
Մեծ Բրիտանիայի Մեն կղզում ավարտվեց Isle of Man միջազգային խոշոր մրցաշարը, որին մասնակցում էր 37 երկրի 165 շախմատիստ, այդ թվում՝ 75 գրոսմայստեր: Հայաստանն այս մրցաշարին ներկայացնում էին Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը, ընդ որում՝ Արոնյանն այս մրցաշարում իր վարկանիշով առաջինն էր:
Ընդհանուր առմամբ, Արոնյանի ելույթն այս մրցաշարում հաջող չի կարելի համարել: 9 հնարավորից Արոնյանը վաստակեց 5.5 միավոր և կիսեց 28-ից 49-րդ տեղերը: Արոնյանը տարավ 3 հաղթանակ, կրեց 1 պարտություն և 5 պարտիա ավարտեց ոչ-ոքի: Ավելի հաջող էր Հրանտ Մելքումյանի ելույթը, որն իր վարկանիշով 28-րդն էր, սակայն վերջնարդյունքում նա ցույց տվեց 23-րդ արդյունքը՝ կիսելով 10-ից 28-րդ տեղերը: Մելքումյանը վաստակեց 6 միավոր, կես միավորով ավելի, քան Արոնյանի ցուցանիշն էր: Հրանտը տարավ 4 հաղթանակ, կրեց 1 պարտություն ու ևս 4 պարտիա ավարտեց ոչ-ոքի:
Իսկ մրցաշարի հաղթող դարձավ լեհ Ռադոսլավ Վոյտաշեկը, որը վարկանիշով 10-րդն էր: Լրացուցիչ մրցախաղում նա հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչին:
Ի դեպ, Արոնյանի չափ՝ 5.5 միավոր, այս մրցաշարին վաստակեց նաև Բրազիլիան ներկայացնող Գրիգոր Սևակ Մխիթարյանը, իսկ ԱՄՆ-ի կազմից հանդես եկող Սամուել Սևյանն իր ակտիվում գրանցեց 5 միավոր:
Նշենք նաև, որ այս մրցաշարի համար սահմանված էր 11 գումարային մրցանակ: Առաջին տեղի համար սահմանված էր 50 հազար ֆունտ սթերլինգ, երկրորդի համար՝ 25 հազար, երրորդի համար՝ 12 500, ու ևս 8 խրախուսական մրցանակներ:
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...
14:42 11.04.2025
Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա ինձ պետք չէ […] ...
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...
14:19 11.04.2025
Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովըԵՄ-Չինաստան հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին Չինաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրոպական խորհրդից։ Ընդգծվել է, որ հանդիպումը նախատեսված է նշելու Բրյուսելի և Պեկինի միջև հարաբերությունների 50-ամյակը։ Սակայն գագաթնաժողովի հստակ ժամկետ դեռ չկա։ ԵՄ-Չինաստան վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Պեկինում։ ...
14:10 11.04.2025
Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքելԱնգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […] ...