14:12 26.10.2018
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հոկտեմբերի 26-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Համաներման նախագծին: Զեյնալյանը հայտնել է, որ նախագիծը ենթակա է լրամշակման, փոփոխության: Այս համաներումն «աննախադեպ» համարելու առթիվ հնչած քննադատություններին նա արձագանքեց.
«Աննախադեպ լինելու վերաբերյալ գնահատականը դուք լրիվ իրավունք ունեք տալու: Մենք ասել ենք «ընդարձակ», դա հենց այդպես էլ կա»:
Լրագրողները հիշեցրին` ասում են` 2013-ին հայտարարված համաներումը շատ ավելի մարդասիրական էր, ինչին Զեյնալյանը պատասխանեց.
«Դուք դա հաստատ չեք ասում, գրագետ մարդ եք, նախատրամադրված չեք: Սա նախագիծ է, մենք ունենք հիմնավոր փաստաթղթեր, ըստ որոնց` այս համաներումը բավական ընդգրկուն է»:
Առանձին դեպքերի նա չանդրադարձավ, հորդորեց բովանդակային քննարկման ոլորտ չմտնել:
«Պետք է հիշել` պետության պարտականությունը չէ իրականացնել համաներում, այն կարող է արվել որպես բարի կամքի դրսևորում, շնորհ, արտոնություն»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե ցմահ դատապարտվածների հարազատները բողոքի ակցիաներ են իրականացնում, պահանջում նրանց ևս ներում շնորհել, Զեյնալյանը պատասխանեց, որ դարձյալ բովանդակային քննարկման են անցնում: Նա խոստացավ այդ հարցի պատասխանը տալ առաջիկայում:
«Մեր վերաբերմունքն այս ոլորտում պիտի նկատած լինեք, որ փոխվել է, եթե ցանկություն ունեք տեսնելու, որ այս ոլորտում քաղաքականությունը փոփոխություն կրել է: Այսպիսի քանակով վաղաժամկետ ազատումներ չեն եղել, չի եղել դեպք, երբ դրական եզրակացություններ տրվեն ցմահ ազատազրկվածներին պայմանական վաղաժամկետ ազատման համար: Այս ոլորտում իրականացվում են տեխնիկական լուծումներ, որոնք թույլ կտան նաև բովանդակային արդյունքի հասնել»,- նշեց նա:
Զեյնալյանը կրկնեց` չի կարելի չտեսնել, որ այս համաներումն իր բարությամբ, մարդասիրությամբ տարբերվում է նախորդներից, անհատական մոտեցում է ցուցաբերվում յուրաքանչյուրին և դրական լույսի ներքո, ապա հիշեցրեց, որ խոսքը նախագծի մասին է, համաներում դեռ չկա, իսկ նախագիծը քննարկման փուլում է:
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...