16:58 24.10.2018
ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կայացած նիստից հետո պատասխանեց լրագրողների հարցերին: Անդրադառնալով կաշառք վերցնելու համար պատգամավորի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին իր հայտարարությանը, Փաշինյանը փակագծեր չբացեց, պիտակավորում չարեց:
«Կարծում եմ` ավելի խոշորներն էլ կբացահայտվեն, բայց սա բացահայտվածներից ամենամեծն է: Մենք արտերկրից սպասում ենք թղթի, այդ պաշտոնական պատասխանի ոչ պաշտոնական թուղթը, որ ֆաքսով է ուղարկվել, մենք այսօր ունենք, բայց սպասում ենք օրիգինալին»,- ասաց նա:
Ընտրական օրենսգրքի նոր նախագծի տապալման մասին խոսելով` Փաշինյանը նշեց, որ իր ունեցած տեղեկություններով` հանրապետականներն իրենց նախկին գործընկերների հետ աշխատել են, որ նրանք չգան քվեարկության: Հարցին` արդյո՞ք ճնշումներ են եղել նրանց նկատմամբ, Փաշինյանը պատասխանեց.
«Ճնշելը հարաբերական է, եթե որևէ մեկին փորձեն ճնշել այնքան, որ մենք ստիպված լինենք հակաճնշման մեխանիզմները գործարկել, պարզ է, թե ինչ տեղի կունենա, մենք չենք ուզում… մեր հասցեին մեղադրանքներ են հնչում, թե ուզում ենք բոլորին ճնշել, դիկտատուրա հաստատել, մենք այդպիսի բան չենք ուզում»:
Նա խոստացավ` այլևս հին ընտրական ավանդույթներ չեն լինի: Փաշինյանին հարց ուղղվեց Վանո Սիրադեղյանի մասին, թե ինչպե՞ս կընդունեն նրան, եթե վերջինս ցանկություն ունենա վերադառնալ:
«Դա իրավական խնդիր է և իրավաբանորեն պետք է լուծվի այսօր: Ես նախկինում իմ հարցազրույցներում ասել եմ, ոչ որպես վարչապետ, որպես մարդ, ով եղել է ընդհատակում, մարդ, ով եղել է բանտում: Ես ասեմ, որ ինձ համար զուտ բոլոր առումներով բանտի վիճակը ավելի կոմֆորտ է, քան ընդհատակի վիճակը»,- նշեց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին` մեկ շաբաթ անց էլի առաջադրվելո՞ւ է, թե՞ այլևս դրա անհրաժեշտությունը չկա: Փաշինյանը պատասխանեց.
«Կնայենք»:
Նա չբացառեց, որ կառաջադրվի, բայց ոչ էլ հաստատեց:
Խոսելով հին Ընտրական օրենսգրքով ոչ արդար ընտրություններ կազմակերպելու հավանականության մասին, Փաշինյանն ասաց.
«Ոչ թե արդար ընտրություններ կազմակերպելու շանսը միշտ կա, այլ անարդար ընտրություններ կազմակերպելու շանս չկա: Ինչի՞ ՏԻՄ ընտրությունները, Երևանի ավագանու ընտրությունները հին օրենսգրքո՞վ չեն եղել: Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ մի քվեաթերթիկի ձայն անգամ չի կեղծվել»:
Փաշինյանը փակագծեր չբացեց` ում նկատի ուներ, երբ խոսում էր հեղափոխությունը եռանդով պաշտպանած, բայց հետո քարուքանդ եղած պաշտոնյաների մասին:
«Նկատի ունեմ, որ ոչ մեկը անձեռնմխելի չէ` անկախ նրանից` հեղափոխակա՞ն է, թե՞ հակահեղափոխական: Ցանկացած ոք իր արարքի համար պատասխան է տալու»,- ասաց նա:
Հարցին` համոզվա՞ծ է, որ իր թիմը հաղթանակ է տանելու, նա պատասխանեց.
«Մեր իշխանության օրոք ընտրություն չի կեղծվելու: Ինձ չի հետաքրքրում` ով է հաղթելու. հաղթելու է ժողովուրդը: Եթե ձեզ թվում է, որ ես ձև եմ անում, դուք կհամոզվեք, որ ձև չեմ անում: Եթե պարտվենք, մենք մեր պարտությունը կճանաչենք և սուսուփուս կգնանք մեր ուրիշ գործերով զբաղվելու»:
Վարչապետի թեկնածուն խոստովանեց` այն ամենը, ինչ այսօր խորհրդարանում ասաց, կարևոր էր, և իր համար կարևոր էր ամբիոն ունենալ այդ ամենը ասելու համար:
«Ինձ համար այս քննարկումը կարևոր էր, կարևոր ասելիք կար, որ ուզում էի անպայման ասել, եթե այս առիթը չլիներ, պիտի հանրահավաք հրավիրեի»,- կատակով նշեց նա:
Խոսելով իրենց ընտրական ցուցակի մասին, պատասխանելով ՀՀԿ-ական գործիչների` այնտեղ ընդգրկվելու հնարավորության մասին, Փաշինյանն ասաց.
