Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի բանաձևերի հիշատակումը մուղամի պես շլյագեր է դարձել. Բաբայան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի բանաձևերի հիշատակումը մուղամի պես շլյագեր է դարձել. Բաբայան

17:44 10.05.2018

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի բերած փաստարկումները իրավական, քաղաքական տեսանկյունից որևէ արժեք չունեն, որովհետև նրա հիշատակած ՄԱԿ-ի բոլոր փաստաթղթերում նաև Ադրբեջանին վերաբերող բազմաթիվ կետեր կան, և ադրբեջանական կողմը միտումնավոր աչքակապություն է անում այդ ամենի վրա։ ՀՀ վարչապետի՝ Արցախում արած հայտարարությունների վերաբերյալ Ադրբեջանի պաշտոնական արձագանքը SHANTNEWS.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը։

«Այդ բանաձևերը որևէ ձևով չէին կանխորոշում Արցախի կարգավիճակը։ Դա միակողմանի չէր, այնտեղ կան նաև Ադրբեջանին վերաբերող կոչեր, օրինակ, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և այլն։ Բայց Ադրբեջանի համար սա կարևոր չէ, սա կարծես մուղամի պես շլյագեր է դարձել, անընդհատ այդ ամենը կրկնում են, ինչ-որ փաստաթղթեր են մեջբերում»,- նշեց Բաբայանը։

Նրա բնորոշմամբ՝ իրենց մեկնաբանությունների մեջ ադրբեջանցիները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքը՝ տարածքային ամբողջականությունը վեր դասելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքից։ Մինչդեռ, միջազգային հիմնարար այդ իրավունքները հավասար են, և չի կարող տարածքային ամբողջականությունը գերադասելի համարվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքից։

«Մենք Ադրբեջանի իշխանություններին խորհուրդ կտայինք ևս մեկ անգամ նայել բոլոր փաստաթղթերը վերջին նույնիսկ 20 տարիների ընթացքում՝ սկսած Բելֆաստի համաձայնագրից՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միջև։ Այնտեղ նույնիսկ այսպիսի հետաքրքիր կետ կա, որ 7 տարին մեկ Հյուսիսային Իռլանդիան կարող է հանրաքվե անցկացնել իրենց կարգավիճակի մասին, ընդհուպ՝ Բրիտանիայի կազմից դուրս գալը»,- նշեց Բաբայանը՝ ավելացնելով, որ դա նախադեպ է նաև Արցախի համար։

Նույն կերպ արևմտյան պետությունները հավաքել են Կոսովոյի անկախությունը հիմնավորող օրենքների, կարգավորումների, նախադեպերի մի փաթեթ, որում Կոսովոյի փոխարեն Արցախ գրելիս կարելի է նույն ձևով հիմնավորել նաև Արցախի անկախության իրավունքը։

«Պարզապես, մենք հասկանում ենք, որ միջազգային հանրությունը չունի միասնական մոտեցում այսպես կոչված «չճանաչված պետությունների» նկատմամբ, և սա նրանից չէ, որ չկա միասնական իրավական հիմք ընդհանուր մոտեցում ցուցաբերելու համար, պարզապես իրավականն այստեղ ինչ-որ տեղ ածանցյալ է աշխարհաքաղաքականությունից։ Այդ ամենը հասկանալով՝ մենք գիտենք, որ շուտափույթ ճանաչում չի լինելու, բայց աշխատելու ենք այս ուղղությամբ»,– նշեց Դավիթ Բաբայանը։

Միջազգային ճանաչումը կարևոր է, բայց Բաբայանի խոսքերով՝ կարևոր է նաև «չճանաչվածության» բարդույթը հաղթահարելն ու հզոր պետություն կառուցելը։ Այդ ուղղությամբ աշխատանքներն արդյունք տալիս են։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն այսօր հայտարարել է, որ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը խեղաթյուրում են միջազգային իրավունքի սկզբունքները։ Սրանով պաշտոնյան արձագանքել է Փաշինյանի այն խոսքերին, որ Արցախը որպես լիարժեք կողմ պետք է վերադառնա բանակցային սեղան, որտեղ ներկայում բանակցում են Հայաստանն ու Ադրբեջանը։

