15:02 27.10.2018
Օրերս ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ գործող պատգամավորներից մեկի վերաբերյալ կա քրեական գործ, որը կոռուպցիոն խոշոր գործ է ու «100 տոկոսով ապացուցված»։
Դրանից հետո հակասական տեսակետներ հնչեցին: Մի մասը պնդեց, թե Փաշինյանը պետք է ԱԺ ամբիոնից նման հայտարարություն չաներ, քանի որ մի կողմից կառավարությունը հայտարարում է, թե չի միջամտում դատական գործերին, բայց վարչապետի պաշտոնակատարն ամբողջությամբ տիրապետում է, թե ինչ է այնտեղ տեղի ունենում:
Վարչապետի պաշտոնակատարին ներկայացնելով այս հայտարարությունները՝ SHANTNEWS.am-ը Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչպես կարձագանքի այս դիրքորոշումներին:
«Ինչի՞ց երևաց, որ ես որևէ գործի միջամտում եմ: Նույն մարդիկ ասում են՝ այ, տեսեք, կոռուպցիայի դեմ պայքարը վարչապետը դադարեցրել է և մութ գործարքների է գնացել: Այսինքն՝ վարչապետը պետք է թողնի, որ այդ մարդիկ հանրության շրջանում թյուրիմացություններ տարածեն, թե ես որևէ մեկի հետ հնարավոր է կուլիսային գործարքի գնա՞մ: 20 տարի իշխանությունը խնդրում էր՝ իրենց հետ կուլիսային գործարքի գնամ»,- ասաց նա:
«Կարծում եմ՝ շատ պատգամավորների անուններ կարող են բացահայտվել, և ոչ մեկի անմեղության կանխավարկածը չի խախտվել: Իսկ երբ ասում են՝ Հայաստանում կոռուպցիա է եղել, կոռուպցիան խարխլել է երկիրը և այդ կոռուպցիան ամենավերին օղակների հետ է կապված եղել, այդտեղ որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտո՞ւմ ենք, թե՞ չէ»,- հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը:
Հնչեց այն դիտարկումը, թե կասկածելի է թվում, որ վարչապետն այդքան մանրամասներով ծանոթ է քննվող գործերին, քանի որ հայտարարում է, որ 100 տոկոսով ապացուցված է, ինչը նշանակում է, որ քննչական մարմիններն իրեն զեկուցում են, Նիկոլ Փաշինյանը հետևյալ կերպ արձագանքեց.
«ԱԱԾ-ն վարչապետին ենթակա մարմին է, և երբ նա օպերատիվ գործողություններ է իրականացնում, դրանց մասին տեղյակ է լինում նաև վարչապետը»:
SHANTNEWS.am-ի հարցին, թե կաշառքի գործով անցնող պատգամավորը ո՞ր խմբակցությունից է, վարչապետի պաշտոնակատարն արձագանքեց.
«Բա ասում եք անմեղության կանխավարկած: Հիմա դուք ինձ հանցակցո՞ւմ եք, թե՞ դրդում եք նոր բաներ ասել»:
19:41 28.04.2025
Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով սահմանվում Է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին բարձր կատարողականի արդյունքով խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում […] ...
19:36 28.04.2025
Լավրովը հանդիպել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարի հետՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ։ Հանդիպումը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում՝ BRICS-ի երկրների արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակում։ Նախարարները ջերմորեն ողջունել են և միմյանց ձեռք են սեղմել: ...
19:30 28.04.2025
Սպիտակ տունը Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրը պատմական է անվանելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարել է հարյուրավոր խոստումներ և ունեցել է ամենապատմական պաշտոնավարման առաջին 100 օրը, ասել է Սպիտակ տան խոսնակ Կարոլին Լևիթը։ «Թրամփի առաջին 100 օրերը, անկասկած, եղել են ամենամոնումենտալն ու պատմականը ամերիկյան պատմության մեջ ցանկացած վարչակազմի համեմատությամբ: Նախագահ Թրամփն արդեն կատարել է իր տված հարյուրավոր խոստումները», – ասել է Լևիթը ճեպազրույցում: Նա ասել […] ...
19:20 28.04.2025
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Բուխարեստում կայացել է ոգեկոչման արարողությունԱպրիլի 27-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը և դեսպանության անձնակազմը մասնակցել են Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը։ Ռումինահայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի գլխավորությամբ մատուցվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված պատարագ, որին հաջորդել է ծաղկեպսակների զետեղման արարողությունը։ Ռումինահայ համայնքի կողքին արարողությանն […] ...
19:12 28.04.2025
Մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպք է արձանագրվել. Անահիտ ԱվանեսյանՄասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպք է արձանագրվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Հանրապետական շտապօգնության ծառայության Աշտարակի բրիգադը կանչի վայրում էր, երբ դանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրա: Տուժել է շտապօգնության վարորդը: Ոստիկանություն հաղորդում է ներկայացվել: Խիստ դատապարտում եմ տեղի ունեցածը, անընդունելի համարում բուժաշխատողների հանդեպ ուժի և […] ...
19:00 28.04.2025
Նա լավագույն օրինակն է մյուսների համար․ Կոմպանին գովել է Մյուլերին«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին գովել է մյունխենյան թիմի գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերին, որը 500-րդ խաղն է անցկացրել Բունդեսլիգայում: «Յուրաքանչյուր խաղ ունի իր պատմությունը: Մյուլերի էլիտար մտածելակերպը նրան բերեց այս ակումբ և կառուցեց նրա կարիերան։ Նա լավագույն օրինակն է մյուսների համար: Մենք կունենանք պահեր՝ նշելու Թոմասի նվաճումը, բայց հիմա մենք ուզում ենք երեք միավոր»,- ասել […] ...