13:20 25.10.2018
Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության դիմաց:
Նրանք դեմ են համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանի նշանակմանը:
«Բերեք Փարիզից մեկին, թող աշխատի, մենք չենք ուզում իրեն: Մեր գյուղապետը շատ լավ էր աշխատում, իսկ հիմա իրենց անձնական շահերով մարդ բերեցին և նշանակեցին»,- նշեց բնակիչներից մեկը:
Բնակիչների խոսքերով՝ 5 օր է, ինչ գյուղում խառը վիճակ է, սակայն մարզպետը որևէ կերպ չի արձագանքում: Ուրցաձորցիները նշում են, որ 3 ամիսը մեծ ժամանակ է և այդ ընթացքում հնարավոր է մեծ սխալներ թույլ տալ:
«Մեղք է այդ տղան, մեղք է, խեղճ Գևորգ, ի՞նչ պիտի անի նա: Մեզ պետք չեն մարդիկ, որ հեռախոսով կառավարեն երկիրը: Մենք 9 ավագանու անդամ ենք, որից 7-ը կամ 8-ը դեմ է»,- SHANTENWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ուրցաձորի ավագանու անդամներից Ռուզաննա Սարգսյանը:
Ուրցաձորցիները հայտարարում են, որ իրենք որևէ կուսակցության հետ կապ չունեն, և սա միայն գյուղի հարցն է, պետք չէ քաղաքականացնել շարժումը:
Նրանց խոսքերով՝ գյուղում այժմ պայթյունավտանգ իրավիճակ է և խնդրին պետք է շուտափույթ լուծում տրվի:
SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ուրցաձորում բողոքում են համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի դեմ: Երեկ ևս հոկտեմբերի 24-ին կրկին բողոքի ակցիա են իրականացրել: Ակտիվիստ Ռոզա Մուրադյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ համայնքապետարանի աշխատակազմը, ինչպես նաև նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի համակիրները` մոտ 20-30 հոգի, փակել են համայնքապետարանի դուռը, թույլ չեն տալիս, որ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը ներս մտնի և աշխատի:
Հիշեցնենք, որ ուրցաձորցիները հոկտեմբերի 23-ին դարձյալ նմանատիպ բողոքի ակցիա են իրականացրել: Մարզպետարանում, սակայն, հակված են, որ նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատարը աշխատի:
18:15 17.11.2024
«Հեռավոր Արևելքի Գալապագոսում» երկրաշարժ է տեղի ունեցել18:00 17.11.2024
Անհայտ անձը Ստամբուլում հարձակվել է Թուրքիայի իշխող կուսակցության գրասենյակի վրաՍտամբուլում հարձակում է տեղի ունեցել «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) գրասենյակի շենքի վրա, քարերով և աղյուսներով կոտրել են շենքի ապակիները։ Այս մասին հայտնում է թուրքական Sözçü հրատարակությունը։ «Գիշերը հարձակման է ենթարկվել Բեյլիքդուզյուում ԱԶԿ-ի շտաբը։ Հարձակվողը քարերով ու աղյուսներով կոտրել է շրջանի շտաբի ապակիները»,- գրում է հրատարակությունը։ Ստամբուլի ԱԶԿ-ի նախագահ Օսման Նուրի Քաբաքթեփեն դատապարտել է հարձակումը […] ...
17:40 17.11.2024
Վրաստանի խորհրդարանի նիստը տեղի կունենա նոյեմբերի վերջինՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նոյեմբերի 25-ին տեղի կունենա երկրի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը։ Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մենք ենթադրում ենք, որ նախագահը կրկին կխախտի սահմանադրությունը և խորհրդարանի նիստ չի նշանակի»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ այս դեպքում խորհրդարանը կհանդիպի ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո տասներորդ օրը, այսինքն՝ նոյեմբերի 25-ին: Նախօրեին Վրաստանի […] ...
17:20 17.11.2024
Շոլցը հայտարարել է Պուտինի հետ շփումը շարունակելու մտադրության մասինԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կրկին հայտարարել է, որ մտադիր է շարունակել շփումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ուրբաթ օրը Կրեմլը և Բեռլինը հայտնել են Շոլցի և Պուտինի հեռախոսազրույցի մասին։ Դա տեղի է ունեցել գերմանական կողմի նախաձեռնությամբ։ «Շուտով ես նորից կխոսեմ Ռուսաստանի նախագահի հետ: Այդ մասին հայտարարվել է երկար ժամանակ, և ես նախկինում քննարկել եմ այդ […] ...
17:00 17.11.2024
Մոլդովայի Սահմանադրական դատարանը կհաստատի ընտրությունների արդյունքները դատարաններում խախտումները դիտարկելուց հետոՄոլդովայի Սահմանադրական դատարանը կնշանակի նախագահական ընտրությունների արդյունքների հաստատման ամսաթիվը այն բանից հետո, երբ դատարանները կքննարկեն ընդդիմության կողմից ընտրական գործընթացի ընթացքում խախտումների վերաբերյալ բոլոր հայցերը։ Այս մասին TV8 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Պավել Պոստիցան՝ հիշեցնելով, որ հանձնաժողովը հաստատել է ընտրությունների արդյունքները եւ նոյեմբերի 9-ին զեկույցը ներկայացրել Սահմանադրական դատարան։ Նա հիշեցրել է, որ […] ...
16:45 17.11.2024
Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Բեյրութում սիրիամետ կուսակցության շտաբի վրաԻսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները կեսօրին գրոհել են Բեյրութի կենտրոնում գտնվող Ռաս ալ Նաբաա շրջանը, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է տեղական քաղաքացիական պաշտպանության ծառայության աղբյուրը, հարձակումը տեղի է ունեցել սիրիամետ արաբական սոցիալիստական վերածնունդ կուսակցության (PASV) կենտրոնակայանի վրա։ «ՊԱՍՎ-ի գրասենյակը գտնվել է 6 հարկանի շենքում, որը ավերվել է հրթիռային հարձակման հետևանքով, վնասվել […] ...
16:28 17.11.2024
Ասադը Իրանի պաշտպանության նախարարի հետ քննարկել է տարածաշրջանի անվտանգության հարցերըՍիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեի հետ քննարկել է տարածաշրջանի պաշտպանության և անվտանգության հարցերը և ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության ամրապնդումը, հաղորդում է Սիրիայի ղեկավարի գրասենյակը: «Նախագահ Բաշար ալ-Ասադն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեին և նրան ուղեկցող պատվիրակությանը»,-ասվում է Ասադի գրասենյակի հայտարարության մեջ: Ըստ հայտարարության՝ Ասադը հանդիպման ժամանակ ընդգծել […] ...