Փաշինյանի ասուլիսին, նրա արած հայտարարություններին անդրադառնալիս, ադրբեջանական կողմի խոսնակը, սակայն, խուսափել է Բաքվի ստանձնած պարտավորությունների չկատարման մասին հիշատակումներից։ Փաշինյանն իր ասուլիսի ընթացքում, օրինակ, հայտարարել է, որ Արցախի շփման գծում հրադադարի խախտման միջադեպերը հետաքննելու մեխանիզմի ներդրման ԵԱՀԿ կողմից առաջարկված տարբերակին Հայաստանը համաձայն է նաև այսօր։ Վարչապետի խոսքերով՝ թեև այդ մասին պայմանավորվածություն եղել է 2016 թվականին, սակայն դրանից հրաժարվել է Ադրբեջանը, իսկ Հայաստանը հիմա էլ պատրաստ է այդպիսի մեխանիզմների ստեղծմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

00:00 25.11.2024

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

Ինդոնեզիայի Հալմահերա կղզում գտնվող Դուկոնո հրաբուխը սկսել է ժայթքել և 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է նետել, հաղորդում է Antara գործակալությունը։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները հրաբխում մի շարք ցնցումներ են գրանցել, որի գագաթը ծովի մակարդակից 1 335 մետր է։ Իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին հեռու մնալ Դուկոնոյի գագաթից 3 կմ շառավղով և դիմակներ […] ...

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

23:55 24.11.2024

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

Նոյեմբերի 23-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել՝ 213 լիբանանցի։ Նման տվյալներ են բերվում Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կենտրոնի զեկույցում, որը հրապարակվել է Ֆեյսբուքում: Այդ տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական սրացման սկզբից ի վեր Իսրայելի ռմբակոծությունների և հրետանային հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3 754, իսկ վիրավորներինը՝ 15 […] ...

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

23:50 24.11.2024

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Ռումինիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ, վարչապետ Մարսել Չոլակուն կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ստացել է ձայների 25%-ը։ Երկրորդ արդյունքը ցույց է տվել Ելենա Լասկոնին՝ «Ռումինիայի փրկության միություն» աջ կենտրոնամետ կուսակցությունից, որը ստացել է ձայների 18,1%-ը։ Էքզիթ փոլի այս տվյալները հրապարակվել են ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո՝ ժամը 23:00-ին, Քաղաքային և տարածաշրջանային սոցիոլոգիայի կենտրոնի կողմից: Ընտրություններին […] ...

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

23:40 24.11.2024

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

ԱՄՆ-ի և Ճապոնիայի զինված ուժերը մտադիր են դեկտեմբերին Թայվանում ռազմական ճգնաժամի դեպքում մշակել համատեղ գործողությունների առաջին պլանը, որը կներառի, մասնավորապես, ամերիկյան հրթիռային ուժերի տեղակայումը հարակից Ֆիլիպիններում և ճապոնական կղզիների հարավ-արևմուտքում: Այնտեղ կտեղակայվեն հատուկ հենակետեր, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալությունը ընդգծում է, որ Թայվանի ճգնաժամի դեպքում այդ ամբողջ հսկայական տարածքը վերածվելու է պատերազմի […] ...

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

23:20 24.11.2024

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

Թբիլիսիում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները հրաժարվել են թույլ տալ ցուցարարների ավտոշարասյանը խորհրդարանի շենք հասնել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը հանրահավաքի վայրից։ Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ որոշումը կայացվել է խորհրդարանի մոտ նախատեսվող բողոքի ակցիայի անվտանգության միջոցառումներից ելնելով։ Մինչդեռ իրավապահները խնդիր չունեն թույլ տալ ոտքով մարդկանց մոտենալ խորհրդարանին։ Ընտրությունների արդյունքների դեմ Թբիլիսիում հանրահավաքը սկսվել է նոյեմբերի 24-ի երեկոյան։ […] ...

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

23:00 24.11.2024

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

Falcon 9 հրթիռy կիրակի օրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 20 մինի արբանյակների ևս մեկ խմբաքանակ՝ համալրելու Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ուղեծրային համաստեղությունը, հաղորդում է SpaceX ծրագրավորող ընկերությունը: «Հաստատվել է Starlink 20 արբանյակների արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից: Արձակումից մոտ մեկ ժամ […] ...

BACK_TO_TOP