Առաջին անգամ Հայաստանում կստեղծվի կոռուպցիայի կանխարգելման մարմին. Սուրեն Քրմոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+2.09 oC

Առաջին անգամ Հայաստանում կստեղծվի կոռուպցիայի կանխարգելման մարմին. Սուրեն Քրմոյան

12:29 26.10.2018

«Ներկայումս Հայաստանում ստեղծված են բարենպաստ պայմաններ կոռուպցիայի բացահայտման համար»,- հոկտեմբերի 26-ին նման կարծիք հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնակատար Սուրեն Քրմոյանը: Կայացած ասուլիսի ժամանակ ներկայացվել են նաև Ստամբուլի հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 4-րդ փուլի վերաբերյալ զեկույցի որոշ տվյալներ, իսկ առավել մանրամասն այն կհրապարակվի առաջիկայում: Զեկույցի համար Հայաստանում աշխատել են 10 միջազգային փորձագետներ, այդ թվում՝ դատախազներ ու դատավորներ:

Սուրեն Քրմոյանը, ներկայացնելով վերջին շրջանում հակակոռուպցիոն պայքարին ուղղված միջոցառումներն ու նվաճումները, նշեց, որ  կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանը համագործակցում է մի շարջ միջազգային կազմակերպությունների հետ, մասնակցում մի շարք հակակոռուպցիոն նախաձեռնությունների:

«Մշակվել են մի շարք կարևորագույն օրենքներ. հանրային ծառայության ոլորտի օրենսդրություն, քաղաքացիական ծառայության ոլորտի օրենսդրություն, էթիկայի և շահերի բախման ոլորտի օրենսդրության բարեփոխումներ, քրեականացվել է ապօրինի հարստացումը, ազդեցության չարաշահման հանցակազմը համապատասխանեցվել է միջազգային չափանիշներին, հզորացվել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը: Վերջինիս համար ապահովվել են անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, կադրեր, շենքային պայմաններ, աշխատակազմ: Բարելավվել է նաև էթիկայի հանձնաժողովի գործիքակազմը: Վարչական և քրեական պատասխանատվություն է նախատեսվել հայտարարագիր չներկայացնելու, սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացնելու կամ կեղծ հայտարարագիր ներկայացնելու համար: Հարուցվել է շուրջ 500 վարույթ»,- ասաց փոխնախարարի պաշտոնակատարը:

Սուրեն Քրմոյանը նաև տեղեկացրել է, որ ընդունվել է նաև «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքը, որի շրջանակներում, առաջին անգամ Հայաստանում կստեղծվի կոռուպցիայի կանխարգելման մարմին: Բարելավվել է գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտը, էապես ընդլայնվել է հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակը (հայտարարագիր ներկայացնող անձանց թիվը 750-ից հասել է շուրջ 3400-ի): Էապես բարելավվել է գնումների օրենսդրությունը և պրակտիկան: Ներդրվել է գնումների նոր էլեկտրոնային կառավարման ծրագիրը:

«Մենք այստեղ ենք 10 հոգանոց փորձագիտական խմբով: Մեզ հետ են, օրինակ, դատախազներ ԱՄՆ-ից, Վրաստանից, դատավոր Խորվաթիայից և այլ մասնագետներ: Մեր նպատակն է գնահատել հակակոռուպցիոն պայքարի ոլորտում գրանցված զարգացումները և մարտահրավերները: Հայաստանում օրենսդրությունը նշանակալիորեն բարելավվել է վերջին 4 տարվա ընթացքում, առաջ է գնացել ծառայությունների, էլեկտրոնային կառավարման ոլորտում, ներգրավել է քաղաքացիական հանրությանն օրենսդրության նոր շրջանակներում աշխատելու համար և այն իմպուլսը, որ գալիս է քաղաքացիներից, պետք է գործողությունների վերածվի կոռուպցիայի դեմ պայքարում, աշխատեն ձեռք ձեռքի տված: Սա հզոր գործիք կլինի հետագա պայքարի համար: Կոռուպցիայի դեմ պայքարը երկարաժամկետ գործընթաց է, և այս առումով Հայաստանը գերազանց մեկնարկ է գրանցել»,- ասաց ՏՀԶԿ քարտուղարության ներկայացուցիչ Ռուսուդան Միխելիձեն:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP