19:45 25.10.2018
Դեռևս մայիսից սկսվել են մեղմացումներ տուգանքների կիրառման պրակտիկայում: Վարորդներ կան, որոնք անընդհատ խախտումներ են կատարում, նույնիսկ նախազգուշացումից հետո չեն դադարում:
ՀՀ ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում չթաքցրեց՝ քաղաքացիները երբեմն մտահոգություն են հայտնում, որ անպատժելիության մթնոլորտ է տիրում, սակայն մեղմացումը դրա նշանը չէ: Իրականում խախտումներ կատարող վարորդների մի մասը վճարունակ չէ՝ ո՛չ գումար ունի, ո՛չ գույք:
Մեկ այլ ծայրահեղություն էլ կա. այնքան գումար ունեն, որ հանգիստ խախտում են անում ու վճարում: Հենց այստեղ կօգնի օրենսդրական փոփոխությունների փաթեթը, ինչը հնարավորություն կտա առաջին անգամ Հայաստանում կիրառել տուգանային միավորների համակարգ:
«Իրականում ՀՀ վարորդների մեծ մասն օրինապահ է, նրանց կողմից իրավախախտումներ կատարվում են 1-2 անգամ: Մենք ունենք նաև օրինախախտ վարորդների մի խումբ, որ գուցե կազմում է մոտ 20 տոկոս, տարվա մեջ կատարում է մի քանի տասնյակից ավելի իրավախախտում: Բալային համակարգի կիրառումը թիրախավորված է, կոնկրետ օբյեկտ կհանդիսանան այսպիսի վարորդները»,- ասաց Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ 9 բալ սահմանել են՝ առաջնորդվելով այն տրամաբանությամբ, որ ոչ բոլոր իրավախախտումներով տուգանային միավորներ կհանվեն:
«Ճանապարհային ոստիկանությունն իրականացնում է քննություն 100 անուն իրավախախտումների գործով, այդ 100-ից միայն 16-ով է կիրառվելու տուգանային միավորներ, այսինքն՝ դրանք այն խախտումներն են, որոնք ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ են հանդիսանում և մեծ վտանգ ներկայացնում»,- տեղեկացրեց նա:
Այդ 16 կետերի մեջ մտնում է ոչ սթափ վիճակում, առանց ամրագոտի տրանսպորտային միջոցը վարելը, արագության գերազանցումը, հանդիպակաց գոտիով երթևեկելը: Խաչատրյանը փարատեց տաքսու վարորդների մտահոգությունը՝ կանգառ-կայանման կանոններով բալային միավորներ չեն կիրառվի: Սա միջազգային փորձի ուսումնասիրությունն է՝ տեղայնացված Հայաստանի պայմաններին:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության կողմից մշակվել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, ինչը հնարավորություն կտա առաջին անգամ Հայաստանում կիրառել տուգանային միավորների համակարգ: Նախագիծն այժմ դրված է հանրային քննարկման, վաղն արդեն ՀՀ ոստիկանությունում տեղի կունենա քննարկում հասարակության բոլոր շերտերի, ՀԿ-ների հետ՝ շահագրգիռ անձանց ներկայությամբ:
Նոր նախագծով՝ յուրաքանչյուր վարորդի ամեն տարի տրվելու է 9 բալ: Ամեն խախտում ունենալու է բալային որոշակի նիշ: Խախտումներից հետո 9 բալը նվազելու է: Երբ այն վերջնականապես զրոյացվի, տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կկասեցվի մի քանի ամսով:
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...
23:50 10.04.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթըԱպրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...
23:44 10.04.2025
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնիցՈւկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի […] ...
23:41 10.04.2025
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի ՀայաստանԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...
23:35 10.04.2025
«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...