«Տպավորություն է լինում, թե մեր ցուցակը բաղկացած է լինելու հանրապետականից: Ոչ, կարող են լինել երկու-երեք դեմքեր»:
Նա կարևորեց կադրերի պրոֆեսիոնալիզմը և ընդգծեց` պրոֆեսիոնալ չի նշանակում կուսակցական:
Կայանալիք ընտրություններին Փաշինյանը չբացառեց, որ հնարավոր է` դաշինք լինի, որպեսզի հանդես գան «Իմ քայլը» անունով: Նրա խոսքով` ցուցակում տարբեր տեղերից անհատներ կարող են լինել: Փաշինյանն ասաց, որ ցուցակը ինքն է գլխավորելու: Նա խոսեց ԸՕ նախագծի ընդունումը կրկին տապալելու հավանականության մասին:
«ՀՀԿ-ին թվում է, թե իրենց համար գործող օրենսգիրքը ավելի ձեռնտու է, բայց իրենց շանսերը գործող օրենսգրքով շատ ավելի փոքր են, քան առաջարկվող փոփոխություններով»,- ասաց նա:
Փաշինյանին ասացին` ԸՕ բարեփոխումներով զբաղվող հանձնաժողովի համակարգող Դանիել Իոաննիսյանը ևս իր հասցեին մեղադրանք էր հնչեցրել:
«Ես խոստանում եմ ուղղվել»,- նշեց Փաշինյանը:
10:52 25.11.2024
Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է10:42 25.11.2024
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է09:21 25.11.2024
Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին09:00 25.11.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:55 25.11.2024
Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել08:34 25.11.2024
Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները12:44 25.11.2024
Times. Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է տրանսգենդերներին հեռացնել զինված ուժերիցԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է տրանսգենդերներին հեռացնել զինված ուժերից։ Այս մասին հայտնել է Times թերթը: «Արդեն Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալու առաջին օրը՝ հունվարի 20-ին, կարող է ստորագրվել հրամանագիր, ըստ որի՝ 15 հազար մարդ ստիպված կլինի լքել բանակը՝ առողջական նկատառումներով ծառայությանը պիտանի չլինելու պատճառով»։ Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ զինված ուժերի գրեթե […] ...
12:35 25.11.2024
Տեսագրվել է Վիլնյուսում ինքնաթիռի կործանման պահըՏեսանկարահանվել է Վիլնյուսում DHL բեռնատար ինքնաթիռի կործանման պահը։ Կադրերում երեւում է, թե ինչպես է ինքնաթիռը կտրուկ իջնում, ապա պայթյուն է տեղի ունենում։ Reuters-ը հայտնել էր, որ Վիլնյուսի օդանավակայանի մոտ կործանվել է DHL բեռնատար ինքնաթիռ։ Ինքնաթիռն ընկել է, երբ պատրաստվում էր վայրէջք կատարել։ Ոստիկանության գլխավոր հանձնակատար Արունաս Պաուլաուսկասը հայտնել է, որ վթարի հետևանքով զոհվել է անձնակազմի […] ...
12:27 25.11.2024
Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը սկսել են 4-օրյա համատեղ զորավարժություններԱդրբեջանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները 4-օրյա զորավարժություններ են սկսել Իրանի Արդաբիլ նահանգում։ Իրանի պաշտոնական IRNA գործակալությունը հրապարակել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի գրավոր հայտարարությունը։ Զորավարժությունների նպատակն է ամրապնդել հարաբերությունները երկու երկրների միջև, համատեղ պայքարել ապօրինի զինված կազմակերպությունների դեմ, ամրապնդել սահմանային անվտանգությունը և մեծացնել ռազմական ներուժը։ ...
12:20 25.11.2024
Քննարկվել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամին առանձին ֆինանսական կառույցի կարգավիճակ տալուն վերաբերող արձանագրությունը վավերացնելու հարցըԿայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամը ստեղծվել է 2009 թվականին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի կողմից: Ի սկզբանե հիմնադրամն իրավաբանական անձ չի հանդիսացել, եւ վերջինիս միջոցները կառավարվել են Եվրասիական զարգացման բանկի հետ առանձին պայմանագրով: Եվրասիական զարգացման բանկի հիմնական ուղղվածությունը մասնավոր սեկտորն է եւ վերջինիս նախագծերի ֆինանսավորումը, իսկ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամինը՝ տարածաշրջանային ֆինանսական […] ...
12:12 25.11.2024
Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքումՄասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն արդեն համակարգային այնքան մեծ նշանակություն ունեն, որ մենք ավելի շատ հնարավորություն պիտի տանք, որ նրանք մասնակցություն ունենան Հայաստանի տնտեսությունում ներդրումներ անելու գործում: Այս մասին ասել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը՝ ԱԺ […] ...
12:05 25.11.2024
Վերջին 3 օրում գրանցվել է 43 ՃՏՊ․ 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 22-25-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 234 դեպք, որոնցից 13-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 43, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 42, անձնական ունեցվածքի գողության` 18, ֆիզիկական ներգործության` 17, մարմնական վնասվածք պատճառելու` 16, հոգեկան ներգործության` […] ...